Երևան
12 °C
Այսօր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից պաշտոնապես ազատվեց գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Այդ պաշտոնում նրան փոխարինեց ՊԲ շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Թեեւ հրամանագիրն այսօր հրապարակվեց, սակայն կադրային այդ փոփոխությունն արդեն 2 օր է՝ ակտիվ քննարկվում էր թե՛ սոցցանցերում եւ թե՛ ԶԼՄ-ներում:
«Սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
- Պարոն Բադասյան, արդյո՞ք Լեւոն Մնացականյանի ազատումը ՊԲ հրամանատարի պաշտոնից քաղաքական պատճառներ ունի:
- Միանշանակ չի կարելի ասել՝ չէ, եւ միանշանակ չի կարելի ասել, որ ունի: Բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ասաց, որ պետք է անդրադառնա Արցախին: Կոնկրետ չի ասել, թե ում է անդրադառնալու կամ հատկապես որ բնագավառին, բայց ինքն ասաց, որ կոնկրետ պիտի անդրադառնա Արցախին: Եւ անդրադարձը սա է եղել: Լեւոն Մնացականյանը ունի վաստակ եւ ավանդ, բայց նույն ձեւով վաստակ եւ ավանդ ունի նաեւ Կարեն Աբրահամյանը եւ որեւէ տարբերություն ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես կասեի, որ նոր նշանակումն ավելի կբարելավի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծի ամրակայունությունը: Սա կարելի է նաեւ քաղաքական տեսանկյունից դիտել, որ բանակը պետք է իսկապես տարանջատվի՝ այն առումով, որ քաղաքական գործընթացներում` կոնկրետ ընտրություններում, բանակը չի կարելի ներգրավել:
Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ներառյալ բանակը ներգրավվում էր ընտրական գործընթացներում եւ ապահովում էր իշխող համակարգի հաղթանակը: Ես համոզված եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում: Ամեն մի սպա կամ զինծառայող թող քվեարկի իր խղճի թելադրանքով: Այնպիսի ազատ ընտրություններ պետք է լինեն, ինչպես եղան քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Երեւանում եւ Ազգային ժողովի ընտրությունը՝ ամբողջ Հայաստանում: Չնայած չի ասում, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանի անդրադարձներից մեկը հենց դա է:
- Այսինքն՝ Մնացականյանի ազատման պահանջը Հայաստանի՞ց է եկել:
- Չեմ ասում, թե Հայաստանի պահանջն էր: Դա օրվա պահանջն էր: Եւ ես չեմ տարանջատում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում՝ «Միացյալ Հայաստան»: Ես գտնում եմ, որ Հայաստան, Արցախ նույնն է: Մի բան ասեմ, այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից, եւ ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունների կեղծումով դառնում են ղեկավարներ, իսկ Արցախի իշխանությունները իրենց կամակատար շարունակությունն են եղել միշտ էլ: Ես կարծում եմ, որ բավական է, չի կարելի այսպես շարունակել: Դա կլինի այն, որ Արցախը միանա Հայաստանին եւ մենք դառնանք մեկ միասնական երկիր եւ մեր իշխանությունները ձեւավորվեն քաղաքացու իրավունքները հարգող, ազատ եւ արժանապատիվ ընտրությունների արդյունքներով:
- Ինչպե՞ս են վերաբերվում արցախցիները այս կադրային փոփոխությանը:
- Ես համոզված եմ, որ նորմալ են վերաբերվում եւ առաջիկայում կհամոզվեն, որ սա նորմալ բարելավման նպատակ ունեցող նշանակում է:
- Որպես ռազմական գործիչ, ի՞նչ կարծիք ունեք ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանի նշանակման մասին:
- Ես ի՞նչ կարծիք պետք է ունենամ, երբ լրատվամիջոցներից մեկը ինձ մայիսին հարցրեց, թե ո՞ւմ եմ տեսնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ես միանշանակ ասացի՝ Կարեն Աբրահամյան եւ Միքայել Արզումանյան: Ես շատերին գիտեմ, բայց այդ երկու անձնավորություններին առանձնացրել եմ, որպես մարդիկ, ովքեր գեներալներ են բառիս բուն իմաստով, գեներալի պատիվն են պահում եւ նրանց մարտական պատրաստվածությունը շատ բարձր է:
- Մամուլում գրվեց նաեւ, որ պատրաստվում է հրաժարական տալ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը : Ի՞նչ կասեք այդ մասին:
- Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) շատ վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից, որովհետեւ ինքը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է եղել: Դուք հիշում եք Բերձորի պատմությունները, պատգամավորի առեւանգումը: Եւ ընդհանրապես Արցախի ազատամարտի միությունը, որն ինքը ղեկավարում է, Հայաստանի «Երկրապահ» կամավորականների միության նման մի բան է, որը միշտ ծառայել է ընտրություններից ընտրություն՝ վետերաններին ներքաշելով եւ հաղթանակ ապահովելով: Դա հայանպաստ եւ նորմալ կառույց չէ, ինչպես Երկրապահը Հայաստանում ծառայում էր մեկ մարդու, այդպես էլ այս կառույցը: Տնտեսության մեջ էլ իր դերն ունի: Պետք է Սամվել Կարապետյանը, որպես պաշտոնյա, դուրս մղվի եւ չարատավորի գեներալի պատիվն ու անունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT