Երևան
12 °C
«Լաուրեուս 2019» մարզական մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դարձել 2018 թ. օրացուցային տարվա լավագույնները: Միջոցառումը կայացել է երեկ՝ փետրվարի 18-ին, Մոնակոյում: Հաղորդավարներն են եղել հայտնի դերասան Ջեյմս Մարսդենը եւ երգչուհի Ջորջա Սմիթը: Մասնակցել են մարզական աշխարհի մի շարք աշխարհահռչակ ներկայացուցիչներ:
«Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում հաղթել է թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Սերբը, որը 2018-ին արմունկի վնասվածքից վերականգնվելուց հետո հաղթել է «Ումբլդոնում» ու ԱՄՆ Բաց առաջնությունում, արդեն չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:

Նովակ Ջոկովիչ
««Լաուրեուսն» այն մրցանակն է, որին յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է արժանանալ, եւ սա ինձ համար մեծ պատիվ է: Սպորտային աշխարհի այսպիսի մեծերի կողքին այսօր այստեղ գտնվելը եւ «Լաուրեուսի» կողմից ողջ աշխարհում կատարվող ոգեւորիչ գործունեության մասին լսելն այս մրցանակին հատուկ նշանակություն են հաղորդում»,- ասել է նա:

Բայլզ
«Տարվա լավագույն կին մարզիկ» է ճանաչվել ամերիկացի հայտնի մարմնամարզիկ Սիմոնե Բայլզը: Աշխարհի նախորդ առաջնության ընթացքում նա 4 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ է նվաճել: Նա «Լաուրեուսի» կողմից նույն մրցանակին էր արժանացել նաեւ 2017-ին: Ընդամենը 21 տարեկան Բայլզն աշխարհի առաջնությունների 14 ոսկե մեդալ ունի:

Դեշամը (մեջտեղում) տարվա լավագույն թիմի մրցանակը վերցնելուց հետո
«Տարվա լավագույն թիմ» է ճանաչվել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Անցած տարի այն հաղթեց աշխարհի 2018 թ. առաջնությունում: Երեկ մրցանակը թիմի անունից ստացել է գլխավոր մարզիչը՝ Դիդյե Դեշամը:

Արսեն Վենգեր
«Կյանքի մեծագույն ձեռքբերում» անվանակարգում հաղթել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան թիմը 22 տարի գլխավորելու ընթացքում ֆուտբոլում ունեցած մեծ ներդրման համար: Նրա գլխավորությամբ «զինագործներն» անպարտելի մրցաշրջան են անցկացրել: Բացի այդ՝ նա մեծ ներդրում է ունեցել անգլիական ֆուտբոլում սկաութինգի, մարզումների, դիետաների վերաբերյալ իր մոտեցմամբ, ինչպես նաեւ շեշտը հարձակվողական ֆուտբոլի վրա դնելով:
Մյուս անվանակարգերում հաղթել են հետեւյալ մարզիկները.

Թայգեր Վուդզ
«Տարվա վերադարձ» - գոլֆիստ Թայգեր Վուդզ
«Տարվա առաջխաղացում» - թենիսիստուհի Նաոմի Օսակա
«Տարվա՝ հաշմանդամություն ունեցող մարզիկ» - լեռնադահուկորդ Հենրիետա Ֆարկաշովա
«Տարվա սպորատյին անձ» - սնոուբորդիստ Քլոե Քիմ

Սիաո Բոյու
«Տարվա գլխավոր սպորտային պահ» - Սիաո Բոյու (որպես պատմության մեջ 2 վերջույթներն անդամահատված 2-րդ մարդը, որը մագլցել է Էվերեստը)
«Տարվա հատուկ նվաճում» - վազորդ Էլիուդ Քիփոչե

Լինդսի Վոն
«Տարվա սպորտային ոգի» - լեռնադահուկորդ Լինդսի Վոն

«Յուվա»
«Սպորտը բարի նպատակների համար» - Հնդկաստանում աղջիկների ֆուտբոլի թիմ «Յուվա»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT