Սամվել Մայրապետյանը կմեկնի Գերմանիա. ՀՔԾ-ն թույլատրել է

Խոշոր գործարար, Սամվել Մայրապետյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ բուժման նպատակով:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն բավարարել է իր միջնորդությունը եւ թույլատրել Մայրապետյանին դուրս գալ երկրից:

Նմանատիպ միջնորդություն պաշտպանը ներկայացրել էր մի քանի անգամ, սակայն ՀՔԾ-ն մերժել էր: «Հունվարի 23-ին երեկոյան Առողջապահության նախարարի հրամանով կոնսիլիում հրավիրվեց դարձյալ, ու կոնսիլիումը հարցերին շատ պարզ պատասխան տվեց, որ բուժման այդ եղանակն այստեղ գոյություն չունի ու չկա նաեւ արդյունավետ այլ ալտերնատիվ ուրիշ միջոց»,- ասաց Բատիկյանը:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել 2018 թվականի դեկտեմբերի վերջին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

Տպել
1327 դիտում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանք կա. վարչապետ

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 38 մահ է գրանցվել. հաստատվել է 1563 նոր դեպք

Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է

Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ

Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Ստեփանավանը նոր քաղաքապետ ունի. վարչապետը ստորագրել է որոշումը

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է. Սարգսյանը՝ Ամմանում

Այսօր փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամով լույս չի լինի

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է