Երևան
12 °C
«1. Ե. Չարենց 16 շենք բն. 5 (1 սենյակ, 1 անձ)
2.Ա. Խաչատրյան 30 շենք բն. 4 (2 սենյակ, 2 անձ)
3.Մ. Խորենացի 30 շենք բն. 15 (3 սենյակ, 5 անձ)
4.Պ. Սևակ 8 շենք բն. 26 (1 սենյակ, 2 անձ)
Այս չորս բնակարաններին միավորողը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված, Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 16 հասցեն է: 4 բնակարաններ միայն մեկ փլված հասցեի դիմաց, գնահատականները թողնում եմ ձեզ:
Շարունակելի...»:
«1. Ա. Խաչատրյան 32/ա շենք բն. 14 (3 սենյակ, 5 անձ)
2.Մ. Խորենացի 8 շենք բն. 19 (3 սենյակ, 4 անձ)
3.Անի թաղ. 3-րդ փողոց 3 շենք բն. 41 (2 սենյակ, 3 անձ)
4.Արագած 1 թաղ. 4 շենք բն. 10 (3 սենյակ, 5անձ)
5.Տ. Ճարտարապետ 5/3 շենք բն. 7 (2 սենյակ, 5 անձ)
Այս հինգ բնակարաններին միավորողը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված, Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 4 հասցեն է: 5 բնակարաններ միայն մեկ փլված հասցեի դիմաց, գնահատականները թողնում եմ ձեզ:
Շարունակելի... »:
Այս եւ նույնաբովանդակ ֆեյսբուքյան շատ գրառումներ հայտնվել են Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի ուշադրության կենտրոնում: Գրառման հեղինակը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն է: Մհերը, ուսումնասիրելով 88-ին բնակարաններ կորցրած, այնուհետ բնակարաններ ստացած անօթեւաններին տրամադրված բնակարանային փաստաթղթերն ու պատմություններն, այսօր արդեն աղմկահարույց բացահայտումների հեռանկար է ընդգծել: Մասնավորապես, ականջալուր լինելով քաղաքում պտտվող տարաբնույթ խոսակցություններին, համաձայն որոնց, կան անօթեւաններ, որոնք մի քանի անգամ են բնակարան ստացել, որոշել է ավելի հանգամանալից զբաղվել փաստաթղթային ուսումնասիրություններով:
«Երկու տարի առաջ, երբ ընդգրկվեցի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում որպես կամավոր, մշտադիտարկում անելու պարտականություն ունեի: Տնակային թաղամասերը պտտվելով՝ լսեցի, որ կային խոսակցություններ, թե էս ինչը մի քանի տուն է ստացել, սա էսքան է ստացել, ու քանի որ դրանք շատ էին, ես մտածեցի, որ կամ դա միֆ է, ուղղակի մարդիկ խոսում են էդ մասին, կամ էլ այդ զրույցների մեջ ինչ-որ ճշմարտություն կա, դրա համար էլ սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել: Սիրողական ոճի ուսումնասիրեցի, քանի որ դա ոչ իմ պատավորությունների մեջ էր մտնում, ոչ էլ հիմնադրամն ուներ նման առաքելություն: Ուսումնասիրություններիցս աստիճանաբար պարզ դարձավ, որ այդ խոսակցություններն ունեն իրական հիմք: Հիմա ներկա պահին գործընթացն իրավական բնույթ է կրում եւ այդ լուսաբանումների արդյունքում էլ Շիրակի մարզի դատախազությունը ինձանից փաստեր է ուզել, դրանք ես տրամադրել եմ, եւ իրավապահ մարմիններն արդեն օրենքի սահմաններում դրանցով զբաղվում են, որպեսզի ստույգ համոզվենք, թե այդ ամեն ինչի մեջ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե թյուրիմացություն է եղել: Դա կպարզի իրավապահ մարմինը»,-վստահ է «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Հիմնադրամի տնօրենը այլ խնդիր էլ է նկատել: Դա եւս առաջին հայացքից խոսում է ապօրինի գործողությունների մասին: Եզրակացությունը նախնական է, փաստերը տրված են դատախազին: Օրինակ բացահայտվել է, որ 88-ին փլված մեկ հասցեի դիմաց տարբեր ժամանակահատվածներում պետության կողմից տրամադրվել է 5, 6, 4 բնակարան եւ խնդիրն այն է, որ դրանք տրամադրվել են իրար հետ կապ չունեցող մարդկանց: Այս փաստը չի կարելի պայմանավորել մինչեւ 1999 թվականը գործած 430 N որոշմամբ, որով բազմանդամ ընտանիքներին մեկ բնակարանի փոխարեն մեկից ավելի բնակարան ստանալու հնարավորություն է տրվել, եթե խոսքը եղբայրների, քույրերի, քույր ու եղբոր, կամ զավակների հետ ապրող ծնողների մասին էր: Նրանք կիսվում եւ տարբեր բնակարաններ էին ստանում այդ տարիներին:
«Բայց ես իմ ուսումնասիրությունների ընթացքում տեսել եմ, որ էդ 6 ընտանիքները, որ բնակարան են ստացել, անուն-ազգանուններով տարբերվում են իրարից: Կապ չունեն իրար հետ, հետեւաբար հարց է առաջանում, թե էդ մարդիկ ինչ կապ ունեն էդ փլված հասցեի հետ, որ մի հատ էլ պետության կողմից բնակարանային աջակցություն են ստանում: Ուրիշ դեպք էլ կա, որ բնակարանների տրամադրման բազայի մեջ երեք հատ տարբեր հասցեի դիմաց մեկ մարդու անուն, ազգանուն, հայրանուն է գրված: Բայց էդտեղ քանի որ մի խնդիր կար, որոշման համարը, ամիս-ամսաթիվը բացակայում էր, կարելի է նաեւ մտածել, որ պետությունն այդ մարդուն բնակարան չի տրամադրել: Այդ պատճառով դա չեմ լուսաբանել, որ զրպարտություն չլինի, նաեւ ես ինքս չսխալվեմ: Դրա համար պատկան մարմիններին խնդրել եմ, որ դրանով էլ զբաղվեն: Մի հարց էլ կա, եթե էդ մարդը բնակարան չի ստացել, ապա ու՞մ են տրամադրել այն երկու բնակարանները, որոնք գրված են իր անվան դիմաց, եւ արդյո՞ք դա էդ ժամանակվա բնակբաշխման հանձնաժողովի կողմից թվի ուռճացման գործընթաց չի եղել: Եթե թիվը ավել են ներկայացրել, ստացվում է, որ կա բնակարանային քանակի պակաս, իսկ թե ուր են գնացել այդ բնակարանների համար նախատեսված գումարները, էլի թող պարզեն իրավապահ մարմինները»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհեր Խաչատրյանը:
Մեկ այլ շատ կարեւոր խնդրի մասին էլ է բարձրաձայնել Խաչատրյանը: Գյումրին օր առաջ տնակներից ազատելու մեծ ցանկություն ունեցողները, պարզվում է, ժամանակին քաղաքը տնակներից ազատել են միայն դե յուրե: Դե ֆակտո քանդման ակտ ունեցող տնակները հենց հիմա էլ տեղում են: Այսինքն, տնակի անօթեւանը ստացել է բնակարան ԲԳՎ ծրագրով, Շիրակի մարզպետարան ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված տնակի քանդման ակտն ու ստացել վկայագրով նախատեսված գումարը: Եթե բնակարանը ստացել է նորակառույց շենքում, ապա նույն ակտի առկայությամբ էր հնարավոր դառնալ սեփականատեր եւ բնակարանը սեփականաշնորհելու իրավունք ստանալ: Փաստաթղթերով, սակայն, այդ տնակներն ապամոնտաժված են:
«Օրինակ 103/090 հասցեի տնակը, որը տեղում է, սակայն, ըստ առկա քանդման ակտի, այն ապամոնտաժվել է 2011 թվականին: Ով կարող է գուշակել, թե հանձնաժողովի անդամներն ինչու են ստորագրել քանդման ակտի տակ ու տրամադրել այն: Հիշեցնեմ, որ պետությունից ստացած բնակարանները չեն կարող սեփականաշնորհել առանց տնակի քանդման ակտը ներկայացնելու, իսկ ԲԳՎ-ների դեպքում գումարի 40%-ն են ստանում քանդման ակտը ներկայացնելուց հետո: Եղել է հանձնաժողով, որի անդամները ստորագրել են այդ քանդման ակտի տակ: Հիմա փաստացի պետք է այդ հանձնաժողովի անդամները պատասխանտվություն կրեն եւ բացատրեն, թե ինչպես է դա ստացվել: Մի դեպք չի, մի քանի նման դեպքեր են եւ դա խոսում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ կոռուպցիոն շատ մեծ ռիսկերի մասին»:
Ամեն ինչի հիմքը ես դրել եմ, փաստերը ներկայացրել եմ, մնացածը թող պատկան մարմինները վերջնական արդյունքը ստանան ու ներկայացնեն: Մենք հետեւողական կլինենք, որ բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-վստահեցրեց Մհեր Խաչատրյանը:
Նշենք, որ Մհեր Խաչատրյանը դատախազություն է դիմել ոչ թե որպես «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, այլ որպես պահանջատեր քաղաքացի:
Ի դեպ, այս եւ նմանատիպ խնդիրների մասին Գյումրու զլմ-ները միշտ են բարձրաձայնել: Լրատվամիջոցների արխիվներում բազմաթիվ են ապօրինությունների մասին վկայող հոդվածներն ու ռեպորտաժները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT