Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։

Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք դիմում ենք ոչ թե ադրբեջանի կանանց, այլ դիմում ենք ըստ էության ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին, կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի։ Որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Եւ այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ։ Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետեւյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը եւ իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես։ Եւ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն եւ իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւէ չդիմել զենքի ուժին»։

Հիմա, ոմանք փորձ են անում պնդել, թե Աննան ասել է, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ ասվածի իմաստը ուղիղ հակառակն է եւ ամբողջ միտքը ամփոփվում, գագաթնակետին է հասնում հետեւյալ նախադասության մեջ. «Նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես»:

Այսինքն՝ ասվածի էությունը հետեւյալն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, եւ ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։ Որովհետեւ նրանց այդ գրոհները ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ոչինչ չեն փոխում։ «Կրկին ավարտվեց ոչնչով»,- ասում է Աննան։ Կրկին. այսինքն՝ նկատի է առնվում նաեւ «հանուն ոչնչի» ձեռնարկված նախորդ գրոհները, որոնցում Ադրբեջանը զոհել է իր զինվորներին, բայց իրավիճակը ԿՐԿԻՆ չի կարողացել փոխել։ Այսինքն՝ իր զինվորներին զոհել է հանուն ոչնչի։

Իհարկե, ՀՀԿ-ի ազդեցության տակ ընկած ընթերցողը կհարցնի. իսկ ինչու՞ է ասում մենք։ Երկու պատճառով. նախ որովհետեւ զինվորները զոհվում են բոլորիս գործողությունների արդյունքում, այդ թվում մեր ձեռնարկած պաշտպանական գործողությունների, եւ հետո՝ «մենք»-ը հակամարտության բոլոր կողմերն են, նաեւ միջնորդները, որոնք տվյալ ասելիքի համատեքստում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Եւ հետո, միավորող նախաձեռնության իմաստն այն է, որ բոլոր կողմերին ընկալում է որպես մեկ ամբողջություն։

Հետեւաբար, վերը նշված ասելիքը որեւէ կերպ չի կարող վերաբերվել հայկական կողմին, որովհետեւ հայկական կողմը որեւէ զինվորի չի զոհաբերում։ Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետեւ նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։

Չեմ կարծում թե այս միտքը շատ բարդ է եւ ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։ Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաեւ բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։

Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. մեր տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը։

Եւ ի վերջո, պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի, որովհետեւ նա զոհվում է հանուն հայրենիքի անվտանգության, հայրենիքի պաշտպանության։ Այդ հարձակվող կողմն է զոհվում հանուն ոչնչի, երբ չի կարողանում ձեռք բերել ՈՉԻՆՉ։ Ու չի' կարողանալու ձեռքբերել ոչինչ, որովհետեւ մեր սահմանները պահում է հայոց անպարտելի զինվորը։

Հ. Գ. Չնայած կոչն ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինը արձագանքել են ՀՀԿ կանայք, թյուրիմացության մեջ գցելով մեր մի շարք սիրելի մայրերի»,- գրել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3780 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին