Իմ ու իմ մոր աշխատանքը իրար հետ մի կապեք, եւ իմ մոր՝ աշխատանքից ազատվելը մի անձնավորեք․ Վանեցյան

Որոշումը հրապարակված է պաշտոնական կայքում եւ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր մորը աշխատանքից ազատելու որոշմանը:

«Չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»,- ասաց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի այն մեկնաբանությանը, որ Վանեցյանի մայրն աշխատանքից ազատվել է պարտականությունները լավ չկատարելու համար, ԱԱԾ տնօրենը խորհուրդ տվեց այդ գործընթացը չպայմանավորել անձանց հետ, եւ չցանկացավ մեկնաբանել խոսնակի ասածը․

«Մի անձնավորեք, իմ մայրը պետական համակարգում շատ երկար է աշխատել, անգամ, երբ ես դպրոցական եմ եղել, եւ շարունակել է աշխատել, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի կապեք», - ասաց Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Տպել
5381 դիտում

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ