«Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորման հայտն ապօրինաբար է մերժվել. ապրիլի 9-ին կկայանա երկրորդ դատական նիստը

Հովհաննես Գալստյանը մշակույթի նախարարությունից արդեն իրավաբանական եզրակացություն է ստացել այն մասին, որ «Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորման հայտն ապօրինաբար է մերժվել, անօրինական հիմունքներով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«Մշակույթի նախարարության իրավաբանն այդ մասին նաեւ իմ փաստաբանին է տեղեկացրել, մենք դա գիտենք եւ այդ փաստաթուղթը մեզ մոտ կա: Ես անչափ երախտապարտ եմ ու շնորհակալ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետից, որովհետեւ նա ուղղակի սկզբունքայնորեն իր տեսակետն է հայտնել, որ հայտը չպետք է մերժվեր»,- ասաց ռեժիսորը՝ միեւնույն ժամանակ վստահ լինելով, որ դատարանում էլ է դա շատ շուտով ապացուցվելու:

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դատի էր տվել Ազգային կինոկենտրոնին: Առաջին նիստին պատասխանող կողմը ներկա չի գտնվել՝ պատճառաբանելով, որ դատարանից հայցադիմում չի ստացել: Հովհաննես Գալստյանից տեղեկացանք, որ ապրիլի 9-ին կկայանա երկրորդ դատական նիստը:

Անդրադառնալով իր եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումներին եւ ֆիլմի հետ կապված քննարկումներին՝ Գալստյանն ասաց, որ Հարությունյանը նշել է, որ ցանկալի է խնդիրը լուծում ստանա բանակցությունների միջոցով, որովհետեւ եթե «Տատիկիս վարսերը» նախագծի հեղինակաները դատը հաղթեն, պետությունից հետ են ուզելու նաեւ իրենց գործընկերների կրած վնասները:

Այսինքն, պետությունը ոչ միայն փոխանցելու է ֆիլմի ապօրինի կերպով մերժած հայտը, այլ նաեւ միջազգային գործընկերների ներդրումների կորուստը, չստացված շահույթի կորուստը. «Շատ ավելի ծանր բեռ է դառնալու հարկատուների վրա, քան ուղղակի «Տատիկիս վարսեր»-ի հայտի բավարարումը»:

Ռեժիսորը նշեց, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում եւ՛ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, եւ՛ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի ներկայացնեն կինեմատոգրաֆի պետական կառավարման միջազգային փորձը՝ ինչպես պետությունը պետք է աջակցի կինեմատոգրաֆին, որ ոլորտը ավելի էֆեկտիվ զարգանա:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից վերսկսած կրկնահացադուլը դադարեցրել էր ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո: Ռեժիսորը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել էր Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակման ու հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթ»-ը, որից հետո, հացադուլի 21-րդ օրը, դադարեցրեց այն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34634 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ