Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված. Հրանտ Գրիգորյանն անբարոյական կերպով տիրացավ Էջմիածնի առանձնատանս

Ոչ մի բարոյական անձնավորություն աչք չէր դնի եւ չէր տիրանա արդեն իսկ խլված եւ կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանին: Ասում է Էջմիածին քաղաքի բնակիչ Արփիկ Նազարյանը՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքացի Նազարյանը հայտնեց, որ Էջմիածնում ունեցած իր երկհարկանի առանձնատան համար արդեն 23 տարուց ավելի է՝ դատական քաշքշուկների մեջ է, եւ որ բնակարանին անբարոյական կերպով տիրացել է Հրանտ Գրիգորյանը: Արփիկ Նազարյանը պատմում է, որ 1994-թվականին, զորամասի նախկին հրամանատար ոմն Գեղամ Գրիգորյանն իր ամուսնուն մոլորության մեջ է գցել, իրենից գաղտնի գործարք են իրականացրել, ապա իր իսկ նյութական միջոցներով կառուցված առանձնատունը կեղծ փաստաթղթերով եւ կեղծ լիազորագրով վերցրել:

«Գեղամ Գրիգորյանին հետագայում զենք զինամթերք վաճառելու մեղադրանքով դուրս շպրտեցին զինված ուժերից, մայորի ուսադիրները վերցնելուց եւ ԱԱԾ-ի մեկուսարաններում մի քանի ամիս մնալուց հետո, Գեղամն իր կռիշաներն օգտագործեց եւ երկրից դուրս փախավ, այժմ բնակվում է Բարսելոնա քաղաքում»,-պատմեց Արփիկ Նազարյանը: Վերջինիս խոսքով՝ երկար տարիներ այդ բնակարանը դատարկ է մնացել: Էջմիածնում ոչ ոք չի ցանկացել կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանը գնել՝ շատ լավ իմանալով գույքի հետ կապված դատական քաշքշուկներն ու գործի նախապատմությունը:

Արփիկ Նազարյանի խոսքով՝ ոմն Նորայր Մուշեղյանը, Գեղամ Գրիգորյանն ու Հրանտ Գրիգորյանը ընկերներ են եղել, որոնք էլ երեքով կազմակերպել են իր առանձնատան առք ու վաճառքը: Նորայր Մուշեղյանը 12 տարի չի կարողացել առանձնատունը վաճառել, ապա տարիներ անց՝ 2008 թվականին, բնակարանն անցել է Հրանտ Գրիգորյանի ձեռքը:

«Նա գիտեր, որ այդ բնակարանի հետ կապված դատարանում գործ է քննվում, սակայն քանի որ իր դեմ խաղ չկար եւ դատաիրավական համակարգում կարող էր լուծել բոլոր հարցերը, այդպես էլ արեց, տիրացավ բնակարանին: Նախքան Հրանտը կվերցներ առանձնատունս, գնացի նրա մոտ եւ խնդրեցի նման բան չանել, առավելեւս, որ գործը դատական պրոցեսի մեջ է: Հրանտն ինձ պատասխանեց, որ շատ վաղուց իր աչքն այդ տան վրա է եղել եւ պետք է վերցնի: Դա այն տարիներն էր, երբ նրա գեներալ հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, մեծ աջակցություն էր ցուցաբերում իրեն, հորեղբոր դուստրն էլ՝ Նառա Գրիգորյանը, կախարդական փայտիկը ձեռքը դատարանում հարցեր էր լուծում, ուստի ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ ինչ-որ մեկը չէր կարող ընդդիմանալ նրանց ցանկություններին»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

Վերջինիս խոսքով՝ գործը 6 եւ ավելի տարիներ միտումնավոր կերպով պահվել է առաջին ատյանի դատարանում. «Հետագայում իմ հայցը մերժվեց, օրենքի շրջանակներից դուրս որոշում կայացվեց: Նույն հայցով մտել եմ նաեւ վերաքննիչ դատարն՝ բեկանել են: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները միասին համագործակցելով՝ մերժեցին հայցս»: Գործն այս պահին վճռաբեկ դատարանում է:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց առանձնատան ներկայիս սեփականատեր Հրանտ Գրիգորյանի հետ: Գրիգորյանը հայտնեց, որ առանձնատունը ձեռք է բերել 2008 թվականի հունվար ամսին: Հրանտ Գրիգորյանը չցանկացավ ասել, թե ումից է բնակարանը ձեռք բերել. «Ես այդ տան 4-րդ կամ 5-րդ սեփականատերն եմ, մի քանի հոգի իրար են վաճառել, հետո ես հայտարարություն եմ տեսել, գնացել գնել եմ»:

Հրանտ Գրիգորյանը տեղյակ էր, որ 20 տարուց ավելի է՝ դատական քաշքշուկների մեջ է Արփիկ Նազարյանը. «Նա իր ամուսնու հետ խնդիր ունի, էլի տարբեր մարդկանց հետ, ես որպես երրորդ անձ եմ ներգրավված, դատական հայցն իմ դեմ չէ»:

Գրիգորյանը նկատեց, որ Արփիկ Նազարյանը մի քանի անգամ տարբեր ատյաններում նույն գործով պարտվել է՝ առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ դատարանում, ապա դիմել վճռաբեկ դատարան: «Մենք մեր արդարադատությանը վստահու՞մ ենք՝ իհարկե վստահում ենք»,- նկատեց նախկին պատգամավորը: 

Սակայն ի տարբերություն Հրանտ Գրգորյանի՝ Արփիկ Նազարյանը արդարադատությանը չի վստահում: Քաղաքացի Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ արդարադատության նախարարությունն այսօր էլ իր տեղում չէ, չի վերահսկում առաջին ատյանի դատարանի գործերը. «Առաջին ատյանի դատարանն անընդհատ խոչընդոտողի դերում է եղել այս գործում, միշտ փաստերը խեղաթյուրել: Իսկ այսօր ես էլ ուժ չունեմ, լծակներ էլ չունեմ, որպեսզի կարողանամ բարոյազուրկ Հրանտ Գրիգորյանի դեմն առնել»:

Արփիկ Նազարյանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ են զոհ գնացել Հրանտ Գրիգորյանի վաշխառուական մեթոդներին:

«Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված: Ղարաբաղից թալանել ու Արշալույս գյուղ տեղափոխելուց բացի նա ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել: Բացի զենք ու զինամթերք վաճառելուց, բան չի արել: Ղարաբաղյան պատերազմից հետո ազատամարտիկները տկլոր սոված հետ էին եկել Էջմիածին, իսկ նա անմիջապես թանկ ավտոմեքենա ունեցավ. Ղարաբաղյան պատերազմը միայն նրան բերեց նյութական հաջողություններ: Նա Հանրապետական կուսակցությունը որպես վահան էր պահում՝ իր անձեռնամխելիությունն ավելի ամրապնդելու նպատակով»,-պատմում է Արփիկ Նազարյանը եւ վստահեցնում, որ պատերազմից մինչեւ այսօր Հրանտ Գրիգորյանը կապիտալ է դիզել զինվորներին թալանելով ու ժողովրդի արյունը խմելով:

Արփիկ Նազարյանը նաեւ պատմեց, որ տարիներ առաջ, իր եղբորը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզիկոս Աշոտ Նազարյանին Մանվել Գրիգորյանի հրահանգով եւ Հրանտ Գրիգորյանի աչքի առաջ կտտանքների են ենթարկել, որից կարճ ժամանակ անց եղբայրը հիվանդացել եւ մահացել է: Արփիկ Նազրյանի խոսքով՝ Աշոտ Նազարյանն ապրել է Էջմիածին քաղաքում գեներալ Մանվել Գրիգորյանի տան դիմաց, թիկնապահների միջոցով ծեծի են ենթարկել, ինչի մասին հարազատները շատ ավելի ուշ են իմացել:

«Այդ ամենը տեղի է ունեցել Հրանտ Գրիգորյանի աչքի առաջ: Երկու ժամ ջրհորի ջուրը պահել էին եղբորս՝ Աշոտի դոշին, ապա գցել սառը լողավազանի մեջ, դրանից կարճ ժամանակ անց եղբայրս թոքաբորբից մահացավ: Եղբորս մտցրեցին հողի տակ, քանի որ ազնիվ էր, կեղծիքը չէր հանդուրժում: Ծաղրել են ազնվությունը եւ դրա համար Քրիստոսի նման խաչել, թե իբր Քրիստոսն է, վերեւից է իջել ներքեւ, շներին բաց էին թողել վրան, եղբորս դուստրը վախից ու սարսափից մի քանի օր չէր կարողանում երկրորդ հարկից ներքեւ իջնել»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

Տպել
21336 դիտում

Վարչապետը Գագիկ Ծառուկյանին հանդիպման առաջարկ է արել. Լիլիթ Մակունց

2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու համար. գործը դատարանում է

Վրաստանի ընդդիմությունը ժամանակավորապես հետաձգում է ցույցերը

ԱՄՆ Սենատը որոշել է սահմանափակել նախագահի լիազորությունները

Եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն. Մարուքյան

Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են. Հայկ Գևորգյան

Տեսչական մարմինները տնտեսվարողներին զգուշացնում են՝ համաճարակային կանոնների վերահսկողությունը խստացվում է

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է կամավոր

Մարդակերներին չեք կալանավորել, բայց մեզ կալանավորելու եք. կալանավորելու եք հինգ րոպեում. Արեն Մկրտչյան

Եթե օրենքները ճիշտ չեն, դատավորներից արդարություն մի՛ պահանջեք. պատգամավոր

Հարցում. հասարակության աջակցությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխող դաշինքին նվազել է մինչև 46%

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը

Էդմոն Մարուքյանը կառավարությունում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ

«Եռաբլուր» պանթեոնում արցախյան ազատամարտում զոհվածների ու անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի

Այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ պարտվենք, հայրենիքի վրա պոկեր են խաղում. Նիկոլայ Ծատուրյան

Հորդորում եմ բոլորին դիմակ կրել. չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսեւորենք. նախարար

ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ՀՀ և ՌԴ գիտնականների նորարարական հետազոտությունները թվային պատկերների վերլուծության ոլորտում

Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել՝ իր ազատման մասին նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով

Սլովակիայի վարչապետը կատակով առաջարկել է Ուկրաինայի մի մասը փոխանցել Ռուսաստանին պատվաստանյութի դիմաց

Նախատեսվում է գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար. Բադասյան

Երկրի բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ մահափորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում. պատգամավոր

Մինչեւ տարվա վերջ ավարտին կհասցնենք Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի շինարարական աշխատանքները. Ղուլարյան

Անձի առևանգում, ծեծ, սպանության սպառնալիք, յուրացում, վատնում. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Պոմպեոն պատրաստ է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին

Մինչեւ 7 նստատեղանոց ավտոմեքենաների վարկերի համար փոխհատուցում կտրվի տուրիստական ընկերություններին

Կադիրովը ԱՄՆ հատուկ դաշնային բյուրոյից պահանջել է խոստացված 250 հազար դոլար պարգեւը

Դատավորների հարգանքի ճանապարհն առաջին հերթին պետք է դատավորները ցույց տան. Նիկոլայ Բաղդասարյան

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին. ՔԿ

Ստեփանակերտում պայթյունների ձայներ կլսվեն. հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում

Մենք պետք է մեծարենք դատավորներին. ինչքան մեծարենք, դատավորները ինքնամաքրման գործընթացի մեջ ավելի արագ կմտնեն. Մկրտչյան

Տնտեսվարողների մեծ մասը չի օգտվել արտոնյալ ժամկետից. փոփոխություն կատարվեց կորոնավիրուսի 3-րդ միջոցառման մեջ

Իմ ասածների համար չեմ փոշմանել. Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է

ՏՄՊՊՀ-ն հրավիրում է մասնակցել մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակմանը

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է. վարչապետ

Շուշեցի հայտնի եղբայրներն ու նրանց ընտանիքը նոր տուն ունեն

Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում շարունակում են աճել. հաստատվել է 491 նոր դեպք

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 49 հարց

Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ ու սպառնացել. Բաբաջանյան