Սերժ Սարգսյանի առաջնորդական խոսքը դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս․ Արմեն Աշոտյան

Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում՝ Սերժ Սարգսյանը շուտով կխոսի, հիմա ասում ենք՝ շուտով, շուտովը շուտով է, այսինքն՝ դինամիկան դրական է։ Այս մասին այսօր Եռաբլուրում Սերժ Սարգսյանի գնալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի խոսքը պահանջված է, սպասված է․

«Սերժ Սարգսյանի՝ այս մոտ մեկ տարվա լռությունը պակաս խոսուն չէ, եւ պակաս արտահայտիչ չէ, ամեն ինչ ունի իր հասարակական քաղաքական պատեհ պահը, ամեն ինչ ունի իր քաղաքական տրամաբանությունը, այդ տրամանաբության մեջ Սերժ Սարգսյանը խոսելու Է»,-ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, Հանրապետական կուսակցության ղեկավարն է, հետեւաբար, որպես քաղաքական առաջնորդ, բնական է՝ ասելիք ունի․

«Ինքն էլ ակտիվ հետեւում է քաղաքական գործընթացներին, գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է իր կարծիիքը, իր գնահատականը։ Այդ հարցերը տարբեր են, ինչո՞ւ էր ինքը սխալվել, Նիկոլը՝ ճիշտ հարցից սկսած, վերջացրած արցախյան հակամարտության կարգավորման, տնտեսական զարգացման վերաբերյալ գնահատականներով»։

Աշոտյանն ասաց, որ դժվար է պատկերացնել, որ մեկ հարցազրույցով հնարավոր կլինի Սերժ Սարգսյանից ակնկալվող բոլոր հարցերի պատասխանները ստանալ, քանի որ այդ հարցերի շրջանակը մեծ է, դրանցից յուրաքանչյուրը մի առանձին հարցազրույցի թեմա կարող է դառնալ․

«Բայց այն, որ Սերժ Սարգսյանի առաջնորդական խոսքը դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս, դա այդպես է»,-հավելեց Սերժ Սարգսյանի տեղակալը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ֆորմատով է խոսելու Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դեռեւս ժամանակ կա ֆորմատը հստակեցնելու, բայց հաստատ խոսելու է հայկական լրատվամիջոցների հետ․

«Կա որոշակի պարբերականություն, որ առաջնորդները որոշում են՝ իրենց խոսելու պատեհ պահն է, որ պատեհ ասելիք ունեն»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ Սարգսյանը պատեհ պահին կխոսի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5393 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին