Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը չվերսկսվեցին

Գյումրու թիվ 18 դպրոցում ցրտի պատճառով նոյեմբերի 17-ից ընդհատված դասերը նախանշված ժամկետում՝ դեկտեմբերի 15-ին, չվերսկսվեցին: Ավելին, մինչ օրս դպրոցականները դեռ արձակուրդում են, իսկ դպրոցում դեռ գազաֆիկացման խնդիրը լուծված չէ: Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ մեր ինչուներն ուղղենք շինարարությունն իրականացնողներին, այս դեպքում՝ Վանաձորի «Նեմրութ» ՍՊԸ-ին: Որպես պատասխան, ասվեց, որ դիմումը գրված է, սպասում են ընթացակարգային հարցերի լուծմանը: Մարտկոցների եւ կաթսաների տեղադրումը դպրոցում ավարտված է, սակայն մայր գազատարին դպրոցը դեռ միացված չէ: Հրայր Կարապետյանն ասում է՝ դեկտեմբերի 27-ին եւ 28-ին դասերը կվերսկսվեն դպրոցում: Հասկանալի է, որ կրթության վարչության պետը սա ասում է ուղղակի ասելու համար, քանի որ ուսումնական կիսամյակն ավարտվում է դեկտեմբերի 24-ից, եւ որեւէ դպրոցական նախատոնական այդ օրերին դպրոց չի հաճախի: 

Հիշեցնենք, որ Գյումրու այս դպրոցում դասերն ընդհատվել էին ծնողների բողոքներից եւ աշակերտների դասադուլից հետո: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը արձակուրդի որոշում էր կայացրել դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու եւ դասերը դեկտեմբերի 15-ին վերսկսելու պայմանով:

Տպել
905 դիտում

ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաեւը առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում

Սա ձեւ չի էլի, սա անելու բան չի, որ անում եք․ Մարուքյանը՝ իրենց նախագիծը մերժելու մասին

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հանձնանարություն է կատարել. նա չի ընդունում մեղադրանքը

MMA աստղ Մաքգրեգորը 40 վրկ-ում 80 մլն դոլար է վաստակել, իսկ դժգոհ երկրպագուները պահանջում են վերադարձնել տոմսերի գումարը

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում են նաեւ գյուղատնտեսության նախկին նախարարն ու փոխնախարարը

Վերաքննիչ դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը

Կոտայքում բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները. Mercedes-ը բախվել է նաեւ ծառին. կա վիրավոր

Նորից այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե՝ ֆերմերների վրա․ Ծառուկյանը՝ սպանդանոցների պայմանների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետական ֆինանսների կառավարման մասին քննարկմանը

Ներգաղթ ու տնտեսական հեղափոխություն են ուզում, դա անելու բան չի, որ անում ենք․ Ծառուկյանը՝ ծննդատներ փակելու մասին

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը կարող է փակվել, այնտեղ պետպատվերի ֆինանսավորումը կդադարեցվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Հայտարարություն մրցույթի մասին

Դանակահարության եւ խուլիգանության մեղադրանքով հետախուզվող վանաձորցուն Չարենցավանում են հայտնաբերել

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը սկսել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստերը․ օրակարգում 43 հարց է

Սրտի ստենտավորման ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել