Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողություն, եւ դա փաստ է․ վարչապետ

Ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց օրեր առաջ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետի կողմից հնչեցրած այն միտքը, որ ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: Պետրոսյանը, մասնավորապես, հարցրեց՝ բացի այս չափանիշից կա՞ այլ չափանիշ, որով մենք կարող ենք ռեկտորներին գնահատել․

«Որեւէ ռեկտորի կուռք չեմ սարքել եւ չեմ սարքում, առավել եւս համալասարանի ռեկտորի նկարի տակ՝ մոմի լույսի ներքո չեմ աղոթել, այսինքն այստեղ անձնական խնդիր չկա»,- հավելեց պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ պետք է գնահատական տրվի նրան, որն առկա է մեր բուհական համակարգում:

«Մենք պիտի խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին եւ այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր երկրի առաջ կան: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը եւ դա ինձ համար փաստ է»:

Փաշինյանն ասաց, որ դռների փակ կամ բաց լինելը գնահատականի չափանիշ չէ, բայց դա շատ կարեւոր բանի նշան է, եւ բուհական համակարգը բոլոր երկրներում առաջադիմության կարեւոր օջախ է, իսկ Հայաստանում, գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հակառակն է եղել․

«Բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք, այդ թվում ուսանողության շրջանի որեւէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու, բուհերը ավտորիտար, կուսակցական համակարգի մաս դարձնելու եւ բուհերի ուսանողների սոցիալական անպաշտպան վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»:

Վարչապետը հիշեցրեց, որ ԵՊՀ-ն գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր Հանրապետական կուսակցության հսկողության տակ․

«Այո, այս հեղափոխությունը սկսել է ԵՊՀ-ի դռները բացելով եւ ԵՊՀ-ի դռները պիտի բաց մնան: Այն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ փակում է դուռը ու ասում՝ դու դուրս չպիտի գաս այս լսարանից, ինքը անելիք չունի Հայաստանում, ոնց ուզում եք գնահատեք, նուրբ է, կոշտ է, կոպիտ է, թե ոնց է, էդպես է: Այդ ռեկտորները պիտի հավաքեն իրենց իրերը ու գնան իրանց գործերով զբաղվեն, որովհետեւ նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը լրիվ ուրիշ առաքելություն է։ Եւ ես սա ասում եմ որպես քաղաքական դիրքորոշում։ Կառավարությունն ունի օրինական լծակներ, եւ չի օգտագործի ապօրինի լծակներ»,-ասաց վարչապետ Փաշինյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2395 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին