Ես իմ գործն եմ անում ու պարտավոր չեմ որեւէ մեկին տեղյակ պահել ներքին աշխատանքների մասին․ Նազենի Ղարիբյան

Ես նույնիսկ նախարարի պաշտոնակատար չեմ, ես պարտականությունները կատարողն եմ, եւ ինձ վերապահված են բոլոր գործառույթները, այդ թվում՝ որոշում կատարելու, բայց ես այդ որոշումները կամայականորեն, միայնակ չեմ կայացնում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Նա անդրադարձավ ՊՈԱԿ-ների լուծարման, միավորման հարցերին՝ նշելով, որ դա ոչ թե որոշում էր, այլ կառավարության հանձնարարական՝ կոնկրետ աշխատանաք կատարելու․

«Դա բխում էր կառվարության ծրագրից, օպտիմալացման գործընթացից, բոլոր նախարարություններն են ստացել նման հանձնարարական, մեր ներկայացրած տեղեկանքի մասով էլ՝ արտահոսք է եղել, եւ դա արհեստական աղմուկ է առաջացրել»։

Նազենի Ղարիբյանն ասաց, որ կառավարությունը նախարարություններին հրահանգել է՝ ՊՈԱԿ-ների շուրջ վերլուծություն կատարելիս առաջնորդվել ոչ թե գումար տնտեսելու կամ կրճատումներ անելու սկզբունքով, այլ՝ պատասխանատվությունների համախմբմամբ եւ գործունեության արդյունավետության բարձրացմամբ:

Ղարիբյանը նշեց, որ այդ տեղեկանքն ընդամեմը վերլուծություն է, իսկ կոնկրետ քայլերը ենթադրում են յուրաքանչյուր դեպքում գործողությունների ծրագիր ու հաշվարկ անել․

«Այս ընթացքում ես հասկացել եմ, որ տնօրենների կարծիքը չի նշանակում ամբողջ ՊՈԱԿ-ի կարծիք: Երկու-երեք դեպք պարզեցի, որտեղ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, այնինչ՝ կոլեկտիվներն ասում էին՝ շատ ուրախ ենք, որ նման փոփոխություն է լինելու»,-ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ հավելելով, որ մինչեւ այսօր չի հասկանում, թե ինչից են տնօրենները վիրավորված․

«Իմ գործն եմ անում ու պարտավոր չեմ որեւէ մեկին տեղյակ պահել ներքին աշխատանքների մասին»:

Այն դիտարկմանը, որ փաստի առաջ են կանգնեցնում ՊՈԱԿ-ներին, Ղարիբյանը պատասխանեց.

«Որեւէ մեկին փաստի առաջ չենք կանգնեցնում: Եթե նման իրավիճակ ստեղծվի, ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպում կազմակերպեցինք միայն այս խոսակցություններին վերջ տալու նպատակով, որպեսզի անձամբ իրենց ամեն ինչ հաղորդեմ, ասեմ, եւ ոչ թե լրատվամիջոցներից, խոսքից-խոսք տարածվող բամբասանքներից լսեն: Հանդիպման ժամանակ յուրաքանչյուրը բարձրաձայնել է իր մտահոգությունը, նույնիսկ առաջարկների փաթեթ էին բերել: Մենք բոլորին լսել ենք»:

Վերոնշայլ հանձնարարականն արդեն ուղարկվել է կառավարություն:

Տպել
2250 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր