Պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռեւս 2018 թվականի տարեսկզբին. պարզաբանում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է տվել` սուբսիդավորված դիզվառելանյութի եւ պարարտանյութերի պետաջակցության ծրագրերի վերաբերյալ.

«ՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում  սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ։

Մասնավորապես նկատենք, որ ազոտական  պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռևս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ և արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ)պարարտանյութը հասանելի է եղել 7000-7500 դրամով։ Այս տարի գների նվազման միտումը շարունակվել է,մասնավորապես վրացական  արտադրության 1 պարկ ազոտական  պարարտանյութի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 300-500 դրամով և կազմում է շուրջ 6700 դրամ։

Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը կազմել է՝

2015 թվականին՝9215 դրամ , սուբսիդիան՝ 3215 դրամ,

2016 թվականին՝  8726 դրամ, սուբսիդիան՝ 2729 դրամ,

2017 թվականին՝ 7000, 6582, 6990 դրամ , սուբսիդիան համապատասխանաբար՝  1000, 582 և 990 դրամ:

Նշենք, որ 1 հա-ի մշակության համար օգտագործվում է միջին հաշվով 400կգ (8 պարկ) պարարտանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին 1 հա-ի հաշվով ցուցաբերվել է ընդամենը 8000-10000 դրամի չափով աջակցություն։ 

Ինչ վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորման ծրագրին, ապա 2018 թվականի տվյալներով՝ հանրապետության 317.000 գյուղացիական տնտեսություններից ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը 5220 շահառու (շուրջ 1,6%-ը), արդյունքում՝ նախատեսված 6 000 000 լիտրից փաստացի հատկացվել է շուրջ 1.9 մլն լիտրը։

Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 լիտր դիզելային վառելանյութի  գինը 2018 թվականին կազմել է  440 դրամ, սուբսիդիան՝ 60 դրամ, իսկ 2019 թվականին դիզելային վառելանյութի շուկայական գինը կազմում է 450 դրամ։

1 հա-ի մշակության համար օգտագործվում է շուրջ 120 լիտր դիզելային վառելանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է  շուրջ 7200 դրամի չափով աջակցություն։ 

Հավելենք նաև, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը, ինչպես նաև կիրականացվեն ոլորտի մրցունակության բարձրացման և գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն միտված նոր ծրագրեր»։

Տպել
7060 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին