Ալեքսեյ Շոր. «Հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց համերգային ծրագիր, որի մեջ ներառված էին մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Մինչ համերգը զրուցեցինք կոմպոզիտորի հետ: Նշենք, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն այս շաբաթ Ալեքսեյ Շորին շնորհել էր պատվավոր դոկտորի կոչում:
Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է կատարում Ձեր ստեղծագործությունները: Ինչպե՞ս եք գնահատում հայ երաժիշտների մեկնաբանությունն ու կատարողական վարպետությունը:

- Միանգամայն հրաշալի, առաջին հերթին, որովհետեւ դա հրաշալի նվագախումբ է, երկրորդը՝ որովհետեւ նրանք այդ երաժշտությանը ծանոթ են: Ես շնորհակալ եմ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այդքան հետաքրքիր մեկնաբանությունների համար:

Ինչպե՞ս են դասական երաժշտության սիրահարներն այսօր վերաբերվում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին: Նախընտրում են լսել դասականների հայտնի գործե՞րը, թե՞ այնուամենայնիվ, փորձում են երաժշտության մեջ գտնել նաեւ նոր երանգներ:

- Ինքս գերադասում եմ դասականների հայտնի գործերը լսել, բայց գնում եմ ունկնդրելու նաեւ ժամանակակիցներին: Կարծում եմ՝ հանդիսատեսին նույնպես հետաքրքիր է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր: Փառք Աստծո, ընտրության կարիք չկա, կարող ես լսել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Դուք հաճախ եք գալիս Հայաստան: Հետաքրքիր է՝ ի՞նչն է Ձեզ գրավում մեր երկրում:

- Առաջին անգամ ես այստեղ եղել եմ մեկ ու կես տարի առաջ, երբ ինձ հրավիրել էին, եւ ձեր երկիրն ինձ շատ դուր եկավ: Հիմնականում իմ այցելությունները կապված են երաժշտական ծրագրերի հետ: Ահա, այստեղ կա հրաշալի նվագախումբ, որ երբեմն կատարում են իմ ստեղծագործությունները, կա բարեհաճ ու լավ հանդիսատես, դրա համար միշտ մեծ հաճույքով ու սիրով եմ գալիս:

Ասում են, որ հայկական երաժշտությունը տխուր է, քանի որ հայերը շատ մեծ դժվարություններ են վերապրել: Համամի՞տ եք:

-Անկեղծ ասած, ես այդպես չեմ կարծում, այդ երաժշտության մեջ բավականին ընդգրկուն գուներանգ ու զգացմունք կա արտահայտված: Իմ մտքին ավելի շատ գեղեցիկ բառն է գալիս, քան տխուր:

Ձեր ընտանիքի պատմությունը կապված է Հայաստանի հետ, գլխավորապես՝ Գյումրիի: Ի՞նչ գիտեիք Գյումրիի մասին, եւ ի՞նչ տպավորություն ունեցաք, երբ ինքներդ այցելեցիք Գյումրի:

- Ես միշտ լսել եմ, որ հայրս մինչեւ 12 տարեկանը ապրել է Հայաստանում: Դա ինձ հեռու երազ էր թվում, շատ էի ուզում լինել այնտեղ: Երբ երկրաշարժը եղավ, մեզ համար դա մեծ ողբերգություն էր, նաեւ հիշողություն՝ կապված հորս հետ, ով ապրել է այդ քաղաքում: Երբ եկա Հայաստան, այցելեցի նաեւ Գյումրի եւ Պուշկինո (գյուղ Լոռու մարզում), որտեղ ապրել է հայրս: Պուշկինոյի տունը պահպանվել էր, իսկ Գյումրիի տունը քարուքանդ էր եղել, մնացել էին միայն աստիճանները… Արդեն վերականգնված Գյումրին շատ գեղեցիկ է այսօր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2982 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ