Երևան
12 °C
Մենք պատրաստ ենք օգնել, մենք ուզում ենք օգնել, որովհետեւ ձախողումը չի լինելու միայն խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ձախողումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկում խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են: Տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն եւ նոր Հայաստանում իշխանությունը բացառապես եւ միայն ժողովուրդն է: Եւ խստորեն հորդորեց լրագրողին՝ իրենց հանկարծ իշխանություն չկոչել:
Տեւական ժամանակ սույն տիկինը սոցիալական ցանցերում դարձավ քննարկման թոփ թեմա: Հիմա արդեն պարզվում է` իզուր: Նա միանգամայն իրավացի էր: Որովհետեւ երեկ մենք քննարկում էինք կառավարության ծրագիրը, որի գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, նպատակը տնտեսական հեղափոխությունն է, միանգամայն տրամաբանական նպատակ, քանզի քաղաքական հեղափոխության օրգանական շարունակությունը պիտի լիներ տնտեսական հեղափոխությունը:
Այս ամբիոնից մեզ ու ՀՀ բոլոր քաղաքացիներին բացատրեցին, որ տնտեսական հեղափոխություն մեր երկրում կլինի այն դեպքում, երբ յուրաքանչյուր քաղաքացի ինքը դառնա տնտեսական հեղափոխության պիոներն ու ակտիվիստը»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, թե համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ ցանկացած հեղափոխություն իրականացնելու համար առաջին հերթին քաղաքացու մտքում եւ վարքագծում պետք է այդ հեղափոխությունը տեղի ունենա:
«Բայց կոնկրետ այս դեպքում առաջանում է մեկ, սակայն խիստ տրամաբանական հարց՝ ո՞րն է լինելու կառավարության գործառույթը եւ ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս եւ ինչ մեխանիզմներով եւ գործիքներով պիտի աշխատի կառավարությունը, որ նախանշած 2023 թվականին ունենանք աղքատության, գործազրկության նվազում, աշխատատեղերի եւ բարեկեցության աճ ու որպես արդյունք, ինչպես նշված է կառավարության ծրագրում, ազատ, արժանապատիվ ու շատ երջանիկ քաղաքացի:
Ներկայացված ծրագրում մինչդեռ չկա չափելի որեւէ ցուցանիշ, չկա գործողությունների ճանապարհային քարտեզ, չկան տարեկան ցուցանիշներ: Թվային ցուցանիշները մեր կապրիզը չէ: Դրանով կառավարությունն ինքն իր առջեւ նպատակներ է դնում, ստանձնում պարտավորություններ եւ հաշվետու լինում ժողովրդին: Կամ ինչպես եղել է նախկին բոլոր կառավարությունների ժամանակ` հաշվետու չի լինում եւ ընդամենը թքած է ունենում: Մինչդեռ նախանշված 2023 թվականը որքա՞ն է կրճատվելու գործազրկությունը, որքա՞ն է ավելանալու նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը, ի՞նչ պարբերականությամբ: Այս ամենի մասին լռություն է:
Երեկվա քննարկումից հետո ես հասկացա, թե ինչու չկան նախանշված շատ բարի, շատ արդար ու շատ մարդակենտրոն նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ եւ գործիքակազմ: Որովհետեւ պարզվեց՝ ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից: Պատրա՞ստ է քաղաքացին փոխել իր տնտեսական վարքագիծը, թե` ոչ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ դա կառավարությունը կանխատեսել չի կարող. «Որովհետեւ սա արդեն էզոտերիկ ոլորտից է, ինչը որեւէ մեկը գուշակել չի կարող: Հայաստանում, այո, պետական մակարդակով կոռուպցիա այլեւս չկա: Ամենանողկալի արատը, որը տասնյակ տարիներ քայքայել էր երկրի ողնաշարը` չկա կամ գրեթե չկա, որովհետեւ երկրի առաջին դեմքը կոռուպցիոներ չէ:
Հայաստանում մենաշնորհներ այլեւս չկան եւ կրկին նույն պատճառով, որ երկրի առաջին դեմքը կոռուպցիոներ չէ: Ու, եթե դուք կոռուպցիոներ լինեիք, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վակխանալիա կտիրեր երկրում: Բայց արդյո՞ք համակարգային կոռուպցիայի եւ մենաշնորհների բացակայությունը բավարար է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Ոչ` բավարար չէ:
Եւ արդյո՞ք կառավարության ներկայացրած ծրագիրը տանելու կամ բերելու է տնտեսական հեղափոխության: Իմ ողջ լավատեսությամբ եւ մեծ ցանկությամբ հանդերձ` ոչ: Եւ խնդիրը միայն թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությունը չէ: Հիմնական խնդիրը, ըստ իս, այն է, որ կառավարության ծրագրի այս նախագիծը որեւէ ռազմավարական եւ հայեցակարգային հենք չունի եւ չի տալիս ամենակարեւոր հարցի պատասխանը՝ Ինչպիսի՞ մոդելի տնտեսություն է ունենալու Հայաստանը առաջիկա 5 տարիներին: Եւ ամենակարեւոր հարցը՝ ո՞վ է լինելու տնտեսական հեղափոխության պատասխանատուն, մնում է օդում կախված:
Օդում կախված է մնում նաեւ հարցը՝ ի՞նչ է լինելու, եթե ՀՀ քաղաքացին իր մտքում հրաժարվում է անել տնտեսական հեղափոխություն եւ հրաժարվում է դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստն ու պիոները:
Գագիկ Ծառուկյանը երեկ ներկայացրեց այն հիմնական թիրախներն ու մեխանիզմները, որոնք կարող են ապահովել տնտեսական հեղափոխությունը: Մենք պատրաստ ենք օգնել, մենք ուզում ենք օգնել, որովհետեւ ձախողումը չի լինելու միայն խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ձախողումը: Լինելու է բոլորիս` մեզանից յուրաքանչյուրի եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձախողումը:
Քաղաքական մեծամասնության տնտեսական հանձնաժողովի նախագահը անկեղծորեն խոստովանեց, որ ներկայացված ծրագիրը զգուշավոր է: Համաձայն եմ, զգուշավոր է` այն էլ շատ: Բայց ծրագրի հռչակած նպատակը տնտեսական հեղափոխությունն է: Աշխարհում ինձ հայտնի չեն զգուշավոր եւ վախվորած հեղափոխություններ` այդ թվում տնտեսական: Որովհետեւ գոնե ինձ ու իմ նման բազմաթիվ մտածողների համար զգուշավորությունը ցանկացած հեղափոխության հականիշն է»,- եզրափակեց Զոհրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT