Երևան
12 °C
V Sport հեռարձակող ընկերությունն աշխատում է հայկական առաջին մարզական հեռուստաալիքի վրա: Նախագծի մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցեց պրոդյուսեր Վլադ Սահակյանը, որն ավելի հայտնի է որպես «Վիտամին ակումբի», «Վիտամին ակումբի» անդամների մասնակցությամբ նախագծերի, ինչպես նաեւ «Women's Club»-ի պրոդյուսեր: Նա պատմեց աշխատանքներից ու խոսեց հնարավոր ժամկետների մասին:
«Հիմա ավարտին ենք հասցնում տաղավարների հարդարման աշխատանքները: Կարծում ենք՝ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, աշնանը՝ նոր մրցաշրջանում, կունենաք հնարավորություն անխտիր բոլոր հանդիպումները հեռարձակելու, ու խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ. օրինակ, հիմա բասկետբոլի 2 լիգա ենք սպասարկում»,- ասաց նա:
Հեռուստաալիքը կոչվելու է V Sport: Լինելու է համացանցում, սակայն Սահակյանը չի բացառում, որ այն կարող է հայտնվել տարբեր հեռուսաալիքների փաթեթներում: Սովորաբար հեռուստաալիքների 1 օրվա եթերի թարմ հատվածը լինում է 8 ժամ: V Sport-ի հեղինակները կարծում են, որ կհասցնեն այդքան, նույնիսկ երբեմն իրենց բովանդակությունը կարող է գերազանցել դա: Եթերը հիմնված է լինելու հայկական սպորտի վրա: Հնարավոր են վերահեռարձակումներ այն դեպքում, եթե նպատակը լինի հայ մարզիկներին ցուցադրելը:
Այս շրջանում V Sport-ի թիմը նաեւ մշակում է հաղորդումները, որոնք, բացի ուղիղ հեռարձակումներից, լինելու են եթերում: Արդեն 17 նախագիծ ունեն: Շատ են կարեւորում մասսայական սպորտը եւ մեծ շեշտադրում են կատարելու դրա վրա: Հաղորդումները լինելու են ինչպես մեծ սպորտի, այնպես էլ մասսայականի վերաբերյալ: Որոշ փակագծեր Սահակյանը բացեց:
«Օրինակ, եթե երեկոյան սպորտային շոու լինի, որում հայտնի արտիստները եւ մարզիկները միասին բասկետբոլի գնդակը նետում են զամբյուղի մեջ, նման հաղորդումների դիտողականությունն ավելի բարձր է, քան մեր բասկետբոլի A լիգայի խաղերը: Բայց մեկը մյուսին կօգնի, ու այնտեղի մասսայականությունը կբարձրանա: Մեծ ուշադրություն ենք դարձնելու պատանեկան միջոցառումներին: Նախատեսում ենք շաբաթ, կիրակի օրերին առավոտյան միջդպրոցական մրցումներ կազմակերպել, այդ ամենը հեռարձակել ամենաբարձր որակով: Պատկերացրեք՝ թիվ 183 դպրոցի 8-րդ դասարանի վոլեյբոի թիմը խաղում է Սեւանի թիվ 2 դպրոցի վոլեյբոլի թիմի դեմ, ու դա ոչ թե փլատակ դահլիճում, անմխիթար կադրով, այլ ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է դահլիճներին, ապա դրանց համար էլ ունենք ռեալիթի-շոուի գաղափար: Պետք է վերանորոգենք դահլիճները ու դրանից սարքենք շոու: Հովանավորներ գտնենք, ընտրենք լքված մարզադահլիճ, վերանորոգենք, հանձնենք համայնքին»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ սպորտը գրավիչ դարձնելու համար դրան վերաբերող նախագծերում պետք է կիրառել շոու բիզնեսին հատուկ հնարքներ:
Հեռուսաալիքի հիմքը ներկայիս V Sport հեռարձակման նախագիծն է, որը սկսվել է 2015 թ.: Թիմի անդամներն ուղիղ եթերով ցուցադրում են հասյատանյան ֆուտբոլային, բասկետբոլային հանդիպումներ, ըմբշամարտի, բռնցքամարտի մրցաշարեր: Վերջերս իրենք են կազմակերպել բասկետբոլի միջազգային մրցաշարի՝ ԵԱՏՄ գավաթի խաղարկության հեռարձակումը: Տարիների ընթացքում հասել են նրան, որ հիմա կարող են բազմատեսախցիկանոց հեռարձակումներ իրականացնել մարզադաշտերից, եթե առաջարկ լինի: Հեռարձակումներ կազմակերպելու գաղափարը Սահակյանի մոտ ծվել է 2012 թ. օլիմպիական խաղերի ընթացքում, որից նրա քեռու որդին՝ օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, վերադարձավ բրոնզով:
«Ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ հայերս հետեւում ենք մեր այն մարզիկներին, որոնք արդեն բարձունքների են հասել: Օրինակ, Հենրիխ Մխիթարյանին սկսում ենք ճանաչել Դորտմունդի «Բորուսիայից», բայց, երբ խաղում էր «Փյունիկում», շատ քիչ էին նրան ճանաչում: Ֆիքսեցի խնդիրը, որ մեր մարզիկներին չենք ճանաչում նրանց՝ աճելու ընթացքում, հայրենիքում եղած ժամանակ: Այն մարդկանցից չեմ, որ մտածում եմ՝ նստենք թախտին, սպասենք բախտին: Ուղղակի մի քիչ դադաղ եղավ, քանի որ օգնություն չկար ոչ մի կողմից: Ունեինք որոշակի տեխնիկական միջոցներ, եւ ես անձամբ իմ հետագա աշխատանքից ինչ կարողանում էի առանձնացնել, ներդնում էի այս ուղղությամբ: Վերազինվեցինք ու 2015 թվականից պատրաստ եղանք հեռարձակումներ անել»,- պատմեց նա:
Թիմում 10-12 հոգի են, բոլորը, ինչպես Սահակյանն ընդգծում է, էնտուզիաստներ են ու իրենց մասնակցությունը ցուցաբերում են սիմվոլիկ վարձատրության դիմաց: Նույնիսկ կան մարդիկ, որոնք նոր մասնագիտություն են ձեռք բերել V Sport-ում ներգրավվելու համար: Սահակյանը նշում է, որ ինքը ոչ պետությունից, ոչ էլ կառավարությունից գումար չի սպասում, քանի որ կիսում է գաղափարը, որ ամեն մեկն իր աշխատասիրության հաշվին պետք է առաջ գնա: Սակայն խոստովանում է, որ այսպես էլ դժվարությունների են բախվում. նախագծերը դանդաղ են առաջ գնում: Բացի այդ՝ աշխատանքը նաեւ ծանրաբեռնված է ու ֆիզիկապես հոգնեցնող: Այնուամենայնիվ գաղափարը, որին նվիրված են, փոխհատուցում է ամեն ինչ:
«Ես կուզենայի՝ մեր սերնդին՝ մանավանդ դպրոցականներին, վարակենք առողջ ապրելակերպով: Մեր թիմի առաջ ունենք դրած լավ նպատակ եւ բավարարվածություն ենք ստանում դրանից: Արդեն 4-րդ տարին է, ու բավականին աճ ենք գրանցել մասնագիտական առումով: Որ դիտում եմ մեր առաջին հեռարձակումներն ու հիմա, սարերի-ձորերի տարբերություն է: Բայց ամենկարեւորն այն է, որ ամբողջ անձնակազմը հաճույք է ստանում իր կատարած աշխատանքից»,- ասաց նա:
V Sport-ը, սակայն, ինչպես Սահակյանը նշում է, շահույթ չունի: Հեռարձակումներից ունեցած մուտքերը չեն բավականացնում նույնիսկ ծախսերը հոգալու համար: Ստիպված այլ աղբյուրներից են ներդրումներ անում: Շահույթի ակնկալիք չունեն նաեւ հեռուստաալիքից: Սահակյանը նշում է, որ պետք է գիտակցել, որ նման նախագծերն անմիջապես շահութաբեր չեն դառնում. տարիներ են պետք մանավանդ այս պարագայում, քանի որ Հայաստանում շուկա չկա, եւ այն դեռ պետք է ձեւավորել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT