Կառավարություն չեմ գնացել. թեկնածությունս հանեցի, որպեսզի ընկերներս եւ համակուրսեցիս վատ վիճակում չհայտնվեն

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում Գարեգին Խումարյանի հաղթելուց հետո մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի վրա ճնշումներ են գործարվել, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը ռադիոյի տնօրենի մրցույթից:

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները հայտարարելուց ընդամենը 2 օր առաջ Ստեփան Զաքարյանն իսկապես հանել էր իր թեկնածությունը եւ պատճառների մասին չէր ցանկանում պարզաբանել մինչեւ որ չընտրվեց ռադիոյի տնօրենը: Թերեւս Զաքարյանի լռությունը պատճառ հանդիսացավ տարատեսակ ենթադրությունների:

Ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ Ստեփան Զաքարյանի հաղթանակը գրեթե կանխորոշված է եղել, սակայն հանձնաժողովի անդամների վրա ճնշում է գործադրվել, եւ նրանք ստիպված են եղել փոխել իրենց որոշումը՝ ձայները տալով ներկայիս տնօրեն Գարեգին Խումարյանին: Անգամ լուրեր շրջանառվեցին, թե ընտրությունից երկու օր առաջ Ստեփան Զաքարյանին կառավարությունից կանչել են եւ հրահանգել դուրս գալ ընտրապայքարից, որը, սակայն, Զաքարյանը հերքեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ ասելով. «Ես կառավարությունում չեմ եղել»:

Ավելին, ՀՌՀ խորհրդի անդամը վստահեցրեց՝ հանձնաժողովում իր թեկնածության մասին որեւէ քննարկում չի եղել եւ իրեն ոչ ոք նման հորդորով չի դիմել:

«Ասեմ, երբ բոլորը սկսեցին գրել, որ արդեն կանխորոշված է, եւ որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում ես եմ ընտրվելու, արդեն վատ էր: Գրում էին, որ հանձնաժողովի անդամներն իմ ընկերներն են եւ ես պիտի ընտրվեմ: Եվ երբ իմ համակուրսեցի Արայիկ Շիրինյանն ընտրվեց ՀՌՀ խորհրդի նախագահ, մտածեցի, որ հիմա էլ կսկսեն ասել, որ համակուրսեցին եկավ գումարվեց ընկերներին, եւ որ մրցույթը կեղծ է, ֆիկտիվ է եւ այլն: Ես թեկնածությունս հանեցի, որպեսզի ընկերներս եւ համակուրսեցիս վատ վիճակում չհայտնվեն, եթե հանկարծ ես ընտրվեմ»,-ասաց Զաքարյանը:

Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ  ինքն այն կարծիքի՞ն է եղել, որ ընկերական շրջապատում իրականացվող ընտրությունը կարող էր ոչ այնքան օբյեկտիվ լինել: Զաքարյանը չժխտեց՝ ավելացնելով, որ այդ մասին շատերն էին սկսել խոսել ռադիոյի մրցույթում իր թեկնածության առաջին իսկ վայրկյանից: Զաքարյանի խոսքով, երբ հանձնաժողովի անդամները տեղեկացել են, որ վերջինս հանել է իր թեկնածությունը՝ ափսոսել են:

«Ես այնքան վաղուց եմ այս ոլորտում, որ ինչ մասնագետներ էլ լինեին հանձնաժողովում, դժվար թե ինձ չճանաչեին կամ ինձ հետ մտերիմ չլինեին: Ինձ համար նպատակը ոչ թե պաշտոնն էր, այլ այն, որ ռադիոն լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի Հանրային ռադիոն այսօր: Եվ եթե մեկ ուրիշը կարողանա դա անել մեր օգնությամբ, մենք ուրախ կլինենք»,-ասաց Ստեփան Զաքարյանը:

Անդրադառնալով ռադիոյի նորանշանակ տնօրեն Գարեգին Խումարյանին՝ Զաքարյանը նշեց, որ պատրաստակամ է օգնել եւ աջակցել ինչով կարող է. «Երիտասարդ մարդ է, որը ունի ե՛ւ նորմալ ծրագիր ե՛ւ աշխատելու մեծ ցանկություն»: Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասնակիցների թիվը 30-ն էր, սակայն վերջին պահին ընտրապայքարից դուրս էր եկել Հեռուստառադիոխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4548 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե