ՀՀ նախկին իշխանությունները միշտ փորձելու են Արցախն իրենց համար դիտել պահեստային քաղաքական տարածք․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մեծ կազմով աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, որտեղ քննարկումներ տեղի ունեցան Արցախի պատգամավորների, նախագահի եւ այլ գործիչների հետ։ Այդ այցից օրեր անց՝ ապրիլի 2-ին, ՀՀԿ-ն եւս պատվիրակությամբ մեկնեց Արցախ։ Թեմայի եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

- Պարոն Քոչարյան, Արցախ կատարած ձեր այցի գլխավոր նպատակը ո՞րն էր, ի՞նչ առանցքային հարցեր քննարկեցիք Արցախի խորհրդարանի, տեղի իշխանությունների հետ։ Եւ արդյոք այդ այցը կապ ունե՞ր Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ, քանի որ երկու իրադարձություններն էլ նույն ժամանակահատվածում տեղի ունեցան։

- Արցախ այցը ավելի վաղ էր պլանավորված եւ կապ չուներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ։ Ուղղակի «Իմ քայլը» դաշինքը շատ կարեւորում էր Արցախ այցը։ Դա մի կողմից ճանաչողական, մյուս կողմից աշխատանքային, երրորդ կողմից՝ խիստ աշխատանքային այց էր։ Պատվիրակության կազմում էին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հանձնաժողովների նախագահները, նաեւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորների կազմով։ Պլանավորված էին աշխատանքային հանդիպումներ․ մաքսիմալ կարճ ժամանակում՝ մաքսիմալ շատ աշխատանք՝ Արցախի խորհրդարանում, հանձնաժողովների հետ, խորհրդարանից դուրս։ Այդ քննարկումները, հանդիպումները միտված էին համատեղ գտնելու այն պլատֆորմը, որտեղ իրենց ԱԺ-ն, մեր ԱԺ-ն պետք է աշխատանքներ տանեն թե՛ օրենսդրական, թե՛ ենթաօրենսդրական դաշտերում, որպեսզի ներդաշնակ օրենսդրական կառավարում մտնի երկու պետությունների ծրագրերի եւ հայեցակարգերի միջեւ։ Ի դեպ՝ մենք Արցախ մեկնեցինք Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, ոչ թե Գորիսով, որովհետեւ այդ ճանապարհն անմիջապես հնարավորություն տվեց, որ Արցախի հետ քիչ կոնտակտ ունեցածները զգան՝ Արցախի անվտանգությունը սկսվում է հենց այդտեղից։

- Այցի ընթացքում նաեւ հանձնաժողովների համատեղ նիստեր են եղել, եթե հնարավոր է ավելի բացել փակագծերը՝ ի՞նչ առանցքային հարցեր են քննարկվել երկու խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում։

- Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են անվտանգությանն ու պաշտպանությանը։ Ներկա էր Արցախի հանձնաժողովի հիմնական կազմը՝ բացի նախագահ Ժաննա Գալստյանից, որը վատառողջ էր։ Այդ քննարկմանը բարձրացրել ենք նաեւ քաղաքական հացեր, թե Հայաստանը երբ կարող է Արցախի անվտանգության համաձայնագիր ստորագրել, կամ ճանաչել Արցախը։ Հասկացել ենք, որ դա արվելու է մեկ անգամ եւ լինելու է ամենավճռական պահին, եթե դրա կարիքը լինի։ Երկուստեք եկանք այն մտքին, որ այս պահին դրա կարիքը չկա, ընդհակառակը՝ այս պահին համատեղ օրենսդրական դաշտում աշխատելու խնդիր ունենք, որովհետեւ մենք ունենք միասնական պաշտպանական համակարգ, եւ այստեղ օրենսդրությունը պետք է լինի համարժեք։ Պլանավորված էր հանդիպում պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ։ Հանդիպումը եղել է շատ հանգամանալից, ու ես կարծում եմ՝ մեր հանձնաժողովի բոլոր անդամները գոհ էին այդ հանդիպումից, որովհետեւ այնտեղ քննարկվել են շատ կարեւոր հարցեր, որոնք գուցե այս պահին հրապարակման չեն, բայց, իհարկե, վերաբերում են երկու երկրների անվտանգությանը։ Եւ եթե ինչ-որ մարդիկ խեղաթյուրում են իրականությունը՝ Հայաստանի փոփոխությունները ներկայացնելով այնպես, թե դրանք միտված են Արցախը հանձնելուն, հետագայում Արցախում էլ համոզվեցին, որ դա այդպես չէ, այստեղ էլ հասկացան, որ դա հնարավոր չէ, բայց միեւնույն է՝ այդպիսի գործընթացները իրենց նստվածքը տալիս են, քանի որ Արցախի ժողովուրդը շատ զգայուն է Հայաստանում ասած ամեն բառի նկատմամբ։ Մեր այցը նաեւ ա՛յդ քննարկումների առումով էր շատ կարեւոր, այդ այցերը մենք հնարավորինս հրապարակային ենք անում, Արցախի իշխանությունն էլ ընդունում էր դա շատ բաց սրտով՝ որեւէ կասկած չթողնելով, որ կարող է ինչ-որ մտայնություն լինել այս ամինսերի պրոպագանդիստական խաբկանքներից, որ փորձել են կիրառել Հայաստանի ու Արցախի մեջ սեպ խրելու համար։

- Այսինքն, Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ այնուամենայնիվ կա՞ փոխըմբռնում՝ չնայած այն հանգամանքին, որ Արցախում իշխանությունները նոր չեն, հմտացած են արդեն, իսկ Հայաստանում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները բավական երիտասարդ են եւ շատ հարցերում նոր մոտեցումներով՝ այդ թվում՝ արցախյան հակամարտության մասով։

- Ոչ միայն կա փոխըմբռնում, այլեւ շատ կարեւոր է, որ այն իր զարգացումն ունենա։ Երբ հանդիպում ունեցանք Արցախի նախագահի հետ, նա մանրամասն ներկայացրեց Արցախում տիրող թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական վիճակը։ Բակո Սահակյանը շեշտադրեց, որ շատ կարեւոր է, որ ՀՀ Ազգային ժողովը, հատկապես մեծամասնության պատգամավորները, անպայման տարին մի քանի անգամ անցնեն առաջնագծով։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ մեր զինվորները լինեն ավելի պաշտպանված, մենք պետք է կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ նախկին իշխանությունները չեն լուծել, բայց դրա փոխարեն Հայաստանում ավելացրել են դղյակներ, երբ դրանք պետք է լինեին առաջնագծի ամրություններ։ Մենք պետք է վերականգնենք այն մթնոլորտը, որը ժամանակին մեզ հաղթանակներ բերեց։ Մենք ավելորդ տարածքի խնդիր չունենք, մեզ անհրաժեշտ է, որ մեր ազգաբնակչությունը լինի անվտանգ, ապրի ու արարի իր հողի վրա։ Մենք ֆիքսել ենք, որ նման այցեր հաճախակի են լինելու, դա շատ կարեւոր է, հատկապես այն ֆոնին, երբ ինֆորմացիոն խայտառակ արտահոսքեր կան, որոնք միտված են հատուկ թշնամանք սերմանել ՀՀ եւ Արցախի միջեւ։ Այսպիսով՝ այցը գնահատում եմ շատ դրական՝ բոլոր մակարդակներով։

- Իսկ Բակո Սահակյանի հետ այդ հանդիպմանը քննարկում ունեցե՞լ եք 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, շարունակելու եք աշխատել Բակո Սահակյանի՞ հետ, թե՞ առաջնորդ կփոխվի, որովհետեւ կարծիք կա, որ վերջինս նորից է առաջադրելու իր թեկնածությունը։

- Եղել է քննարկում, բայց Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ այդ ընտրություններին ինքը չի առաջադրվելու՝ չնայած գործող Սահմանադրությամբ դրա իրավունքն ուներ։ Դա է գուցե պատճառը, որ Արցախում սկսվել է նախընտրական գործընթաց։ Դա մի կողմից անխուսափելի գործընթաց է, բայց մյուս կողմից չպետք է դառնա քաղաքական հերթական շահարկումների առիթ։ Թվում է՝ 2020-ը շատ մոտ է, բայց տեւական ժամանակ է։ Արցախը հիմա գտնվում է շատ խիստ կառավարելի վիճակում՝ դրական իմաստով, ե՛ւ տնտեսական առումով, ե՛ւ բոլոր առումներով։ Պետք է այդ հմտություններն ուժեղացնել, պետք է Արցախ հնարավորինս շատ մարդիկ գնան մեր ազգի տարբեր շերտերից, պետք է ինտեգրվեն, եւ նաեւ Բակո Սահակյանի խնդրանքն էր, որ ամեն ինչ անենք, որ Արցախ եկող շերտերը լինեն ավելի ընդգրկուն։

- Տարբեր շրջանակներ խոսում են, որ եթե Բակո Սահակյանը չառաջադրվի, ապա առաջադրվելու է Հայաստանի նախկին իշխանությունների հետ համաձայնեցված թեկնածու։

- Ես համոզված եմ, որ Հայաստանի նախկին իշխանություները միշտ փորձելու են Արցախն իրենց համար դիտել որպես պահեստային քաղաքական տարածք։ Թող պահեստային տարածք ման չգան, մենք միասնական, ընդհանուր ռազմաքաղաքական համակարգ ենք։ Եթե նրանք տեսնում են, որ Հայաստանում էլեկտորատն իրենց մաշել է, փորձեն այնտեղ գտնել, այնտեղ գտնելու համար պետք է խարդավանքների մի ամբողջ սխեմա իրականացնեն, որը փորձում էին անել՝ սկսած այն մտքից, թե այս հեղափոխությունն արեցին մարդիկ, որպեսզի Արցախը հանձնեն։ Տեսան, որ պարոն Փաշինյանը ներկայացրեց լրիվ ուրիշ տարբերակ, մի բան էլ՝ ասաց, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ, հետո էլ սկսեցին, թե՝ սրանք չեն կարողանում կառավարել։ Այստեղ կառավարելու խնդիրը չէ, այստեղ պետք է երկրի տիրոջ զգացումը արթնացնել, իսկ այդ զգացումը կարթնանա այն ժամանակ, երբ ինքը հոգեւոր մշակութային արժեքները կդարձնի իր սեփականը, ավելին՝ իր երկիրը թույլ չի տա թալանեն, իսկ մեր երկիրը թալանել դարձրել են դղյակներ, երբ այդ դղյակների ու ճոխ մեքենաների փոխարեն պետք է ունենայինք ամրացված ինժեներական կառույցներ եւ այլն։ Հիմա մենք ուզում ենք դա շտկել, իսկ իրենք Արցախի անվան տակ միշտ լուծել են իշխանության խնդիր։ Այսօր նման խնդիր չկա, այսօր ամրանալու խնդիր կա։

- Պարոն Քոչարյան, «Իմ քայլ»-ի այցից հետո, ավելի կոնկրետ նախօրեին ՀՀԿ-ն էլ է մի պատվիրակությամբ մեկնել Արցախ, այստեղ ինչ-որ ենթատեքստ կա՞։

- Ես շատ ուրախ եմ, որ մեր այցից հետո բոլորն ակտիվ գնալու են Արցախ։ Իրենք հիմա հասկանում են, որ եթե իշխանությունը գնացել է, եւ այնտեղ շատ կոնստրուկտիվ աշխատանք են տարել, իրենք էլ պետք է գնան, հասկանան՝ այդ աշխատանքի արդյունքում իրենք Արցախում անելիք ունեն, թե ոչ։ Թող գնան, բոլորը շատ հարուստ մարդիկ են, եւ իրենց հարստության զգալի մասը կարող են ծառայեցնել, դնել ազգային նպատակների մեջ։ Թող գնան, ներդրում անեն Արցախի հողի վրա, միայն կարելի կլինի ողջունել։ Ես կարծում եմ մեր համագործակցությունն Արցախի հետ, մեր այնտեղ լինելը, ապահովելը միայն կօգնի, եթե դա արվում է ազնիվ նպատակներով, ես միայն ողջունում եմ։ Եթե գնում, սկսում են ինչ–որ կասկածամտություն մտցնել Հայաստանի ու Արցախի մեջ, դա միայն վնաս է բերելու, եւ ես օր առաջ կցանկանայի, որպեսզի իրենք հրաժարվեն նման դրսեւորումներից։

- Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, այդ հանդիպման վերաբերյալ Մինսկի խմբի եռանախագահների դրական հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում ասաց, որ վերաձեւակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը՝ դարձնելով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել այս հայտարարությունը, ի վերջո ինչ է սա նշանակում։

- Չէի ցանկանա մեկնաբանել պաշտպանության նախարարի հայտարարությունը, բայց կուզեի ասել՝ ինչպես ենք հասել զինադադարի․ մենք ձգտել ենք խաղաղության, որպեսզի անվտանգությունը ապահովենք, մենք լռեցրել ենք հակառակորդի հենակետերը, դրանով հայտնվել ենք իրենց դիրքերում, բայց դա միտված է եղել խաղաղության։ Մենք չունենք ավելորդ հողի կարիք, բայց եթե հակառակորդը մեզ վրա շարունակի կրակ բացել, մենք նորից դատապարտված ենք ապահովել մեր ազգաբնակչության անվտանգությունը՝ ճնշելով հակառակորդի հենակետերը։ Որպեսզի այդ խնդիրը լուծենք, պետք է կարողանանք հակառակորդի ձեռք բերած սպառազինությունը ինչ-որ մակարդակում չեզոքացնել։ 

- Պարոն Քոչարյան, Դուշամբեում Փաշինյանի եւ Ալիեւի՝ սահմանում լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունից հետո հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը կարծես հանդարտ է։ Սա հարաբերական անդորր է փոթորկից առա՞ջ, թե՞ խնդրի խաղաղ կարգավորման գործընթաց է․ Արցախի ՊՆ նախկին նախարար Լեւոն Մնացականյանն այսօր ասել է, որ հակված է կարծիքին՝ պատերազմ է լինելու։

- Որեւէ մեկը չի կասկածում, որ կարող է պատերազմ լինել, բայց ես ասում եմ՝ ինչպես պետք է ապրենք, որպեսզի կանխենք հնարավոր պատերազմը։ Մենք՝ Հայաստանն ու Արցախը, պետք է այնպիսի որոշումներ կայացնենք, որպեսզի հակառակորդի՝ պատերազմ սկսելու որոշումը հնարավորինս հեռացնենք։ Որովհետեւ երբ ինքը տեսնի, որ մեր երկրների միասնականությունը եւ ԶՈՒ պոտենցիալը զարգանում են, հեռու կմնա այդ քայլից։ Հակառակ դեպքում նա կարող է սկսել, եւ կանգ չառնել։ Այս պահի խաղաղությունը պետք է հնարավորինս երկար պահել, բայց նաեւ օգտագործել ի նպաստ։ Այդ խաղաղությունը թանկ ժամանակ է, որը պետք է օգտագործենք մեր երկրի տնտեսական եւ ռազմաքաղաքական հզորությունները ավելացնելու համար։

Տպել
3944 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց