Երևան
12 °C
«Այն, որ կառավարության ծրագիրը հագեցված չէ թվերով եւ թիրախներով, ինքներդ ասացիք՝ գաղտնիք չէ։ Այնուամենայնիվ, տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, եւ ինձ համար հետաքրքրական է, հաշվի առնելով այն, որ արտահանումը դիտվում է տնտեսության առաջընթացի հիմնական շարժիչ ուժ, ուզում եմ պարզել՝ այս տարվա 7,8 տոկոսը որպես արտահանման աճ զգալի ա՞ճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս եք դուք գնահատում՝ զգալի է, թե ոչ»։ Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանին նման հարց տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Պատգամավորն իր հարցին հավելեց, թե 2-3 տարի անց ծրագրի կոնկրետ ո՞ր գրվածի չիրականցման դեպքում վարչապետը կասի, որ այն վտանգված է։
Փաշինյանը պատասխանեց, որ առանձնապես կա 3 կոնկրետ չափանիշ՝ աղքատության եւ գործազրկության ծավալները, հարկերի եւ ՀՆԱ-ի ցուցանիշը, արտահանման ծավալներն ու տնտեսական աճը։
«Ձեր նշած արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական աճ է, որովհետեւ այն տեղի է ունեցել հանքարդյունաբերության էական կրճատման պայմաններում․ Թեղուտի հանքը փակվել է, եւ հանքարդյունաբերության ոլորտի արտահանման կրճատման կոնտեքստում ունեցել ենք արտահանման ձեր ասած չափով աճ։ Այստեղ առանձնակի նշանակություն ունեն՝ մանածագործական իրերի արտահանման 65,4 տոկոսի աճ ենք ունեցել, բուսական ծագման արտադրանքի 47 տոկոսի աճ ենք ունեցել, եթե էս տեմպը կարողանանք պահել, մենք իսկապես կարող ենք արձանագրել, որ թեւակոխում ենք տնտեսական հեղափոխության փուլ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանե Թանդիլյանն արձագանքեց, թե՝ եթե աղքատության տոկոսի թիրախ չկա ծրագրում, ինքը հասկանում է, որ դա չի մտահոգում, եւ թե որքան կլինի տոկոսի նվազումը, Փաշինյանը դա որոշելու է իր գնահատականով․
«Որովհետեւ ծայրահեղ աղքատության վերացման համար արել եք քայլեր, բայց դա աղքատության ամբողջ տոկոսի վերացման կապացությամբ ցուցանիշ չէ»։
Նիկոլ Փաշինյանը զարմացավ Թանդիլյանի այս շեշտադրումից․
«Զարմացած եմ, որովհետեւ 15-ից ավելի տարի Հայաստանում ընդդիմությունն ասում է, որ եթե ընդերքը քանդում արտահանում եք, քաղաքացուն դրանից ի՞նչ օգուտ է լինում։ Ես ասում եմ, որ տնտեսության մեջ տեղի է ունենում տրանսֆորմացիոն պրոցես, եւ էս աճերի հետեւում կոնկրետ մարդիկ են, ովքեր ստացել են աշխատավարձ եւ աշխատատեղ, դա ձեզ համար զարմանալի՞ է թվում։ Մենք ասել ենք, որ պետք է հաղթահարվի ծայրահեղ աղքատությունը, թվային ցուցանի՞շ է, թե՞ չէ։ Եթե պարզվի, որ էդ ամենի արդյունքում ծայրահեղ աղքատությունը նվազել է, ես չեմ համարի, որ մենք ձախողել ենք»,-եզրափակեց Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT