ԼՀԿ-ն մշակելու է օրինագիծ, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար

Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որեւէ ոտնձգություն եւ ճնշում անթույլատրելի են եւ պետք է ստանան խստագույն իրավական գնահատական։ Իրավական պետություն կառուցելուն ձգտող հասարակությունում փաստաբանը պետք է լինի հարգված եւ պաշտպանված ու անխոչընդոտ իրագործի անձին պաշտպանելու իր իրավապաշտպան առաքելությունը։

Ուսումնասիրելով ՀՀ գործող քրեական օրենսգիրքը՝ հայտնաբերեցինք, որ մինչ այժմ պատշաճ քրեականացման չի արժանացել փաստաբանի նկատմամբ կատարվող նմանօրինակ ոտնձգությունը։ Մասնավորապես, համաձայն 332(3) հոդվածի 2-րդ մասի՝ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով: Այսինքն, 
- մի կողմից, տվյալ հոդվածով պատժելի է բացառապես սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, այն դեպքում, երբ դատախազի մասով երաշխիքները շատ ավելի բարձր են (332-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմ),
- մյուս կողմից, քննարկվող հոդվածի սանկցիան չափազանց մեղմ է՝ արարքի հանրային վտանգավորությանը համեմատ։

Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաեւ կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձեւով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար»։

Տպել
3193 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ