Երևան
12 °C
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հեռակա բանավեճը համացանցում շարունակվում է: ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին: Վերջինս ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀԲՖ անդամակցությունը ՀԱՕԿ-ին սառեցվել է եւ որ ֆեդերացիան ՀՀ 2019 թ. երիտասարդական առաջնություն անցկացնելու իրավունք չունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն այդ հայտարարությունն ապատեղեկատվություն անվանեց:
«Ես տեղեկություն չունեմ՝ Հրաչյա Ռոստոմյանը կապ ունի սպորտի, օլիմպիական կոմիտեի հետ, թե՝ ոչ, եւ շատ կասկածներ ունեմ, որ առհասարակ՝ ինչ կապ կունենան սպորտի հետ ընդհանրապես: Նրանց հայտարարությունն ապատեղեկատվություն է, դա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե ինչպես Ռոստոմյանը կապ չունի ՀԱՕԿ-ի հետ եւ հաշվի առնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյնաի գործոնը՝ ինչպես կարող էր Ռոստոմյանը նման հայտարարություն անել, եթե ՀԱՕԿ-ի հետ կապ չունի, Գեւորգյանը հետեւյալ պատասխանը տվեց.
«Ծառուկյանը կապ ունի՞: Ինչքան գիտեմ, հիմա Ծառուկյանն էլ կապ չունի: Հարց տվեք իրենց՝ իրենք ինչքանով կապ ունեն սպորտի հետ այսուհետ»,- ասաց նա:
Գեւորգյանը պարզաբանեց, թե որն է իր այս կարծիքի պատճառը: Նա նշեց, որ ամիսներ շարունակ իրենք ՀԱՕԿ-ից չեն ստացել իրենց հարցման պատասխանը: Ասում է, որ, եթե կառույցը չի պատասխանում, նշանակում է այն չկա:
«Ամիսներ առաջ մենք նամակով դիմել ենք, այդ կառույցը գոյություն չունի, այդ կառույցը չի պատասխանում նամակներին: Քանի որ չեն պատասխանում, ոչ մի ձայն չկա շնչավոր, այդտեղից կարող ենք հետեւություն անել, որ գոյություն չունի այդպիսի կառույց»,- ասաց նա:
Գեւորգյանը նաեւ նշեց, որ ՀԱՕԿ-ը չի կարող իր ցանկությամբ ճանաչել կամ չճանաչել որեւէ ֆեդերացիա: Ասաց, որ ազգային օլիմպիական կոմիտեն պարտավոր է ճանաչել այն ֆեդերացիան, որին ճանաչում է միջազգային ֆեդերացիան՝ տվյալ դեպքում ԱԻԲԱ-ն (Բռնցքամարտի միջազգային միություն):
«Բռնցքամարտի ֆեդերացիան առանձին կառույց է: Մենք մասնակցում ենք մեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Հստակ գրված է նույն ՀԱՕԿ-ի կանոնադրության մեջ, որ ՀԱՕԿ-ը պարտավոր է ճանաչել այն ֆեդերացիային, որին ճանաչում է միջազգային կառույցը: Իրենք իրենց քմահաճույքով չէ, որ գիտեք՝ այս ֆեդերացիան կճանաչենք, մյուսին չենք ճանաչի: Իրենք պարտավոր են աշխատել եւ պարտավոր են ընդունել միայն այն ֆեդերացիային, որին ճանաչում է միջազգային կառույցը»,- ասաց նա:
Գեւորգյանը կարծում է ՀԱՕԿ-ը լուրջ թարմացման կարիք ունի: Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ հայկական սպորտն ապականվել ու իջեցվել է: Ընդգծում է, որ շտապ ՀԱՕԿ նոր ընտրություններ պետք է անցկացվեն:
«Կարծում եմ՝ շատ հրատապ Հայաստանում պետք է անցկացվեն ՀԱՕԿ նոր ընտրություններ, որպեսզի այդ կառույցն առողջանա եւ սկսի գործել: Հասկանում եմ, որ երկրի գլուխը խառն է, բայց ոչ պակաս կարեւոր է երկրում սպորտը, սպորտը միջոց է, որ աշխարհը ճանաչի մեր երկիրը, եւ բավականին հաջող ենք բոլոր մարզաձեւերով մեզ ներկայացրել ամբողջ պամության ընթացքում: Կարծում եմ՝ պետք է հրատապ լուծում տալ»,- ասաց նա:
Գեւորգյանը նշեց, որ բռնցքամարտի ֆեդերացիան մինչեւ այսօր պաշտոնական ոչ մի բողոք չի ստացել կապված ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ, որոնց պատճառով այս աղմուկն առաջացել է: Նա նաեւ նշեց, որ անկախ ամեն ինչից, իրենք շարունակում են իրենց գործունեությունը, եւ մարզիկները կմասնակցեն միջազգային՝ այդ թվում վարկանիշային մրցումներին:
«Իհարկե կարող ենք (խմբ. մասնակցել վարկանիշային մրցումների): Առանց մեզ ոչ մեկ չի կարող հայտ ներկայացնել՝ ոչ մի մրցաշարի մասնակցելու: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին որպես պետություն ճանաչում են տվյալ երկրի ֆեդերացիային, եւ առանց ֆեդերացիայի ոչ մի մարզիկ չի կարող գնալ մասնակցել: Օլիմպիական կոմիտեի մասնակցությունը այլ է. 4 տարին մեկ նա արդեն ֆեդերացիաներով վարկանիշ ձեռք բերած մարզիկներին ուղեկցում է դեպի օլիմպիական խաղեր»,- ասաց նա:
Նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀ բռնցքամարտի երիտասարդների 2019 թ. առաջնությունը կայանալու է: Ասաց, որ մրցաշարին նախորդել է ուսումնամարզական հավաք, որ մրցաշարի մասնակիցները շատ են, ոգեւորությունն էլ մեծ է: Գեւորգյանը միայն դժգոհություն հայտնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենից, որը զանգել եւ հրաժարվել է մասնակցությունից:
«Սա հանցավոր մոտեցում է, պետական աշխատավարձ ստացող մարզադպրոցի տնօրենը կամայական որոշումներ է ընդունում՝ վտանգելով մարզիկի ապագան՝ առանց ունենալու իր վերադասի՝ նախարարության հավանությունը»,- ասաց նա ավելացնելով, որ տնօրենն իրավունք չունի իր անձնական ամբիցիաների համար օգտագործելու մարզադպրոցը:
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Այդ ժամանակվանից ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի միջեւ մամուլի ու սոցցանցերի միջոցով հեռակա բանավեճեր են ընթանում կամ էլ 2 կողմերի ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT