Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պետք է կրճատվի. նախարար

Մարզպետարաններում կանցկացվեն մրցույթներ, աշխատակիցների 2/3–ը կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Մարզպետարաններում սպասվող կրճատումները, ըստ նախարարի, արդյունավետ կառավարման եւ աշխատանքում առավել որակյալ մասնագետների ներգրավման նպատակ են հետապնդում:

Սուրեն Պապիկյանը նաեւ նշեց, որ կրճատումներ արդեն իսկ կատարվել են, գործընթացները մեկնարկել են դեռ հոկտեմբեր ամսվանից, սակայն բուն օպտիմալացում է սպասվում՝ մարզպետարանների 30 տոկոսի չափով:

«Ներգրավվել են խորհրդատվական ընկերություններ, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մի քանի մարզպետարաններում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա։ Մի քանի փոքրիկ դետալների շտկումից հետո, նաև՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո, հաջորդիվ կլինի մարզպետարանների օպտիմալացումը»:

Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ աշխատավարձերը կպահպանվեն նույնությամբ, քանի որ այն հաստատված է ՀՀ բյուջեով:

Տպել
1940 դիտում

Կալանավորվել են զինված ավազակային հարձակումում գործած 4 անձինք՝ 2 պայմանագրային զինծառայող եւ տուժածի թոռը

Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամով սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում