Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, հետախուզության նյութերի բացակայություն չի եղել

Արշակ Կարապետյանին ես եմ նշանակել եւ համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու փաստին:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետն է: Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Այդ օրերին գերակշռող էր այն տեսակետը, որ Կարապետյանն ազատվել է պարտականությունները թերի կատարելու եւ պատերազմի օրերին հայկական կողմում խնդիրներ առաջացնելու պատճառով։ Փաշինյանը տեղեկացրեց, որ ոչ ոք իրեն խորհուրդ չի տվել Կարապետյանին նշանակել խորհրդական ու նկատեց, որ ՀՀ Զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից։

«Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է եւ այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին»,- հայտարարեց Փաշինյանը։

Այդուհանդերձ, նա նկատեց, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։ «Եթե որեւէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում Արշակ Կարապետյանն ավելի մեծ պարտավորություն կունենա պատասխանել այդ հարցերին կոնկրետ ու սպառիչ», - հավելեց Փաշինյանը։

Լրագրողների մեկ այլ հարցին, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, ինչպես պնդում էին տարբեր շրջանակներ, Փաշինյանը պատասխանեց, թե այս ընթացքում բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք դեռ ստուգման կարիք ունեն:

«Ես գիտեմ, որ այդպիսի վարկած կա, եղել է, այն լայնորեն քննարկվել է, բայց մի բանում չկասկածեք՝ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ դրանք առաջին հայացքից կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ Կարապետյանը աշխատել է ըստ պատշաճի, Փաշինյանը նկատեց, որ այս պահին ինքը որեւէ գնահատական չի կարող տալ ու հավելեց. «Ես էլի եմ ասում՝ գաղտնի նյութերին ծանոթանալով ես չեմ գտել, որ հետախուզական տվյալների պակաս ենք ունեցել»։

Լրագրողները նկատեցին, որ Արշակ Կարապետյանը նաեւ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է 0038 հույժ գաղտնի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ դա ոչինչ չի նշանակում եւ հավելեց, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգրավված է եղել այդ պրոցեսների մեջ։

«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի Զինված ուժերի այդ մի հատվածը կտրե՞նք, անջատե՞նք Զինված ուժերից։ Այդպիսի բան լինել չի կարող»,- հավելեց վարչապետը՝ նկատելով, որ այդ մասով ընթանում է քննություն։

Անդրադառնալով Գյումրիից մեկնարկած քայլարշավի ընթացքում Արշակ Կարապետյանի մասին խարույկի շուրջ իր եւ իր թիմակիցների հայտարարություններին, Փաշինյանն ասաց. «Եթե որեւէ մեկի հասցեին հնչում է հայտարարություն, չի նշանակում, որ այդ մարդու վերաբերյալ կայացվել է դատավճիռ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3841 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա