Եվրո 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ հայ ֆուտբոլասերների քննարկումներում սպասելիքների վերաբերյալ խոսակցություններ գրեթե չկան: Գուցե նրանց հիշողություններում դեռ թարմ է այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանը կորցրեց խոշոր մրցաշարի ուղեգիր ձեռք բերելու իր պատմության լավագույն հնարավորությունը. տապալվեց Ազգերի լիգայում, որտեղ պայքարում էր հզորությամբ իրեն համարժեք թիմերի դեմ: Իսկ հիմա՝ Եվրոյի որակավորման փուլում, J խմբում մրցակիցները, մեղմ ասած, նվեր չեն՝ Իտալիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան: ՀՀ-ն թերեւս շունչ կքաշի միայն Լիխտենշտեյնի դեմ խաղերում: ՖԻՖԱ-ի՝ փետրվարին հրապարակած դասակարգման աղյուսակում Հայաստանն իր խմբի ներկայացուցիչներից միայն այս թիմին է գերազանցում: Գումարած այս ամենին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից առաջին 2 խաղերին հրավիրված կազմն էլ մի շարք երկրպագուների շրջանում դժգոհությունների առիթ է դարձել:

Այս ընտրական փուլին ընդառաջ հենց կազմի մասին խոսակցություններն են գերակայում ֆուտբոլասերների շրջանում: Մարզիչը նախնական հայտացուցակում ընդգրկել է քիչ խաղաժամանակ ունեցող կամ ընդհանրապես չունեցող ֆուտբոլիստներ՝ այդ թվում 5 դարպասապահ ու առանց ակումբի մնացած Յուրա Մովսիսյանին: Եթե մյուս օղակներում մարզիչը կարող է տարբեր մարտավարություններ մշակելով փորձել լուծել այդ խնդիրը, ապա դարպասապահի դիրքի վրա պրակտիկայի բացակայությունն առավել ցայտուն է երեւում: 5 դրապասապահներից ոչ մեկն այնպիսի վիճակում չէ, որ հնարավոր լինի հստակ ասել, որ հենց նա է լինելու հիմնական կազմում: Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը 2019 թ. ընթացքում դեռեւս չեն խաղացել, Արամ Հայրապետյանը, Հենրի Ավագյանը, Գրիգոր Մելիքսեթյանը քիչ են խաղում:

Հարձակման գծի իրավիճակը մի շարք երկրպագուների նույնպես չի հիացրել: Նրանց զարմացրել է, որ մարզիչը դարպասպահ ընտրելու համար հրավիրել է 5, իսկ հարձակվող ընտրելու համար միայն 3 ֆուտբոլիստ, որոնցից մեկը ոչ միայն խաղաժամանակ, այլեւ ընդհանրապես ակումբ չունի: Ճիշտ է՝ կան կարծիքներ, որ Մովսիսյանն ընդամենը թիմակիցների կողքին լինելով կարող է շատ օգտակար լինել, սակայն մյուս կողմից ոմանք նրա ներկայությունն այս պարագայում չեն հասկանում: Հարձակվողներից մյուսը՝ արգենտինահայ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, 2018-ի մարտին ընտրանու կազմում նորամուտը նշելուց հետո չի հրավիրվել, իր թիմի՝ «Ուրականի» կազմում էլ, դատելով ակումբի ֆեյսբուքյան էջի հրապարակումներից, վերջերս միշտ չէ, որ խաղաժամանակ է ստանում: Մնում է Ալեքսանդր Կարապետյանը:

Հայտացուցակի խնդիրները լրացնում է Մարկոս Պիզելիի բացակայությունը: Ազգերի լիգայում հենց նա էր դարձել թիմի ոգին ու առաջատարը: Այդ մրցաշարի Մակեդոնիայի դեմ խաղում ստացած լուրջ վնասվածքից հետո նա վիրահատվեց եւ դեռեւս վերականգնվում է: ՀՀ ընտրանու մյուս առաջատար, ավագ Հենրիխ Մխիթարյան էլ «Արսենալից» ժամանել է նոր-նոր մեջքի վնասվածքից ապաքինվելուց հետո:

Իսկ ահա առաջիկա՝ մարտի 23-ին կայանալիք, խաղում ՀՀ մրցակից Բոսնիա եւ Հերցեգովինան հայտնի ակումբներում խաղացող ֆուտբոլիստների պակաս չունի: ՀՀ դեմ տնային հանդիպման նրանց հայտացուցակում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Միրալեմ Պյանիչ «Յուվենտուսից», Էդին Ջեկոն «Ռոմայից», Կենան Կոդրոն «Ատլետիկից» եւ այլն:

ՀՀ ընտրանու կազմում կադրային այս խնդիրները պատահական չեն ի հայտ եկել: Այս իրավիճակը տարիների ընթացքում առաջացած ու չվերացված թերությունների արդյունքն է: Այդ բացերի մասին մասնագետները վաղուց են խոսում, ընդգծում, որ խորքային են ու որ երկար տարիներ են պետք շտկումներ անելու համար: Ստացվում է, որ Եվրո 2020-ի ընտրական փուլի ընթացքում պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք: Որակավորման փուլը կայանալու է 2019-ի ընթացքում: Իհարկե հնարավոր է, որ տարվա ընթացքում ներկա կազմում փոփոխություններ լինեն, սակայն դրանք դժվար թե էական ազդեցություն ունենան վերջնական արդյունքի վրա: Մնում է՝ տղաներն ամեն ինչ անեն արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելու համար, ինչի մասին Գյուլբուդաղյանցը սիրում է նշել:

Եվրո 2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը հետեւյալն է.

23.03.19 Բոսնիա եւ Հերցեգովինա-Հայաստան 23:45

26.03.19 Հայաստան-Ֆինլանդիա 21:00

08.06.19 Հայաստան-Լիխտենշտեյն 20:00

11.06.19 Հունաստան-Հայաստան 22:45

05.09.19 Հայաստան-Իտալիա 20:00

08.09.19 Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա 20:00

12.10.19 Լիխտենշտեյն-Հայաստան 22:45

15.10.19 Ֆինլանդիա-Հայաստան 22:45

15.11.19 Հայաստան-Հունաստան 20:00

18.11.19 Իտալիա-Հայաստան 22:45

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2402 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները