Երևան
12 °C
Օպերայի այգու սրճարանների ապամոնտաժման շուրջ կրքերը կարծես թե հանդարտվում են, բայց ըստ երեւույթին «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»։ Որովհետեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, թե «եթե Օպերայով սահմանափակվենք՝ արդար չի լինի, սա անելու ենք ամեն տեղ»։ Ամեն դեպքում՝ քաղաքապետարանի գործողություններն առիթ դարձան, որ հասարակության մեջ լուրջ քննարկումներ ծավալվեն ոչ միայն կոնկրետ այս սրճարանների, այլեւ ընդհանրապես նախկինում կատարված ապօրինությունների «նյութական դրսեւորումների» ապագա ճակատագրի շուրջ։
Հնչող գնահատականները տրամագծորեն հակադիր էին։ Մի կողմից՝ «նախկինների նկատմամբ իրականացվող վենդետա», «աշխատատեղերի ոչնչացում» եւ այլն, մյուս կողմից՝ «օրինականությունը պիտի վերականգնվի, եւ վերջ»։ Վենդետայի մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, որովհետեւ ո՞վ է մեղավոր, որ նախկինում կատարված ապօրինությունների մեծ մասն իրականացրել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորները, ու հիմա որին դիպչես՝ ստացվելու է, որ նախկիններին ես դիպչում։ «Աշխատատեղերի ոչնչացման» թեման էլ արհեստականորեն ուռճացված է, որովհետեւ փակված սրճարանների աշխատակիցները հաստատ անգործ չեն մնա․ այսօր այդ շուկայում աշխատողների մեծ պահանջարկ կա։ Իսկ որ օրինականությունը պիտի վերականգնվի՝ ակնհայտ է։ Որովհետեւ եթե անգամ այդ սրճարանների դեպքում, Սերժ Սարգսյանի ասած, «թղթերով ամեն ինչ կարգին է» (չնայած՝ նույնիսկ թղթերով կարգին չէ), միեւնույն է՝ բոլորն էլ գիտեն, թե այն ժամանակ ինչ մեխանիզմներով էին կարգավորվում այդ թղթերը։
Եվ այնուամենայնիվ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին կարող են լինել այս գործողությունների դրական եւ բացասական հետեւանքները, եւ ինչու իշխանությունները որոշեցին գնալ այդ քայլերին՝ աչքի առաջ ունենալով նաեւ հուզումներն ու շահարկումները։ Բացասականն այն է, որ նախ՝ բողոքի ակցիաների ժամանակ միշտ էլ կգտնվեն նախկինների կողմից ուղղորդվող ինչ-որ անհասկանալի խմբեր, որոնք կփորձեն ոստիկանության հետ բախումներ հրահրել, գոռգոռալ «Նիկոլ, հեռացիր» կամ «Ռոբերտ նախագահ»՝ այդպիսով քաղաքական երանգ հաղորդելով զուտ իրավական գործընթացներին, եւ երկրորդ՝ այս գործընթացը կարճաժամկետ կտրվածքով կարող է բացասական էֆեկտ ունենալ (հարկային մուտքեր եւ այլն)։
Եվ այնուամենայնիվ դրական հետեւանքներն ակնհայտորեն ավելի շատ կլինեն (ընդ որում՝ կանաչ տարածքների ավելացումն ամենակարեւորը չէ։ Ամենակարեւոր դրական հետեւանքը կլինի այն, որ այլեւս երբեք որեւէ մեկի մտքով չի անցնի ապօրինի եղանակներով Հայաստանում բիզնես զարգացնել՝ օգտվելով օրվա իշխանությունների հետ իրենց ունեցած կապերից կամ սրան-նրան կաշառք տալով։ Որովհետեւ հիմա արդեն ակնհայտ դարձավ, որ կոռուպցիոն սխեմաների հիմքի վրա կառուցված ցանկացած շինություն չի կարող երկար կյանք ունենալ եւ վաղ թե ուշ բառիս բուն իմաստով դառնալու է «բուլդոզերի բաժին»։ Այսինքն՝ 10, 20 կամ 50 տարի հետո էլ մարդիկ իրենց աչքի առաջ ունենալու են այդ պատկերը, չեն համարձակվելու որեւէ մեկի կաշառք կամ փայ տալ եւ ամեն ինչ անելու են բացառապես օրենքի շրջանակներում, որովհետեւ դա է սեփականության անձեռնմխելիության միակ երաշխիքը։ Այս օրերին քանդվող սրճարանատերերի մտքով չէր անցնի, չէ՞, որ մի օր իրենց սրճարանները քանդվելու են։ Իսկ հիմա ահավոր աղմուկ են բարձրացնում, բողոքի ցույցեր են անում, բայց դատարան չեն դիմում։ Որովհետեւ «տակները մաքուր չէ»։
Երկրորդ դրական հետեւանքը ներդրումային միջավայրի բարելավումն է։ Ճիշտ է, հիմա շատերը հակառակն են պնդում՝ իբր «էլ ո՞վ ներդրումներ կանի Հայաստանում», բայց իրականում պատկերը հետեւյալն է․ մինչեւ վերջերս որեւէ օտարերկրացի (ասենք՝ սփյուռքահայ) Հայաստանում ներդրումներ կատարելուց առաջ մտածում էր՝ կամ պիտի իշխանական վերնախավում «տանիք» գտնի ու փայ տա, կամ ստիպված կլինի աշխատել անհավասար պայմաններում, որովհետեւ մրցակիցներն այդպիսի «տանիքներ» ունեն, 30-ի փոխարեն 3 աշխատող են գրանցում, տարածքները չնչին գումարներով են վարձակալում եւ այլն։ Իսկ հիմա արդեն կարող են վստահ լինել՝ մրցակցելու են հավասար պայմաններում, որովհետեւ նախկին սխեմաները չեն գործելու։ Իսկ դա կտրուկ բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Այնպես որ՝ երկարաժամկետ կտրվածքով դրական հետեւանքներն ակնհայտորեն գերակշռում են։ Եթե անգամ «քարոզչական աղմուկը» հակառակ տպավորությունն է թողնում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT