Երևան
12 °C
Որքան էլ ցավալի է, բայց քարոզարշավը «սիրո եւ համերաշխության» չստացվեց։ Ցանկացած քարոզարշավի համար միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, «օդում կախված խոսակցությունների» հիման վրա կառուցված շահարկումները, անիրականանալի խոստումներ տալը կամ նախկինում տրված ու չկատարված խոստումները հիշեցնելը սովորական երեւույթներ են եւ ընտրություններից հետո մոռացվում են, բայց մեզանում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Իսկ սկզբում թվում էր, թե ամեն ինչ սովորականի պես կլինի․իրար հասցեի ինչ ասես կասեն, ընտրությունների հաջորդ օրը իրար կշնորհավորեն կամ չեն շնորհավորի, եւ կյանքը կընթանա սովորական հունով։ Առավել եւս, որ մեծ հաշվով՝ ընտրությունների ելքը կանխորոշված է։
Բայց՝ չէ։ Ինչ-որ պահից սկսված պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցվեցին։ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «Ղարաբաղը ծախելու» քաղաքականություն իրականացնելու մեջ, վերջինս էլ նրանց մեջ տեսնում է «առնվազն ազդեցության գործակալներ» եւ գտնում է, որ նրանցով պիտի զբաղվեն ԱԱԾ-ն ու ռազմական հակահետախուզությունը։ Իսկ սրանք արդեն նախընտրական հայտարարություններ չեն, որովհետեւ ընտրությունների հաջորդ օրը չի կարելի ասել «դե լավ, իրար պետական դավաճանության մեջ մեղադրեցինք, անցավ-գնաց, հիմա եկեք հանգիստ կողք-կողքի աշխատենք հանուն պետության»։ Ինչպե՞ս պիտի պետության ղեկավարն աշխատի այն մարդկանց հետ, ում կասկածում է այնպիսի արարքների մեջ, որոնցով ռազմական հակահետախուզությունը պիտի զբաղվի, կամ ինչպե՞ս պիտի այդ մարդիկ «օրենքի շրջանակներում» քաղաքականությամբ զբաղվեն մի երկրում, որի ղեկավարին «ազգի դավաճան» են համարում։
Այս ամենը վկայում է, որ գործ ունենք ամենեւին էլ ոչ սովորական քարոզարշավի հետ։ Ավելին՝ քարոզարշավն, ըստ էության, ընդամենը պատրվակ էր հեղափոխության դեմ «մեծ պատերազմ» սկսելու համար, եւ ընտրությունների հաջորդ օրը ավելի հանդարտ երկրում չենք արթնանալու։ Եվ սա՝ մի իրավիճակում, երբ իսկապես կանգնած ենք արտաքին լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ ներքին համերաշխությունը մեզ օդի ու ջրի պես է անհրաժեշտ։
Խնդիրն այն չէ, թե ով է օտարերկրյա գործակալ եւ ով՝ ոչ, կամ ով է ավելի հայրենասեր։ Ընդհանրապես դժվար է պատկերացնելը, որ որեւէ հայ մարդ «շպիոնություն կանի» այնպիսի կարեւորագույն հարցում, ինպիսին ազգային ու պետական անվտանգությունն է։ Ավելին՝ կասկածից վեր է, որ արտաքին վտանգի դեպքում նորքաղաքական բոլոր տարաձայնությունները մի կողմ են դրվելու, եւ բոլորը մի մարդու պես պաշտպանելու են երկիրը, այդ թվում՝ հանրապետականները։ Խոսքը սրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ որոշ դեպքերում կուսակցական եւ պետական շահերի միջեւ հակասություններ կան։
Վերցնենք թեկուզ արցախյան խնդիրը։ Նիկոլ Փաշինյանին, որպես կուսակցության ղեկավարի, ձեռնտու է, որ կամ խաղաղությունը պահպանվի, կամ, եթե իրավիճակը կտրուկ սրվի, հայկական բանակը փայլուն կատարի իր առջեւ դրված խնդիրը եւ ջախջախի թշնամուն։ Որովհետեւ այդ դեպքում նա իր քաղաքական ընդդիմախոսներին կասի «տեսա՞ք, որ ձեր բայղուշությունները տեղին չէին, տեսա՞ք, որ այնքան էլ սարսափելի չէ դաշնակիցների առջեւ սեփական շահերը պաշտպանելը», եւ այլն։ Իսկ ինչպիսի՞ն է պետական շահը։ Պետական շահի տեսանկյունից նույնպես ձեռնտու է, որ կամ խաղաղությունը պահպանվի, կամ, իրավիճակի սրման դեպքում, մեր բանակը լուծի իր առջեւ դրված խնդիրները։ Այսինքն՝ տվյալ դեպքում իշխող կուսակցության եւ պետության շահերը հարյուր տոկոսով համընկնում են։ Իսկ ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի կուսակցական շահն այս նույն հարցում։ ՀՀԿ-ին, որպես կուսակցություն, ձեռնտու է, որ շփման գծում իրավիճակը սրվի, հայկական բանակն էլ լուրջ դժվարություններ ունենա։ Այդ դեպքում նրանք կարող են ահավոր աղմուկ բարձրացնել, թե «տեսա՞ք, ասում էինք, չէ՞, որ պետք է զգույշ լինել, ռուսներն ադրբեջանցիների ձեռքով մեզ պատժելու են դեպի Արեւմուտք թեքվելու համար, բա որ ասում էինք սա Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն է՝ չէիք հավատում, դե հիմա էդ հեղափոխություն-բանը մոռացեք ու իշխանությունը վերադարձրեք մեզ»։
Ասվածը չի նշանակում, թե հանրապետականները երազում են այս սցենարի մասին։ Ոչ, այնտեղ նույնպես պետական շահերով մտահոգ մարդիկ կան։ Մենք պարզապես փաստն ենք արձանագրում․ այս հարցում ՀՀԿ-ի՝ որպես կուսակցության, եւ պետության շահերն «օբյեկտիվորեն» հակադիր են։
Իսկ մենք հույս ունեինք, որ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը գոնե անվտանգային խնդիրների վրա չի տարածվի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT