Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Սարիբեկյանը

Ազգային գրադարանում արդեն նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը:

Նա նշել է, որ Տիգրան Զարգարյանին շնորհակալություն են հայտնել Ազգային գրադարանի և առհասարակ գրադարանային ոլորտում ունեցած անգնահատելի վաստակի համար՝ հատկապես նշելով Տիգրան Զարգարյանի ահռելի ջանքը հայերեն տպագիր ժառանգության թվայնացման և էլեկտրոնային համահավաք գրացուցակների ստեղծման աշխատանքներում:

Զարգարյանին փոխարինելու է Հրաչյա Սարիբեկյանը:

Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների։

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ պատասխանելով շնորհավորանքներին՝ Հրաչ Սարիբեկյանը կարևորել է իր ստանձնած ահռելի պատասխանատվությունը և հանձն առել իր փորձն ու եռանդը ծառայեցնել ի շահ Ազգային գրադարանի և գրադարանային ոլորտի։ 

Տպել
1486 դիտում

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել