Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

Եվ այսպես, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կառավարությանն անհատույց նվիրաբերել է 18,5 միլիոն դոլար։ Այս փաստը միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից, որովհետեւ դրան զուգահեռ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքները։ Ու բնականաբար հարց է ծագում՝ բա եթե մեղքը չի ընդունում ու շարունակում է պնդել, որ ազնիվ ճանապարհով է հարստացել, որպես ի՞նչ է 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»։ Թե՞ հույս ունի, որ կարող է ամբողջը փրկել՝ «ինքնակամ» զոհաբերելով մի մասը։ Կամ գուցե բացառիկ հայրենասեր մարդ է եւ ուզում է այս դժվարին պահին օգնության ձե՞ռք մեկնել պետությանը։

Ռոբերտ Քոչարյանի որդին էլ իր հերթին է իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները համարում շինծու եւ անգամ մտադիր է դատի տալ ԱԱԾ-ին։ Կհաջողվի իրավապահներին դատարանում հիմնավորել այդ մեղադրանքները, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստորեն քարոզչական մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում հասարակությանը համոզել, թե գիտե՞ք ինչ, լրիվ նորմալ է, որ նախագահի որդին ազնիվ աշխատանքով միլիոնատեր է դարձել, մյուս նախագահի եղբայրներն ազնիվ աշխատանքով մուլտիմիլիոնատերեր են դարձել, ի՞նչ կա այստեղ կասկածելու։ Իրենք մեղավո՞ր են, որ բոլորն անխտիր տաղանդավոր գործարարներ են։ Կարեւորը, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։

Ռոբերտ Քոչարյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ 1998-ին մարդը նույնիսկ տեղեկանք էր ներկայացրել, որ վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ Սերժ Սարգսյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ Ինքը ի՞նչ մեղավոր է, որ ինչքան ազգական ու մանկության ընկեր ուներ՝ բոլորը դարձան միլիոնատերեր, ինքը ի՞նչ մեղավոր է, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մութ ուժեր իրեն արջի ծառայություն էին մատուցում, նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ էլ իր կամքին հակառակ Սահմանադրությունը փոխեցին ու հետո իրեն վարչապետ ընտրեցին։ «Փաստաթղթերով» ինքն այդ ամենին դեմ էր։

Բայց վերադառնանք ապօրինի հարստացմանն ու հարուցված քրեական գործերին։ Հասարակական ընկալմամբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ազգականների ֆանտաստիկ «բիզնես-հաջողությունները» պայմանավորված են բացառապես կոռուպցիոն համակարգով, բայց մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ չի կարելի արդարադատություն իրականացնել հասարակական ընկալումների հիման վրա։ Դրա համար էլ, երբ լրատվամիջոցները «օդում կախված» տեղեկություններ են ներկայացնում, ասենք, Քոչարյանների ունեցվածքի մասին, սրանք աղմուկ են բարձրացնում, թե այդ ամենը հերյուրանք է /ու ներկայացնում են իրենց իրական ունեցվածքի՝ էլի բավականին պատկառելի ցանկը/։ Եվ պահանջում են փաստերով ապացուցել, որ այս-այս-այս հաստատությունները նույնպես իրենցն են։ Իսկ երբ իրավապահները կոնկրետ փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցում, սրանք դա ներկայացնում են արդեն ոչ թե որպես հերյուրանք, այլ որպես քաղաքական հետապնդում։ Ու երեւի անկեղծորեն հավատում են դրան /որովհետեւ իսկապես էլ՝ եթե երկրում քաղաքական փոփոխություններ չլինեին, այդ քրեական գործերը չէին հարուցվի, հետեւաբար՝ պատճառներն ինչ-որ իմաստով քաղաքական են/։ Ու երեւի հենց այս վիճակն է իշխանություններին ստիպում խոսել անցումային արդարադատության ու ապօրինի հարստացման հարցում «մեղավորության կանխավարկածով առաջնորդվելու» մասին։ Մոտեցումներ, որոնք նորմալ իրավիճակներում ոչ միայն անընդունելի են, այլեւ կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ ցանկացած երկրի համար։

Ի դեպ՝ շատ է խոսվում նաեւ «ընտրովի արդարադատության» մասին։ Իբր իրավապահները հատուկ սեւեռվել են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա եւ ուրիշ բանով չեն զբաղվում։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Պարզապես նախկին իշխանությունների հետ կապված գործերը հասարակական ավելի մեծ հնչեղություն ունեն, ու քանի որ նրանք էլ իրենց հերթին լրատվական-քարոզչական լուրջ ռեսուրսների են տիրապետում, հենց այդ գործերն են անընդհատ հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։ Ու սա, ի դեպ, իր բացասական կողմերն էլ ունի։ Որովհետեւ այնպես չէ, որ այսօրվա իշխանական համակարգում կոռուպցիոն դրսեւորումներ ընդհանրապես չկան։ Պարզապես դրանք իրենց ծավալներով համադրելի չեն նախկինների արածների հետ։

Բայց «պրոֆիլակտիկ աշխատանքներ» հաստատ պետք են, ընդ որում՝ նույնքան հրապարակային։ Որպեսզի նախկինների «սխրանքները» կրկնելու գայթակղությանը տրվողներ չլինեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6752 դիտում

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ