Երևան
12 °C
Ազգային ժողովում տեղի ունեցավ առաջին մեծ սկանդալը: ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից՝ հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան, Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:
Բաբաջանյանը մասնավորապես նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:
Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի՝ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:
«Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից ադրբեջանական թեզերն առաջ բրդել: Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-ասաց Աբովյանը՝ հավելելով, որ թույլ չի տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի:
Նա ասաց, որ Մանուկյանի աշխատանքի արդյունքն է այն, որ ուկրաինական հեղափոխության ժամանակ հայ համայնքը միակն էր, որ զանգվածային զոհեր չի տվել, ինչպես նաեւ ուկրաինական հեռուստատեսությամբ արցախանպաստ հաղորդում է հեռարձակվել: Աբովյանը պատմեց նաեւ, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ՀՀ շահերը՝ վտանգելով իր կյանքը․ «Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր, որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն դեսպանի պաշտոնից»,-հավելեց Աբովյանը:
Արման Աբովյանը Բաբաջանյանին հարց ուղղեց, թե ինչու է զրպարտում Անդրանիկ Մանուկյանին: Բանավեճը թեժացավ, դրան միացան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ պատգամավորներից մեկը: Նրանք կանգնեցին եւ սկսեցին իրար վրա բղավելով խոսել, սակայն չէր լսվում խոսքը: Ամբոինից իջավ նաեւ Արման Աբովյանը, բայց նա վեճին չմիացավ:
Կրքերը հանգստացնելու համար ստիպված էին միջամտել ԱԺ աշխատակիցները եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հերթագրվեք եւ ամբիոնից խոսեք։ Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարեւոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ եւ նախագահության նկատմամբ: Հետայսու, եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT