Երևան
12 °C
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն այս քննարկման համար շատ ոգեւորված է։ Նա նշեց, որ գիտաժողովի զեկույցների բովանդակությունն, ըստ էության, շարադրված է իրենց քայլերի տրամաբանության ու առաջնահերթության մեջ․
«Շատ կարեւոր խնդիր է, հենց հեղափոխությունից հետո անընդհատ եւ քաղաքական հարթակներում, երբ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, կարեւորում էինք երկրում սահմանադրականության կարեւորությունը։ Կարեւորը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձեւավորումն է։ Հաջորդ խնդիրը, որին բախվել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է։ Եւ մենք դա ձեւակերպել ենք որպես քաղաքական խնդիր, եւ անխուսափելիորեն 2019 թվականին դրան անդրադառնալու ենք»,- ասաց Փաշինյանը։
Նա խոսեց նաեւ հնարավորության մասին՝ նշելով, որ իրենց գաղափարախոսության առանցքային կետում հենց հնարավորություններն են․ «Տեսեք, դուք ասում եք՝ իշխանությունը չարեց սա, սա, սա, սա։ Այս ընկալումն, իմ կարծիքով, հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետեւ եթե իշխանությունը ամեն ինչ, բոլոր լծակներն ու բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է։ Ես դա մի քանի անգամ ասել եմ, որ մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման եւ նոր բաժնեմաս գնելու հետ կապված հարկ են համարել գան հասնեն՝ վարչապետը կողմ ա, թե դեմ ա, կլինի՞ վաճառի, թե՞ չի լինի։ Այսինքն, սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց մեր իրականությունն է եղել, եւ այսօր մեր գաղափարախոսությունը դա է, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլեւ լինի հանրային տարբեր շերտերինը։ Մեզ համար 2015-ից, երբ ձեւակերպել ենք մեր քաղաքական տեսլականը, անհատական ջանքը եղել է առանցքային բոլոր հանրային խնդիրները լուծելու համար։ Եւ կարծում ենք՝ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի կառավարության աշխատանքից, շատ կարեւոր է նաեւ մարդկանց վարքի փոփոխությունը․ «Այո, կարեւոր շեշտադրում, անընդհատ ասում ենք մարդկանց վարքի եւ վերաբերմունքի փոփոխությունը։ Եւ, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով։ Ես ուզում եմ հեղափոխությունից մի դրվագ պատմել։ Չեմ հիշում՝ ամսի քանիսն էր, երբ որոշել էինք, որ փողոցները պիտի փակենք, ես, լինելով ԱԺ պատգամավոր, պառկել էի ավտոբուսի դիմաց։ Ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն։ Մի տղա կար, վիճում էր հետս՝ ասում էր՝ ես դասի եմ, չգիտեմ ուր եմ, ես ագրեսիվությամբ չէի պատասխանում իր ագրեսիվությանը։ Եվ հաջորդ օրը կողքից քայլով մի տղա ասում է՝ չեք հիշո՞ւմ ինձ, էն օրը, որ վիճում էի ձեզ հետ ավտոբուսի մոտ, ես էի։ Այսինքն՝ քաղաքական վարքի փոփոխություն է տեղի ունենցել։ Դա քաղաքական հեղափոխության խնդիրը լուծեց։ Բայց տնտեսական վարքի փոփոխությունը երբ տեղի ունենա, դա կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը։ Սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը, կամ էդ պարտականությունը․ ինքը դա վճարում է որպես բեռ, լուծ, կաշկանդող մի բան, թե ընկալում է որպես երկրի փոփոխություններին իր մասնակցություն։ Օրինակ հարկ վճարողի վարքագծի փոփոխությունը եւ գործարարի վարքի փոփոխությունը ամենաառանցքային խնդիրն է, որը մենք էսօր պիտի լուծենք։ Մենք պիտի խոստովանենք, որ գործարարության նկատմամբ հիմնականում ձեւավորվել է վատ վերաբերմունք, որովհետեւ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ։ Ես ասել եմ, որ քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ ընտրություններում գործարար թեկնածուների թիվը աննախադեպ ցածր է։ Բայց ես չեմ ուզում դա ընկալվի գործարարի գնահատականի եւ համարման մեր երկրում նսեմացնելու պրոցես, ընդհակառակը, գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան պատգամավորը։ Որովհետեւ գործարարը էն մարդն է, ով ստեղծում է արդյունք, աշխատատեղեր, ով առաջ է քաշում պետեկամուտների լոկոմոտիվը, եւ բոլորս շանս ենք ստանում ձեւավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական եւ միջազգային աշխարհաքաղաքական փոփոխություններ մեր միջավայրում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը կառավարության ամենակարեւոր խնդիրն է։
Վարչապետն անդրադարձավ նաեւ հայաստանյան բուհերին։ Նա ասաց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական բուհերի եւ գերատեսչական բուհերի մի անհասկանալի ինստիտուտ, եւ ունենք մի իրավիճակ, որ ուսանողը բուհն ավարտում, գնում է որեւէ գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրա պետական դիպլոմը հաշվի չեն առնում․ «Ասում են՝ քո էս դիպլոմը ոչինչ չի ասում, պիտի մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, դիպլոմ կտանք, նոր կհամարենք, որ կարող ես աշխատանքի ընդունվել։ Ուզում եմ խոսել գիտություն-տնտեսություն-կառավարում համատեղության մասին։ Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական եւ պետական բուհերի բաժանում չպիտի լինի։ Կարող է պարզվի, որ մի տեղ գերատեսչական բուհն ավելի լավ բազա ունի, այն պետք է վերցնել, ներդնել բուհական համակարգի մեջ։ Մենք պիտի կոնսոլիդացնենք, գիտությունը, հետազոտությունը պիտի դնենք նույն ուղու վրա։ Քանի ուսանող ա հիմա ռեֆերատ գրում, քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող բուտկա կա, քան ծխախոտ վաճառող։ Մեզ թվում ա՝ դա մեզ չի առնչվում։ Բա էդտեղից ա սկսում քայքայումը։ Ձեր հարցին՝ կրթական համակարգի հարցը ոնց լուծենք, առաջինը սա պետք ա անել, եւ մենք պիտի այլ երկրներից ուսանողներ բերենք մեր երկրում սովորելու։ Մենք պիտի էսպիսի չափանիշներ սահմանենք։ Ի վերջո, մեր կրթական բուհական համակարգը ճգնաժամից հանելու հնարավորություն ունենք»։
Որպես ամփոփում՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում միտում կա, որ բոլորն ուզում են՝ կառավարությունը եւ մասնավորապես վարչապետն ինքը մտնի միկրոմենեջմենթի մեջ, այսինքն՝ լուծի ամենամանր խնդիրներն անձամբ․ «Ուզում են՝ վարչապետը գնա լուծի, հանձնարարի՝ որ թաղի էսինչ շենքի ռուբիլնիկի հարցն արագ լուծվի։ Եթե գնանք էդ ճանապարհով, աղետի առաջ կկանգնենք։ Այսինքն՝ կառավարության աշխատանքը պիտի լինի օրգանիզմի, ոչ թե ամբողջ բջիջների առողջությունը կարգավորելը, կառավարությունը պիտի ճիշտ ախտորոշում անի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT