Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի՝ Քր․ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության Քրեական օրենս­գրքի 69-րդ հոդ­վա­ծում փոփոխություն կատարել, որի համաձայն՝ մինչեւ դատա­վճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշ­վակցվի ազատազրկման, կար­գա­պա­հական գումարտակում պահելու ձեւով նշա­նա­կված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայացված օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազա­տազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կա­լան­քի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմ­նարկներում․

«ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ դատավճռի օրի­նա­կան ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշ­վակցվում է ազատա­զրկ­ման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշա­նակ­ված պատժին՝ մեկ օրը հաշ­վելով մեկ օրվա դիմաց: Նշված հոդվածի 3-րդ մասը փո­փո­խության է ենթակվել դեռ­եւս 2004 թվականին, սակայն Կ-248-23.2004-ՊԻ-010/0 օրեն­քի նախագծի հիմնավորման մեջ նույնիսկ որեւիցէ անրադարձ չկա՝ 69-րդ հոդվածի 3-րդ մասը՝ փոփոխության են­թար­կե­լու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ մինչ 2004 թվա­կանի փոփոխությունը քրե­ա­կան օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահ­ման­վել է, որ մինչեւ դատավճռի օրինա­կան ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամ­կե­տը հաշվակցվում է ազատա­զրկ­ման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

Ներկա իրավիճակում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակում նախ­­նական կալանքի տակ գտնվող անձինք՝ ամիսներով կամ տարիներով, կալա­նա­վոր­ված անձի կարգավիճակում սպասում են դատարանի դատավճռին, եւ հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մե­կուսացում եւ պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պա­տիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է եւ մարդասիրական չէ»,-նշված է նախագծում:

Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու ժամկետն ազա­տա­զրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի՝ մեկ օրը կհաշվվեր մեկ ու կես օրվա դիմաց, ինչպես նաեւ կսահմանվեր օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որը կտարածվեր 2004թ-ից առ այսօր հարուցված քրեական գործերով մեղա­դրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա:

Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը եւս մերժվեց:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը կրում է հատվածական բնույթ, ինչը կարող է հանգեցնել խնդրահարույց իրավիճակների: Ըստ այդմ՝ հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում՝ լուծումներ նախատեսելով Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, եւ պետք է դրանց մակարդակը իջեցվի: Փաշինյանը նշեց, որ կա տրամաբանություն, ըստ որի համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար․

«Կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2327 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին