Երևան
12 °C
ՀՀ նախկին փոխոստկանապետ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Երանոսյանին մի քանի ամիս առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:
Առաջադրված մեղադրանքում Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին պնդում է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել, իսկ մյուս նռնակները կիրառել են ոստիկանության այլ ծառայողներ:
Մասնավորապես, պաշտպանական կողմը ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ, ըստ նրանց, երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ որ լուսաձայնային նռնակ կիրառվել է նաեւ ոստիկանության այլ ծառայողների կողմից: Տեղեկացանք, որ Երանոսյանի դեմ ցուցմունք են տվել ինչպես ներկա, այնպես էլ նախկին ոստիկաններ, որոնք, սակայն, պնդել են, որ լուսաձայնային նռնակ կիրառել է բացառապես Լեւոն Երանոսյանը:
Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարոն Սաֆարյան, գործով նախաքննությունն ի՞նչ փուլում է:
- Նորություն դեռ չունենք, գիտենք, որ քննություն է ընթանում:
- Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքը ինչպե՞ս է գնահատում:
- Լեւոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ունենք դժգոհություն, որը մինչեւ հիմա պահպանվում է: Մասնավորապես, իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը թե՛ իրավական, թե փաստական առումով չի համապատասխանում իրականությանը:
- Դուք ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ որեւէ խնդիր չի եղել հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հետ կապված, այնինչ՝ ՀՔԾ-ն հակառակն է պնդում, որ Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, անձամբ գործադրել է լուսաձայնային նռնակ: Ձեր դիրքորոշումը նո՞ւյնն է:
- Մեր դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում Լեւոն Երանոսյանը եւ ցանկացած ոստիկանության ծառայող տվյալ օրը իրավունք ուներ կիրառելու լուսաձայնային նռնակ: Փաստական առումով անհամաձայնությունն այն է, որ մեղադրանքի հիմքում դրված էին այն փաստերը, որ ընդամենը մի քանի հատ նռնակ է կիրառվել ու բոլորը կիրառվել են Լեւոն Երանոսյանի կողմից, բայց իրականում դա այդպես չէ, տեսանյութերով կա հերքումը, ոչ բոլոր նռնակներն են նրա կողմից կիրառվել:
- Իսկ մյուսները ովքե՞ր կիրառել են, իր հրամա՞նն են կատարել:
- Ոստիկանության ծառայողները հատուկ միջոց կամ զենք կիրառելու համար պարտադիր չի հրաման ստանան, գոյություն ունեն նախապայմաններ, հիմքեր, եթե դրանք առկա են, կիրառվում են: Ու այդ հիմքերի կամ նախապայմանների առկայության դեպքում ոստիկանության ծառայողների համար դառնում է պարտականություն այդ միջոցները կամ զենքը կիրառելը, ոչ թե՝ իրավունք: Երանոսյանը չգիտի՝ ովքեր են եղել կիրառողները, առաջին օրվանից պնդել է, որ ինքը դեպքերի օրը մեկ կամ երկու հատ է կիրառել, խառնաշփոթ է եղել, կոնկրետ չի հիշում՝ մնացածներն ովքեր են կիրառել: Կադրերում երեւում է՝ ովքեր են կիրառել:
- «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ կիրառելու համար համապատասխան հեռավորություն պետք է պահպանվի, ի վերջո հենց դրա կիրառման հետեւանքով այդ օրերին բազմաթիվ ցուցարարներ տուժեցին, այդ թվում՝ ոստիկաններ:
- Մենք էլ ենք հորդորել, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականցվի, որովհետեւ ուսումնասիրելով «Զարյայի» տեխնիկական տվյալները՝ կարող եմ ասել, որ նա առողջության համար անվտանգ է, անբեկոր պայթուցիկ սարք է, այսինքն՝ երբ նա պայթում է, պետք է առաջացնի ուժեղ ձայն եւ ուժեղ լուսավորություն՝ իրավախախտներին, կոպիտ ասած, շարքից հանում է: «Զարյան» դրա համար է ստեղծված ու ֆիզիկական վնաս չպետք է պատճառի:
- Պարոն Սաֆարյան, բայց փաստն այն է, որ նռնակի կիրառման հետեւանքով քաղաքացիներին ֆիզիկական վնաս է պատճառվել:
- Դրա համար եմ ասում՝ նախաքննությունն այդ ուղղությամբ լուրջ քննություն պետք է անի, պարզելու՝ «Զարյան» համապատասխանո՞ւմ է իր տվայլներին, թե՝ ոչ, եթե իրականում «Զարյայի» կիրառման արդյունքում ֆիզիկական վնասներ են պատճառվում, ապա իմ անձնական կարծիքով, դա չպետք է լինի ոստիկանության սպառազինության մեջ:
- Հստակեցվա՞ծ է, թե կոնկրետ իր գործողությունների հետեւանքով տուժողները քանիսն են:
- Երբ վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, որ բոլոր նռանկներն էլ իմ պաշտպանյալն է կիրառել, ավտոմատ դառնում էր, որ դեպքի օրը նման վնասվածք ստացածները իր գործողությունների արդյունք են, բայց քանի որ մեր ներկայացրած տեսանյութերով այլ անձինք են երեւում, քննությունն արդեն պետք է փորձի տարանջատել, որպեսզի հնարավոր լինի նաեւ տուժողների ստացած վնասվածքները տարանջատել՝ ըստ կիրառողների, հետո արդեն հասկանալ իրավաչափությունը, կիրառման անհրաժեշտությունը:
- Այսինքն`ձեր կողմից ներկայացված տեսանյութով, ըստ ձեզ, չի՞ հիմնավորվում Երանոսյանին մեղսագրվող արարքը:
- Այո, այդ տեսանյութում հստակ երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ նաեւ ոստիկանության այլ ծառայողներ են կիրառել:
- Ոստիկանության ծառայողների դեմքերը փակվա՞ծ են, թե՞ նրանց հնարավոր է նույնականացնել:
-Ինչքանով որ հիշում եմ՝ փակված չեն, հնարավոր է նույնականացնել:
- Լեւոն Երանոսյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, մասնավորապես առերես հարցաքննություններ կատարվե՞լ են:
- Առերես հարցաքննություն չի եղել, փորձաքննությունններ են նշանակվում, դրանց որոշումներին ու եզրակացություններին ենք ծանոթանում:
- Եզրակացություններից մեկը կհրապարակե՞ք:
- Նախաքննության գաղնտնիությունից ելնելով՝ չենք կարող:
- Պարոն Սաֆարյան, տեղեկություն ունե՞ք՝ այս գործով այլ բարձրաստիճան ոստիկաններ անցնո՞ւմ են թե՝ ոչ:
- Տեղեկություն չունենք:
Նշենք, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը ոչ բեկորային նռնակ է: «Զարյա-2»-ով զինված են լինում ուժային բոլոր կառույցները, այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի եւ խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաեւ թեթեւ վնասվածքներով շարքից հանելու համար։
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի, անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, Լեւոն Երանոսյանը չունենալով Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնաս: Նույն գործողություններն, ըստ ՀՔԾ-ի, Երանոսյանը կատարել է ապրիլի 22-ին Արցախի պողոտայում, ինչի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի:
Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT