«Կողմերի» պարտավորությունները պիտի հստակեցվեն. «մուննաթ գալով» ոչինչ չի ստացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, եւ դա հաղթահարելու համար մարդիկ նախ եւ առաջ պիտի հավատան սեփական ուժերին, իրենք փոխվեն ու տնտեսական հեղափոխություն անեն, հասարակությունն այքան էլ միանշանակ չընդունեց։ Առաջին հերթին, հասկանալի է, ընդդիմադիր քարոզչամիջոցների շնորհիվ, որոնք դա ներկայացրեցին այսպես՝ տեսեք, իշխանությունները որեւէ պատասխանատվություն չեն կրում ժողովրդի սոցիալական վիճակի համար ու «լվանում են ձեռքերը», թեեւ հեղափոխությունից առաջ մարդկանց բարեկեցության թռիչքաձեւ աճ էին խոստանում։

Բայց խնդիրը միայն ընդդիմադիր քարոզչամիջոցների ազդեցությունը չէ։ Ի վերջո նրանք իրենց առջեւ իշխանությունների վարկանիշն իջեցնելու հստակ խնդիր են դրել ու «իրենց գործն են անում»։ Խնդիրը նաեւ այն է, որ տասնամյակներ շարունակ մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել են իշխանությունների եւ ժողովրդի փոխհարաբերությունների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներ, ու դրանք այնքան ամուր են նստած մարդկանց ուղեղներում, որ ընկալվում են որպես բացարձակ, անառարկելի ճշմարտություններ ու ամեն առիթով որպես մեղադրանք շպրտվում իշխանությունների երեսին։

Միայն մի քանի օրինակ բերենք։ Տասնամյակներ շարունակ իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները սկսվել են «իշխանությունները պարտավոր են աշխատատեղեր ստեղծել» նախադասությամբ, ու մինչեւ հիմա դա ընկալվում է որպես անառարկելի ճշմարտություն։ Իրականում իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել, իշխանությունները պարտավոր են բիզնեսի զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծել, ինչի շնորհիվ տնտեսությունը կընդլայնվի, ու երկրում նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Տարբերություն էական է, որովհետեւ փաստորեն իշխանությունների /պետական համակարգի/ գործառույթներն այլ են, ժողովրդի ակնկալիքներն իշխանություններից /պետական համակարգից/՝ բոլորովին այլ։ Տեսականորեն իշխանություններն, իհարկե, կարող են աշխատատեղեր բացել։ Օրինակ՝ կարող են ստեղծել կծու բիբարի գիտահետազոտական ինստիտուտ կամ Մասիս սարի տեսարանի ՊՈԱԿ ու հազարավոր մարդկանց աշխատանքի ընդունել, բայց դրանից տնտեսությունը միայն կտուժի։ Հակառակը՝ իշխանությունների նպատակը պիտի լինի պետական համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը /այդ թվում՝ նաեւ օպտիմալացման միջոցով, որովհետեւ եթե պետական որեւէ հիմնարկ կարող է նույն աշխատանքը կատարել, ասենք, 50 հոգով, ինչո՞ւ պիտի 70 աշխատող ունենա հարկատուների հաշվին/։

Որպես անառարկելի ճշմարտություն է ներկայացվում նաեւ «իշխանությունները պարտավոր են բարձրացնել թոշակներն ու նպաստները» պնդումը։ Իհարկե բնակչության սոցիալական վիճակի բարելավումն իշխանությունների կարեւորագույն պարտավորություններից մեկն է, բայց ինչպե՞ս ապահովել դա։ Տեսականորեն կան մի քանի ձեւեր։ Առաջին՝ «լիքը փող տպել» ու բաժանել մարդկանց։ Բայց դա կհանգեցնի հիպերինֆլյացիայի ու ֆինանսական կոլապսի, եւ արդյունքում մարդկանց սոցիալական վիճակը հաստատ չի լավանա։ Երկրորդ՝ մեծահարուստների ունեցվածքը խլել եւ դրանով թոշակ ու նպաստ վճարել։ Բայց լավագույն դեպքում մի քանի ամիս անց այդ «ռեսուրսը» կսպառվի, իսկ երկարաժամկետ կտրվածքով հետեւանքներն աղետալի կլինեն Հայաստանի տնտեսության /եւ ընդհանրապես՝ պետության/ համար։ Երրորդ՝ թոշակներն ու նպաստներն ավելացնել այլ ոլորտների հաշվին։ Բայց ո՞ր ոլորտների։ Բանակի հաշվին՝ չի կարելի, առողջապահության կամ կրթության հաշվին՝ չի կարելի․․․ Մնում է պետական կառավարման համակարգը /ու սա ամենամոդայիկ թեման է/, եւ այստեղ իսկապես շատ անելիքներ կան, բայց եկեք անկեղծ լինենք՝ անգամ ավելորդ շռայլություններն իսպառ վերացնելու դեպքում հնարավոր կլինի թոշակները բարձրացնել առավելագույնը մի 200-250 դրամով, իսկ դա հարցի լուծում չէ /ինչն, ի դեպ, չի նշանակում, թե դա չպետք է անել/։ Չորրորդ՝ նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար, ինչի արդյունքում էլ բյուջեն էապես կմեծանա, եւ թոշակներն ու նպաստներն էլ համապատասխանաբար կաճեն։ Հասկանալի է, չէ՞, որ սա, ըստ էության, միակ տարբերակն է։ Այսինքն՝ էլի նույն պատկերն է․ պետությունը պիտի իրականացնի նույն գործառույթները, իսկ հասարակության ակնկալիքներն այլ են։

Մեծ հաշվով՝ հասարակության տրամաբանված ակնկալիքն իշխանություններից պիտի լինի այն, որ իշխանությունները նորմալ կատարեն «պայմանագրի» իրենց բաժինը, այսինքն՝ իրականացնեն պետական համակարգի արդյունավետ կառավարում։ Հասարակությունն էլ պիտի կատարի «պայմանագրի» իր բաժինը, այսինքն՝ օգտվի այդ արդյունավետ կառավարումից։  Իսկ իրար վրա «մուննաթ գալով» ոչինչ չի ստացվի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20549 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ