Զատուլինը ցանկանում է նպաստել ՀՀ-ում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին․ բաց նամակ

Մարտի 5-ին Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը աշխատանքային կարգով ՀՀ ղեկավար դեմքերին ուղղված մեկ գրությամբ «Լազարյան ակումբի» գործունեության և նրա նկատմամբ ՀՀ պետական ինստիտուտների վերաբերմունքի մասին տրամաբանական հարցադրումներ է կատարել:

«Շաբաթվա ընթացքում գրության հետ տեղի են ունեցել որոշ գործընթացներ, ինչը, մեղմ ասած, պատիվ չի բերում դա թույլ տված ՀՀ հաստատությանը: Այսօր այդ գրությունը հրապարակվում է բաց նամակի տեսքով», - ասված է Յուրի Նավոյանի հրապարակած բաց նամակի կարճ նախաբանում: Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ․

Բաց նամակ

ՀՀ նախագահ պարոն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀՀ ԱԽ քարտուղար պարոն ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Պարոնա'յք ղեկավար այրեր,

Մոսկվայում Հայաստանի պետական և հայկական ազգային շահերով գործող, Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները ողջունած, դրանց մասնակցած և մասնակցող, ռուսաստանյան պետական և քաղաքական կառույցների հետ համագործակցության արժանապատիվ ծրագրեր իրականացնող հայկական քաղաքագիտական և համայնքային շրջանակի կողմից լիազորված եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրությունը հրավիրել որոշ խնդիրների վրա:

Եթե իր առաջին իսկ նիստից ակնհայտորեն Հայաստանի պետական շահերի և գործող իշխանությունների դեմ հանդես եկող «Լազարյան ակումբի» ներկա մոսկովյան նիստին պետք է մասնակցեին Հայաստանի պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա տրամաբանորեն առաջանում են հետևյալ հարցերը.

- ինչու՞ երբ Կոնստանտին Զատուլինը նախորդ տարվա հոկտեմբերին «Լազարյան ակումբի» ստեղծման գաղափարը քննարկելու նպատակով Երևան եկավ, նրան որևէ պետական ինստիտուտ չընդունեց և նախաձեռնությունն էլ չողջունվեց (բացի Հանրապետական կուսակցությունից և նրա ներկայացուցիչ պաշտոնյաներից),

- ինչու՞ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած «Լազարյան ակումբի» առաջին նիստին պետական ղեկավար այրերը և իշխող ուժի ներկայացուցիչները չմասնակցեցին,

- ներկայումս մոսկովյան նիստին մասնակցող պետական ինստիտուտների և իշխող ուժի ներկայացուցիչները ցանկանում են Զատուլինի միջոցով հարաբերություններ հաստատել ռուսաստանյան իրենց գործընկերների, կամ էլ ակումբը ֆինանսավորող հայ օլիգարխների հե՞տ: Երկու դեպքում էլ լուրջ հարցեր են առաջանում:

- միգուցե մասնակցելով պրոքոչարյանական ակումբի նիստին, որոշ պետական ինստիտուտներ ընդառաջում են վերջերս տարբեր խողովակներով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՌԴ-ից իրենց փոխանցվող ուղերձների՞ն: Այս դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջանում:

- տեղյակ ե՞ք, որ ակումբի գործունեության համար հայկական կոնկրետ շրջանակներից ֆինանսական միջոցներ հավաքող Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին: Միայն վերջերս է պարզվել, որ ակումբի մասին հայտարարության գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել են Հանրապետական կուսակցության կողմից: ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղը ընդամենը ձևական կատարողի դերում է եղել:   

Այս և նման այլ հարցադրումներով առաջիկայում հնարավոր է, որ հայ քաղաքագետների մեկ կազմով հանդես գանք բաց նամակով:

Հավելեմ, որ մենք նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրել ենք հայ-ռուսական երկխոսության հասարակական հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը, քանի որ ընդունվել են մեր առաջարկած պայմանները դրա երկկողմանի բնույթի և բաց գործելաոճի անհրաժեշտության վերաբերյալ:

Բայց նոյեմբերին տեսնելով, որ դրա գործնականացման փուլում նախաձեռնությունը դառնում է ռուսաստանյան մեկ գործչի քաղաքական ու ֆինանսական հետաքրքրությունների բավարարման միջոց, դրսևորում է քաղաքական նախապատվություն ու սպասարկում է կոնկրետ անձերի ու քաղաքական շրջանակների շահեր, հրապարակայնորեն դեմ ենք արտահայտվել նման ընթացքին, կասեցրել ենք մեր մասնակցությունը գործընթացին և սկզբունքորեն չենք մասնակցել «Լազարյան ակումբի» նիստերին:   

Հարգանքով`

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ

ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4814 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին