Երևան
12 °C
2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է սկսելու:
«Մեր ընկերության դեմ պայքարը սկսվել է անցյալ տարի՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից, ապա շարունակվել ազգային կինոկենտրոնի նոր տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի միջոցով։ Ընդհանուր առմամբ երեք առանձին ուղղությամբ է ընթացել, սակայն այսօր ես կխոսեմ միայն մեկի մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Գալստյանը:
Վերջինիս խոսքով՝ նոր կանոնակարգը կիրառվել է որպես գործիք, որով նախկինում հաստատված եւ արդեն պետական գումարներ ստացած ֆիլմի ֆինասավորումը կասեցվել է:
«Հիմա հարց, քանի՞ հայկական ֆիլմ է արտադրվել միջազգային համատեղ արտադրությամբ. ոչ թե սփյուռքի մեր հայրենակիցների, այլ Եվրոպական կինոընկերությունների հետ համատեղ։ Քանի՞ միջազգային ընկերություն կա, որ հայկական ֆիլմում 175 մլն դրամի ներդրման պարտավորություն է վերցրել։ Մի ձեռքի մատների վրա կհաշվեք։ Հիմա ասեք՝ ինչպե՞ս կարող է կանոնակարգը կասեցնի արդեն իսկ ֆինասավորում ստացած ֆիլմի աշխատանքները, եթե այդ ֆիլմով արտադրողները որևէ խախտում թույլ չեն տվել»,- վրդովված ասում է ռեժիսորը։
Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն 2016-18թթ-ին իրենց ընկերության «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8մլն դրամ։ 2017թ-ին՝ 15մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60մլն դրամի պարտավորությունից։
«2017թ-ին մենք նկարել ենք 40 րոպե նյութ։ Մեր գործընկերները կատարել են 55000 եվրո ներդրում։ Հայաստանում պետք է ավարտեինք նկարահանումները այս օգոստոսին, աշնանը նկարեինք Բուլղարիայում, դեկտեմբերին սկսեինք հետարտադրությունը Գերմանիայում»,-ասաց Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորն ընդգծում է, որ գերազանցելով հնարավոր բոլոր լիազորությունները, մրցութային հանձնաժողովը չեղարկել է ֆիլմի հանդեպ պետության պարտավորությունը, իր խմբի 30-ից ավելի անդամների զրկել աշխատանքից, սառեցրել 14 անձից բաղկացած խմբի հետ բուլղարացի գործընկերների պայմանավորվածությունները, ահռելի վնաս հասցրել «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» միջազգային վարկին ու հեղինակությանը։
Ֆիլմերի ֆինասավորման պետական հանձնաժողովի վեց անդամներից ոչ մեկը չի արտադրել միջազգային խաղարկային լիամետրաժ ֆիլմ, նրանք չգիտեն՝ ինչ բան է 360 մլն դրամ արժեցող ֆիլմի արտադրությունը։ Չգիտեն՝ ինչ է նշանակում աշխատել եվրոպական արտադրողների ու ֆոնդերի հետ։
Չգիտեն՝ ինչ է հիսուն մարդու հետ Հայաստանում և Բուլղարիայում աշխատանքային պայմաններ համաձայնեցնել, իսկ հետո հիսուն մարդու ասել՝ ներեցեք, չեղավ։ Այս մարդիկ, ում նոր իշխանությունը վստահել է պետական մրցույթի անցկացումը և որոնց ես անվանում եմ բոսյակներ, «բոբիկ» են, առանց որևէ գործնական փորձի։ Ավելին, նրանք հանցագործներ են, որովհետև անօրինական գործողություններով ընդհատել են ֆիլմի արտադրություն, որի վրա արդեն ծախսվել են պետական գումարներ։
«Քիշինեւում ներկայացրել եմ իրավիճակը մեր բազմաթիվ գործընկերների։ Բոլորը ապշած են՝ ինչպե՞ս կարող է համաշխարհային կինոյից այսքան մեկուսացված Հայաստանը նման անբարտավան վարք դրսեւորել ներդրողների հանդեպ, չհարգել ոչ սեփական, ոչ միջազգային արտադրողին, ոչ ներքին, ոչ միջազգային իրավական պարտավորությունները։ Այս ամենը ծանրանալու է մեր երկրի, պետական բյուջեի վրա։ Ես, որպես պրոդյուսեր, պայքարի բոլոր հնարավոր ձեւերով հետ եմ բերելու ֆիլմին հասցրած ամբողջ վնասը՝ մինչեւ վերջին լումա։ Ինձ համար մեկ է՝ ով է ֆիլմի դեմ կանգնած՝ նախարար, փոխնախարար, կինոկենտրոնի տնօրեն, թե ԼԳՏԲ համայնքի հովանավորյալ։ Իմ խնդիրն է՝ վերականգնել իմ ֆիլմին հասցրած վնասը։ Սրա համար է հացադուլը»,-եզրափակեց ռեժիսորը։
Հ.Գ. Մեր լրագրողը հարցում է ուղարկել մշակույթի նախարարություն՝ այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Նախարարության պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT