Չավուշօղլուի վերջին հայտարարությունները վտանգավոր և անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները վտանգավոր և անթույլատրելի են, քանի որ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապել է արցախյան կարգավորման հետ։

Ըստ Շարմազանովի՝ Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։

«Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։ Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։

Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է»,- գրել է նա Facebook-յան իր էջում՝ հավելելով. «Իսկ չե՞ք ասի, ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը»:

Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան դեռեւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բուռն շրջանում, որը նախաձեռնել էր ՀՀԿ առաջնորդ, այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջ քաշվեց արցախյան հիմնախնդրի՝ հօգուտ Բաքվի կարգավորման նախապայմանը։

Այդ նախապայմանը շարունակեց մնալ օրակարգում մինչեւ գործաընթացի ավարտը, որը տարիներ տեւեց։ Սերժ Սարգսյանը միայն իր նախագահական ժամկետի ավարտին հրամանագիր ստորագրեց՝ Թուրքիայի հետ զույգ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, Չավուշօղլուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Նա նշել է, որ իրենց նախապայմանը հստակ է՝ հարկավոր է լուծել Ղարաբաղի խնդիրը։

«Եթե Հայաստանը չի ցանկանում ապրել որպես մեկուսացված պետություն, պետք է կարգավորել առկա խնդիրները: Զգայուն հարցերը հայտնի են՝ մենք կաջակցենք ցանկացած որոշման, որը կընդունի Ադրբեջանը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Տպել
1582 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում