Ղարիբյանն արդեն ստորագրել եւ կառավարություն է ուղարկել ՊՈԱԿ-ների լուծարման փաթեթը

Նազենի Ղարիբյանն արդեն ստորագրել եւ կառավարություն է ուղարկել ՊՈԱԿ-ների լուծարման եւ վերակազմավորման վերլուծությունների առաջարկ փաթեթը:

Այս տեղեկությունը հաստատեց մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը՝ հավելելով, որ կառավարությունից հանձնարարություն են ստացել՝ ՊՈԱԿ-ների գործունեության, արդյունավետության, վերլուծությունների եւ առաջարկների մասին իրենց մշակած փաթեթն ուղարկել կառավարություն: «Բայց դա մեր ներքին աշխատանքային ձեւն է, ներքին փաստաթղթաշրջանառություն է: Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ է այդ լուրերն այդքան արագ տարածում, եւ ով է թուրը վերցրել ու ուզում մինչեւ վերջ մտցնել իմ փորը»,- ասաց Ղարիբյանը:

Ընդամենը մեկ օր առաջ «Հայկանան ժամանակ»-ի հետ զրույցում Ղարիբյանն ասել էր, որ հրապարակվածը մշակույթի նախարարության աշխատանքային սեւագիր վերլուծություններն են եւ բացառել էր այդ տեսքով ՀՀ կառավարություն ներկայացնելը. «Մենք դա մեզ համար ենք արել: Այն ՊՈԱԿ-ները, որոնք գտնենք, որ վերակազմավորման արդյունքում կկարողանան բարելավել իրենց վիճակը, ապա դրանք կներկայացվեն: Իսկ այդ վերլուծության մեջ նշվածները իդեաներ են, որոնք մենք հավաքել ենք մեր մասնագետների աշխատանքների արդյունքում»: 

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ և վերակազմակերպել:

Տպել
3520 դիտում

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին

Անկախության 29-րդ տարեդարձի առիթով 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում