Երևան
12 °C
1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հիմնովին քանդված Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում բնակարաններ են ստացել մի շարք անձինք, որոնց իրականում բնակարան չէր հասնում: Այս մասին հայտնում է Շիրակամուտի բնակիչ Լյովա Հարությունյանը: Նրա վստահեցմամբ՝ գյուղում դեռ կան ընտանիքներ, որոնք մինչ օրս էլ ապրում են դոմիկների մեջ, մինչդեռ տներ են ստացել մարդիկ, որոնք ֆինանասական լայն հնարավորությունների տեր են, կամ այնպիսիք, որոնք անգամ Հայաստանում չեն ապրում:
Շիրակավանի բնակիչ Լյովա Հարությունյանը եւս երկրաշարժից հետո բնակարանի կարիքավոր համարվող անձանցից է։ Ժամանակին նրան ցուցակագրել են մեկ սենյակ հատկացնելու նպատակով, սակայն նա այդպես էլ չի ստացել: Կառավարության կողմից կարիքավորներին տրված դրամական փոխհատուցումը եւս Լյովա Հարությունյանին չի հասել։ Երբ ցուցակագրված անձինք ստացել են տներ, կամ դրա փոխարեն որոշակի փոխահատուցում քաղաքացի Լյովա Հարությունյանը որոշել է հետաքրքրվել, թե ինչու է զրկվել նշված օգնությունններից:
Անշարժ գույքի կադաստրի Լոռու բաժինը վերջինիս տրամադրել է 2008 թվականին ստորագրված քառակողմ համաձայնագիրը, որի հիման վրա Լյովա Հարությունյանի եւ գյուղապետի տեղակալի որդի, ներկայումս ավագանու անդամ Հրաչ Նալբանդյանի ընտանիքի համար համատեղ կառուցվել է բնակելի տուն: Առանձնատունը հատկացվել է միայն Հրաչ Նալբանդյանի ընտանիքին, Լյովա Հարությունյանը հանվել է հերթացուցակից։
Քաղաքացի Հարությունյանը բազմաթիվ դիմում-բողոքներ է գրել ՀՀ քաղաքաշինության նախարարություն, Լոռու մարզպետարան, Շիրակամուտի գյուղապետարան, սակայն անարդյունք. «Ստանում էի միայն մի պատասխան. իմ մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Դիմեցի դատախազություն, որի պահանջով դատախազ պարոն Մուկոյանը համաձայնագիրը եւ կից գրությունը հանձնեց ինձ՝ խորհուրդ տալով դիմել ցանկացած կառույցի, բայց ոչ դատախազություն, որն այդ ընթացքում ավարտել էր Շիրակամուտում ապօրինի տների կառուցման կամ դրամական փոխհատուցում տրամադրելու գործերի քննությունը: Դատախազությունից դիմումիս պատասխան այդպես էլ չստացա»:
Լեւոն Հարությունյանը պատմեց, որ վերը նշված քառակողմ համաձայնագիրը անհետացել է եւ՛ գյուղապետարանից, եւ՛ նոտարական գրասենյակից, եւ՛ Հրաչ Նալբանդյանի մոտից։ Գյուղապետարանից անհետացել են նաեւ մինչեւ 2005 թվականի բնակարանի կարիքավորների հերթացուցակները։
«Անհասկանալի պատճառով պատասխանատվությունից զերծ մնացին Շիրակամուտի գյուղապետը և գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը, որոնց մեղքը այս գործում երևի թե ավելին էր, քան մարզպետի խորհրդականինը, գյուղապետն արդեն մեկ անգամ այլ գործի համար օգտվել էր համաներումից»,-ասաց նա։ Հարությունյանը վստահեցրեց, որ միակողմանի քննություն է տարվել ՝ ամեն գնով ցանկանալով ապացուցել, որ ինքը դիմում չի ներկայացրել գյուղապետարան՝ բնակարանով ապահովվելու համար, հերթացուցակում չի եղել, ուստի տուն չի հասնում։
«Եթե ինձ բնակարան չէր հասնում, ի՞նչ իրավունքով էին ստորագրում եւ կնքում համաձայնագիրը, որի հիման վրա կառուցվել է այդ տունը։ Տունը կառուցվել է քառակողմ համաձայնագրի հիման վրա, որը իրավական ուժ կարող էր ստանալ միայն բոլոր կողմերի ստորագրությունների առկայության դեպքում։ Իմ ստորագրությունը համաձայնագրում բացակայում է, ուստի այն իրավական փաստաթուղթ համարվել չէր կարող»,-ասաց նա:
Քաղաքացու խոսքով՝ աչքաթող է արված այն փաստը, որ Հրաչ Նալբանդյանը երկրաշարժի ժամանակ դպրոցական աշակերտ էր, չէր կարող համարվել առանձին ծուխ եւ ունենալ սեփական տուն, ուստի պետությունը պարտավոր չէր նրա համար առանձին տուն կառուցել։ Հարությունյանի կողմից «Հայկական ժամանակ»-ին տրամադրված ՀՀ ոստիկանության որոշման մեջ նշված է, որ Կաթոլիկ օգնության ծառայությունն է (ԿՕԾ) է ընտրել եւ կազմել կառուցվելիք տների ցուցակը: ԿՕԾ-ն է կառուցել, ապա կադաստրում գրանցել եւ հանձնել շահագործողին:
Սակայն Լյովա Հարությունյանը վստահեցնում է, որ այդ գործընթացը կատարվել է գյուղապետարանի անմիջական միջամտությամբ. կազմվել կիսակառույցների ցուցակը, ստուգվել եւ ստորագրվել է մարզպետարանի շինարարության բաժնի պետի կողմից և հաստատվել մարզպետի կողմից, որից հետո միայն ԿՕԾ-ն սկսել է կառուցապատման աշխատանքները։ Նշեց, որ գյուղապետարանը նախկինում, օգտվելով այն բանից, որ երկրաշարժի ժամանակ կորել էր գյուղի ծխամատյանը, տարբեր տիպի խախտումներ է թույլ տվել՝ մնալով անպատիժ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT