Եթե ես չունեմ աշխատասենյակ ու ինձ հյուր է գալիս օրինակ ՄԱԿ-ից ինչ-որ անձ, ես որտե՞ղ ընդունեմ այդ մարդկանց. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:

Աննա Հակոբյանը պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:

Վարչապետի տիկինը խոսեց նաեւ իր ղեկավարած հիմնադրամների միջոցների ու այդ միջոցներով սպասվող աշխատանքի մասին:

Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց նաեւ պետական գույքը եւ միջոցները անձնական օգուտների համար օգտագործելու աղմուկի մասին:

Հարցին ի պատասխան, Աննա Հակոբյանն ասաց, որ Բաղրամյան 26-ում ինքը աշխատասենյակ էր ժառանգել նախկին առաջին տիկնոջից:

«Նույնիսկ իմ ամուսինը տեղափոխվեց, աշխատեց այլ շենքում ու ինձ իր հետ չտարավ, ինչն ինձ համար դժվար էր: Հիմա, ասում են՝ պետական գույք է գրավվել, ենթադրենք, երբ ես չունեմ աշխատասենյակ ու ինձ հյուր է գալիս օրինակ ՄԱԿ-ից ինչ-որ անձ, ես ու՞ր եմ տանում այդ մարդկանց, որտե՞ղ եմ հյուրընկալում, բուդկա եմ վարձում, կամ ինչ անում: 90-91 թվականներից Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը ունեցել է աշխատասենյակ Բաղրամյան 26-ում, ես չգիտեմ՝ հիմա ես ի՞նչ պետք է բացատրեմ»:

Անդրադարձ եղավ նաեւ մամուլի որակին, հրապարակումների թեմաներին, ինչի մասին Աննա Հակոբյանն ասաց, որ լրագրության, մամուլի թեմայով կխոսեր, բայց կխնայի ժամանակը:

«Դա առանձին զրույցի թեմա է: Իսկապես մամուլը քաղաքական ուժերն են ֆինանսավորում եւ աշխարհում է այդպես, բայց ամեն ինչ կարելի է անել բարձր մակարդակով: Նույնիսկ այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք, կարելի էր անել բարձր մակարդակով: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ առաջին հերթին որպես լրագրող իմ ինքնասիրությունն է վիրավորվում, իսկ հետո որպես վարչապետի տիկին կարող եմ ասել՝ մամուլը պետք է այդպես չանի:

Ես ուզում էի հիմնադրամի միջոցներով արտասահմանյան վերապատրաստման դասընթացներ կազմակերպել բոլոր լրագրողների համար, սակայն դա չեմ արել մինչ օրս, որովհետեւ կարող էր կարծիք ձեւավորվել, թե ես հովանավորում եմ ինձ հարազատ ոլորտը, իմ ոլորտը: Ես ուզում եմ ուղղակի նշել նաեւ մեկ բան, անպայման պետք է իմանալ օտար լեզուներ, որովհետեւ եթե օրինակ ես գտնեմ տարբերակներ The New YorK Times-ում վերապատրաստում անցկացնելու համար, լիարժեք անգլերենի տիրապետող գոնե 5 լրագրող գտնել է պետք»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Ֆեյք-լրատվություն, իրական լրատվություն, իշխանություն-լրատվություն եւ հասարակություն-լրատվություն օղակը բավական խճճված է եւ ինքը հուսով է, որ մի օր ուղղակի կգտնվի այն ոսկե միջինը, որը կարող է լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3418 դիտում

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ