Երևան
12 °C
Արդեն 10-րդ օրն է՝ կինոեժիսոր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորի ծննդյան օրն է, որը Գալստյանն անցկացնում է հյուծված եւ առողջական որոշակի խնդիրներով:
Այս ընթացքում, երբ ռեժիսորը Մատենադարանի մոտ վրան էր տեղադրել ու հացադուլ էր անում, նրան այցելեցին արվեստի բազմաթիվ գործիչներ, մտավորական ընկերներ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սակայն այցելություններն ու Գալստյանին ուղղված հորդորները՝ հացադուլը դադարեցելու հետ կապված, կարծես թե անարդյունք էին մնում մինչեւ այն պահը, երբ ռեժիսորին չայցելեց մշկույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Հովհաննես Գալստյանի խոսքով՝ մտերմիկ եւ շատ արդյունավետ զրույց են ունեցել Մակունցի հետ: Վերջինս հայտնեց, որ հաճելիորեն զարմացած է Լիլիթ Մակունցի մարդկային որակներով ու մտքի ճկունությամբ: Այսօր նրանք հանդիպում են ունենալու, դարձյալ քննարկելու են եւ ուսումնասիրելու են ֆիլմի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մակունցը խոստացել է հարցին վերջնական լուծում տալ:
Գալստյանը հերթական անգամ անդրադարձավ 2018 թվականին կինոյի մասին օրենքում ավելացված օրենքի նոր կետին, որն անհիմն կիրառվել է Ազգային կինոկենտրոնի կողմից:
Գալստանի «Տատիկիս վարսեր» ֆիլմը հայ-բուլղարա-գերմանական համարտադրություն է: Այն նախատեսված էր էկրան բարձրացնել 2019-ի փետրվարին, սակայն անժամկետ արգելափակված է: Այսօր հրավիրած ասուլիսում տեսակապի միջոցով լրագրողների եւ ռեժիսոր Գալստյանի հետ կապ էին հաստատել նրա գերմանացի եւ բուլղարացի գործընկերները:
«Քանի որ նախնական համաձայնություն կար եւ ծրագիրն էլ շատ խոստումնալից էր, մենք բուլղարացի համարտադրողի հետ որոշեցինք մասնակցել այս ծրագրին: Երբ հայկական կողմը դադարեցրեց ֆիմանասավորումը, ստիպված եղանք պրոցեսը սառեցնել, այս պահին սպասում ենք որոշակի քայլերի հենց նրանց կողմից, որ նորից վերսկսենք»,-ասաց Գերմանիայի գործընկեր Լաուրան:
Լաուրան նկատեց, որ սա առաջին համատեղ կինոարտադրությունը պիտի լինի Գերմանիայի հետ: Նա հույս հայտնեց, որ խնդիրը որքան հնարավոր է՝ արագ լուծում կստանա, շեշտեց, որ նախագիծն իրեն անչափ դուր է եկել:
Խոսելով բուլղարական գործընկերների հետ համագործակցության մասին՝ Հովհաննես Գալստյանը հայտնեց, որ 100 հազար եվրո պետք է տրամադրի Բուլղարիայի մշակույթի նախարարությունը, սակայն, ըստ նրանց օրենքի, եթե հայկական կողմը չկատարի իր պարտավորությունները, ապա նախագիծը կզրկվի տրամադրվող 100 հազար եվրոյից:
Տեսակապի միջոցով կապ հաստատած բուլղարացի գործընկերը նշեց, որ պատրաստ է գալ Հայաստան եւ Գալստյանի հետ միասին հացադուլ սկսել: Գալստյանն էլ փոխանցեց, որ ավելի շուտ ինքը կգնա Բուլղարիա՝ նկարահանումների, քան վերջինս կմիանա իր հացադուլին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT