«Սպայկա»-ն ուղղակի շանտաժ է անում, նրանք մթերում իրականացնելու են. Մնացականյան

Լուսանկարում գյուղատնտես Հարություն Մնացականյան

Երեկ «Սպայկա» ընկերությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկա»-ի վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա մի քանի համայնքներում մթերում ապահովել: Այդ մի քանի համայնքը, ըստ ներկայացված ցուցակի, 80-ից ավելի է:

Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական, գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «Սպայկա»-ն ուղղակի շանտաժ է անում, նրանք մթերում իրականացնելու են:

«Սպայկա»-ն հարկային պարտավորություններ ունի, նրանք պետք է այդ պարտավորությունը իրականացնեն»,- ասաց Մնացականյանը:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նման հայտարարություն արել, Մնացականյանը պատասխանեց. «Փորձում են պետությանը փակուղու առաջ կանգնեցնել, բայց ես համոզված եմ, որ նրանք մթերելու են այդ ապրանքը»:

Մեր հարցին՝ եթե ամեն դեպքում «Սպայկա»-ն մթերում չիրականացնի, կա՞ն այլ տարբերակներ, Մնացականյանը պատասխանեց. «Իհարկե, կան: Ցանկացած դատարկ տեղ արագ լրացվում է, երբ տեսնեն դատարկ է, վակուումային գոտի է, բազմաթիվ ներդրողներ ներդրում կանեն: Մնում է նախարարությունն ու կառավարությունը ճիշտ կազմակերպեն եւ ճիշտ համակարգեն»:

Մնացականյանն ասաց, որ ոլորտում, բնականաբար, խնդիր չի առաջանա, եթե նախարարությունը՝ ի դեմս կառավարության ճիշտ կազմակերպեն աշխատանքները:

Հնարավո՞ր է, որ սա դրական անդրադառնա գյուղատնտեսության ոլորտի վրա՝ հաշվի առնելով, որ «Սպայկա»-ն մենաշնորհ ուներ ոլորտում, Մնացականյանն արձագանքեց. «Դրական կանդրադառնա այն ժամանակ, երբ առնվազն 2-3 ընկերություն մտնեն: Սա մեծ կապիտալ ներդրում չի էլ պահանջում՝ 8 միլիոն դոլար մաքսիմում: Այստեղ էականը հավաքագրումն ու արտահանումն է, մեքենաների հարցով բազմաթիվ տրանսպորտային ընկերություններ կան, որոնք կարող են փոխադրումն իրականացնել: Մի բան էլ հիշեք, որ «Սպայկա»-ն սեզոնին ավելի շատ թուրքական դեղձ էր արտահանում, քան հայկական»:

Մեր հարցին, թե նախորդ տարիներին գյուղմթերքի խոշոր արտահանող բացի «Սպայկա»-ից եղե՞լ է Հայաստանում, Մնացականյանը պատասխանեց. ««Սպայկա»-ն միշտ էլ մենաշնորհային դիրք է ունեցել, միշտ էլ հարկային արտոնություններ է ունեցել, դրա համար էլ ոչ ոք չի կարողացել «Սպայկա»-ի հետ մրցակցել: Իր այդ արտոնությունների շնորհիվ արտահանման ամբողջ շուկան կարողացել է վերցնել: Փառք Աստծո, ներքին շուկային չհասավ: Ես նորից եմ ասում՝ «Սպայկա»-ն չի կարող չմթերել, եթե չմթերեց, չարեց, ինչպե՞ս է հետագայում աշխատելու: Ռուսական սուպերմարկետների հետ իրենք պայմանագիր ունեն, եթե չմատակարարեց՝ ընկերությունը կգնա բանկրոտի: Ռուսական սուպերմարկետները վճարում են մատակարարումից 60-ից 90 օր հետո, կարող է չեղարկեն ու մի մեծ գումար չվճարեն «Սպայկա»-ին պայմանագրային պարտականությունները չկատարելու համար»:

Մեր դիտարկմանը, թե «Սպայկա»-ն նշել է նաեւ, որ 90 մլն դոլարի ներդրում է կատարել վերջին տարում եւ 100 մլն դոլարի վարկն էլ չեղարկվել է այս դեպքերի պատճառով, Մնացականյանն արձագանքեց. «Կարող են ասել՝ 1 մլրդ ներդրում է կորում: Հիմա կոնկրետ տարբեր երկրներից ներդրողներ կան, ովքեր ցանկանում են այդ ոլորտում 30-40 մլն դոլար ներդրում անել: 2 տարվա մեջ Հայաստանում 2 հազար հեկտար այգու տարածք է գնվել, որպեսզի այգի հիմնեն: Այս պրոցեսները կարող են խիստ դրական անդրադառնալ՝ կախված պետության ճիշտ արձագանքից: Եթե ճիշտ արձագանքեց՝ այս տարվա վերջ կարող ենք 4-5 տոկոս գյուղատնտեսական աճ ունենալ»:

Մեր հարցին՝ «Սպայկա»-ն գյուղացիներից էժա՞ն էր մթերում գյուղմթերքը, Մնացականյանը պատասխանեց. «Տարի է եղել՝ ինքնարժեքից էժան է եղել, տարի է եղել՝ մի քիչ բարձր գնով: Օրինակ, անցած տարի իրենք ծիրանը շատ էժան մթերեցին, ինչը նորմալ էր՝ իրենցից կախված չէր: Ուզբեկական ծիրանը շատ մեծ ծավալներով մտավ Ռուսաստան եւ իրենք չէին կարող այդ գնով մրցակցել: Ուզբեկստանը տարին 600 հազար տոննա ծիրան է արտահանում, իսկ մենք՝ 30 հազար տոննա»:

Նշենք, որ ՊԵԿ-ը ապրիլի 5-ին տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 4-ին Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը եւ այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ եւ ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը եւ պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 մլրդ 36 մլն 666 հազար 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: Նշենք նաեւ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ապրիլի 8-ին կալանավորվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14881 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ