Քաղաքի տեսքի համար, եթե կլինեն խանգարողներ, կդիմենք կոնկրետ գործողությունների. Հ. Մարության

Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը, նախ աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:

Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:
«Սա մեր քաղաքականությունն է: Երևանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, և եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,-նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է նաև կենսապահովման ոլորտի ընկերությունների անորակ աշխատանքին՝ որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Քաղաքապետը հորդորել է խողովակների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:
«Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները: Ուղղակի աշխատանքները պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է: Խնդրում եմ մեր ընկերություններին և պահանջում՝ ձեր աշխատանքները կատարեք պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը:

Պատասխանատուները Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների և կրպակների ապամոնտաժումը: 
«Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական գործողությունները, մենք շատ կտրուկ ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլևս գոյություն չունի», - ասել է Հայկ Մարությանը:

Տեղեկանալով, որ, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է. 
«Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ և թույլ են տալիս նման թերացումներ, հայտնվելու են սև ցուցակում և այլևս մեզ հետ չեն աշխատելու: Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերությունները, որոնք կարող են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:
Խիստ նկատողություն է տրվել նաև այն պատասխանատուներին, որոնք քաղաքացիների գրավոր դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու: 

«Ինձ մոտենում են քաղաքացիներ և հետաքրքրվում, թե ինչու հիմա և 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է և ոչ թե «քոփի փեյսթ» է արվել և հետ ուղարկվել: Չի կարող քաղաքացու կողմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատասխանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»: 
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները և դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման տարեշրջանի մեկնարկին: 

Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է փողոցները մաքրել տերևներից՝ բացառելով դրանց այրումը: Համապատասխան վարչություններին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել գետնանցումների մաքրության և լուսավորության խնդրի լուծման վերաբերյալ:

Տպել
1554 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց