Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն արձագանքել է հայտնի լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հայտնում է Սպուտնիկը, ավելի վաղ Դորենկոն հաղորդման ընթացքում քննադատել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը` քննարկելով Երեւանում ԼԳԲՏ համաժողովի անցկացումը։ Նա նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները լրջորեն հարվածում են առաջնորդի քաղաքական կերպարին։
Լրագրողն անդրադարձել էր Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի այն հատվածին, որում նա պատմել էր Փարիզում բնակվող հայ միասեռական զույգի մասին: Դորենկոն ասել էր, որ Փաշինյանը պետք է հստակ դիրքորոշում ունենա ԼԳԲՏ հարցում. կա՛մ աջակցի ԼԳԲՏ ակտիվիստներին, կա՛մ էլ ավանդական ընտանեկան արժեքներին:
Դեսպանատունը միանգամից արձագանքել է Դորենկոյի ասածին` նշելով, որ լրագրողը մոռացել է եթերի էթիկայի նորմերը եւ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Հայաստանի, հայ ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին։
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, բայց միեւնույն ժամանակ դժվար է չարձագանքել, այսպես կոչված, փորձագետների ու լրագրողների կարծիքին, որոնք բարոյականության սահմաններից դուրս են ու սոսկ երկրի, ժողովրդի ու իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանք են: Ասվածի օրինակ են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու հավանաբար երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ի պատասխան դրան Դորենկոն պարզաբանում է գրել։
«Կցանկանայի ամենայն հարգանքով պատասխանել Հայաստանի դեսպանատանը, որ երբեք Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունք թույլ չէի տա։ Հայաստանը եւ տաղանդավոր ու աշխատասեր հայ ժողովուրդը բարձրագույն հարգանքի են արժանի»,- գրել է Դորենկոն տելեգրամ-ալիքում։
Նա ընդգծել է, որ իր դատողությունները, անձնական կարծիքը ոչ թե երկրի մասին է, այլ Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների հակասական արարքների։ Նա նաեւ ամփոփել է, որ արարքների մասին դատելու իրավունք ունի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT