Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան-ակումբը հայտնում է, որ իրենց գործողություններով չեն փորձել սադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Երեկ՝ մարտի 26-ին, Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում ֆան-ակումբի անդամները ֆայերներ վառեցին: Մինչեւ խաղն էլ փորձել էին քաղաքական բովանդակություն ունեցող գրությամբ պաստառ մտցնել մարզադաշտ, ինչը նրանց թույլ չէին տվել:

2 արարքներն էլ, ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կանոններով, չեն թույլատրվում, եւ հաշվի առնելով այն, որ «Red Eagles»-ի ու ՀՖՖ-ի հարաբերությունները վերջին շրջանում լարված են՝ կողքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե երկրպագուները սադրում են ֆեդերացիային: «Red Eagles»-ի ղեկավարներից Դենիս Սարգսյանն ընդգծում է, որ այդպես չէ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՖՖ-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, որ 2 ֆան-ակումբների՝ իրենց ու ՖԱՖ-ի հարցում հավասարություն պետք է լինի, հարցը պետք է լուծվի մինչեւ մարտ ամիսը, սակայն չի լուծվել: Այդ պատճառով էլ ֆայեր վառելով բողոք են արտահայտել:

«Հստակ պայմանավորվածություն ունեինք Ջիբրալթարի դեմ հանդիպումից առաջ, որ հավասարություն կվերկանգնվի կամ կստեղծվի: Իմիջայլոց իրենք էլ ընդունել էին, որ հավասարություն չի եղել: Մեզ ասել էին՝ մի վառեք ֆայեր, հարցերը կլուծվեն, եթե չլուծվեն, դուք գիտեք, ինչ ուզում եք, կարող եք անել: Ինչպես գիտեք, մեր հարցերը մինչեւ այս պահը չեն լուծվել»,- ասաց նա:

Ֆայերներ վառելու համար «Red Eagles»-ի 2 անդամների բերման են ենթարկել: Սարգսյանը նշում է, որ իրենց տեղեկացրել են, որ վարույթ չի հարուցվել, ու իրենց բաց են թողել:

Ֆայերները «Հանրապետական» մտցրել էին, սակայն պաստառը ոչ: Ինչ վերաբերում է պաստառին, ապա Սարգսյանը նշեց, որ այն բերելը նույնպես հետին մտքեր չի հետապնդել: Դրա վրա գրված էր. «Արցախը Հայաստան է: Ոչ մի թիզ թշնամուն»: Ֆուտբոլային հանդիպումների ընթացքում քաղաքական ակցիաներն արգելված են, ու կարելի էր կանխատեսել, որ այն կարող են նկատել ու թույլ չտալ մարզադաշտ մտցնել: Սարգսյանը նշում է, որ իրենք դիտավորություն չեն ունեցել, որ պաստառը տանեն, այն հայտնաբերեն, ներս չթողնեն, ու աղմուկ բարձրանա: Նա պարզաբանեց՝ որն է եղել իրենց նպատակը:

«Մենք տեղեկություններ էինք ստացել, որ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն կա, եւ մարտի  29-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպում պետք է տեղի ունենա, եւ սա աջակցություն էր բանակցային գործընթացին եւ մեր հասարակության դիրքորոշումը այս հարցի հետ կապված»,- ասաց նա:

«Red Eagles»-ի ու ֆեդերացիայի միջեւ լարվածությունը սկսվել է մի քանի ամիս առաջ: Այն հասել է նրան, որ ֆան-ակումբը հրաժարվել է վարքի կանոնների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ֆեդերացիայի հետ: Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ նրանց այդ պատճառով տոմսեր չէին վաճառել ֆան-ակումբների համար առանձնացված հատվածում, ու նրանք ստիպված էին եղել ուրիշներին ուղարկել տոմսարկղ ուրիշ տրիբունայի տոմսեր գնելու համար: Երեկ նրանք հարավային տրիբունայում էին: Դենիս Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ֆեդերացիայի հետ քննարկումներ սկսել ստղծված իրավիճակի վերաբեյալ: ՀՖՖ-ից էլ ՀԺ-ին ասացին, որ իրենք խոչըդոտներ չեն ստեղծել, բաց են համագորկացության համար ու առանձնակի լարվածություն թոթափելու ձգտում չունեն, քանի որ իրենց կողմից չէ այդ լարվածությունը: Ասացին նաեւ, որ, երբ «Red Eagles»-ի անդամները կգան եւ կստաձնեն ՀՖՖ-ի տոմսային նոր քաղաքականութան մեջ նշված պարտավորությունները եւ կստորագրեն ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ավտագության համապատասխան նորմեր պարունակող պարտավորագիրը, ՀՖՖ-ն պատրաստ է համագործակցել:

Մարտի 25-ին կայացած Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ էլ «Red Eagles»-ի անդամները ֆայերներով ակցիա էին արել: Նրանք մարզադաշտից դուրս էին: Վառել էին ֆայերներն ու վանկարկում էին: Այդպիսով, իրենց խոսքով, փորձում էին քաջալերել ֆուտբոլիստներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2283 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները