Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում պատմական շենք-շինությունները գտնվում են «Mitte» եւ «Tiergarten» թաղամասերում: Այստեղ  տեղակայված են Բունդեսթագի, Բունդեսրատի եւ Դաշնային կառավարության բոլոր հաստատությունները, ինչպես նաեւ շատ դեսպանատներ:  «Միտտե» թաղամասում է Պերգամոն թանգարանը, Բեռլինի Մայր տաճարը, Ալեքսանդրի հրապարակը:

Բեռլինի «Միտտե» թաղամասի Թանգարային կզղուց զատ զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաեւ տարածքի համեմատաբար նեղլիկ եւ սալիկապատ փողոցը՝ Kupfergraben-ն: Այստեղ բնակվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Այն բազմաբնակարան շենքը, որտեղ վարձով ապրում է Գերմանիայի կանցլերը

Բնակարանը, որտեղ ապրում է Մերկելը, գտնվում է սովորական բնակելի շենքի 4-րդ հարկում: Բազմաբնակարան շենքը շատ հասարակ կառույց է՝ առանց զարդանախշերի եւ այլեւայլ ճոխությունների: Ի դեպ, բնակարանը Մերկելի սեփականությունը չէ, այնտեղ նա բնակվում է վարձով:

 Բեռլինի Kupfergraben փողոը

Բեռլինի Kupfergraben փողոցը

Շենքի առաջին հարկում տեղադրված բնակիչների անվանացանկից պարզվում է, որ Մերկելի հետ այդ շենքում բնակվում է նաեւ 15 այլ ընտանիք: Կանցլերը շենքում բնակվում է ամուսնու հետ:

Շենքի մուտքը ողջ օրվա ընթացքում հսկում են երկու ոստիկան, որոնք վճարվում են պետական բյուջեից: Անգելա Մերկելին սպասարկում  է Audi A8 մակնիշի ավտոմեքենա, թեեւ գերմանական մամուլի համաձայն՝ Դաշնային պետությունների շատ նախարարներ եւ վարչապետներ նախընտրում են զրահապատ Mercedes կամ BMW լիմուզիններ:

Ոստիկանական միակ մեքենան, որը հսկողություն է իրականացնում Մերկելի բնակարանի մոտ

«Հայկական ժամանակ»-ը Kupfergraben փողոցում նկարահանումներ իրականացնելու պահին նկատեց, որ Գերմանիայի կանցլերն աշխատանքի է գնում առավոտյան 07:40-ին: Նա շատ արագ դուրս եկավ շենքից, նստեց դրսում իրեն սպասող մեքենան եւ գնաց: Այս գործընթացը տեւեց ընդամենը 2-3 րոպե: Այս ընթացքում չխոչընդոտվեց ոչ մի հետիոտնի կամ մեքենայի ընթացք, չլսվեց ոստիկանական մեքենայի ոչ մի ազդանշան, չկային նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտող պետական ու մասնավոր հաստավիզ ախրանիկներ:

Կենտրոնում Մերկելի ծառայողական ավտոմեքենան է

Մերկելի ծառայողական մեքենաները

Գերմանիայի կանցլերի նստավայրում, որը 129,166 քառակուսի տարածք ունի  կանցլերին պաշտոնապես հատկացվում է 200քմ բնակության տարածք, սակայն Մերկելը նախընտրում է բնակվել բազմաբնակարան շենքում:

Պենտագոնի թանգարանը

Իհարկե, Անգելա Մերկելի վարած կենսակերպը հայերիս համար շատ տարօրինակ է, հատկապես լրագրողների համար, երբ նախագահի, վարչապետի կամ հասարակ նախարարից օրակարգային հարցի պատասխան ստանալու համար բախվում ենք ախրանիկների կոպիտ վերաբերմունքին: Իսկ Սերժ Սարգսյանը, երբ մի տեղ է գնում, փակում են մի ամբողջ փողոցը՝ բնակչությանն անհարմարություններ պատճառելով: Մինչ Մերկելը իր շենքի դիմացի սուպերմարկետից տան համար գնումներ է կատարում հարեւանների եւ համաքաղաքացիների հետ միասին, ՀՀ քաղաքացու համար Սերժ Սարգսյանն անհասանելի է՝ աղքատության ու սովի խնդիրներով դիմելու համար:

Երեւան, Բաղրամյան պողոտա. Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու պատճառով ոստիկանները այլ մեքենաների եւ մարդկանց թույլ չեն տալիս անցնել

Հետաքրքիր է, եթե 357 հազար 168 կմ քառակուսի տարածք եւ մոտ 81 մլն բնակչություն ունեցող երկրի կանցլերն ապրում է նման հասարակ պայմաններում, ապա ինչու՞ է  3 միլիոնից քիչ բնակչություն եւ 30 հազար կմ-ից քիչ տարածք ունեցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրում շքեղ նախագահականում, որտեղ միայն դրսի դարպասների մոտ ոչ թե ոստիկանական մեքենա է՝ 1-2 ոստիկանով, այլ միկրոավտոբուս՝ ոստիկանական խմբով: Բաղրամյան 26-ում, եթե դարպասների մոտ փորձենք կանգնել 2-3 րոպե, ապա անմիջապես «կտարհանեն»:

Հայաստանում միայն Սերժ Սարգսյանը չէ, որ այդքան անհասանելի է, նույն ոճով է ապրում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնիսկ կառույցի ներսում է թիկնապահով  շրջում, որտեղ միայն լրագրողներ են եւ պատգամավորներ: Նախարարներից էլ առայժմ միայն Պնախարար Վիգեն Սարգսյանն է շրջում թիկնազորով:

Սերժ Սարգսյանը ինագուրացիայի օրը՝ թիկնազորի ուղեկցությամբ

Հայաստանում նույնիսկ «պեղումների» արդյունքում դժվար գտնենք մի մեծահարուստ իշխանավոր, որը կապրի Մերկելի օրինակով: Մերոնց նախընտրած վայրը Մոնումենտն է, որը ստացել է կոռուպցիայի թանգարան բաց երկնքի տակ անվանումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5990 դիտում

Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ

Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին

ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան

Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ

Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար

Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը

Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը

Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ

Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան

Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան

Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են

«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան

Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան

Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է

Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել

Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

Սևանում սիգի որսի արգելքի ժամանակ ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ 4,5 տոննա քաշով

Հայաստանի ընտրությունը՝ օգտագործել ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-երի տեխնոլոգիա, հարցեր է առաջացնում. Զախարովա

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետև հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան

ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու