Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

2011 թվականից մինչ օրս, երբ Երեւանում քաղաքապետ է փոխվում՝ կենդանաբանական այգու շուրջ պարբերաբար տարածվում են տարբեր ապատեղեկատվություններ, հրահրվում գործողություններ, որոնք իրականում կապ չունեն կենդանաբանական այգու խնդիրների եւ նրա զարգացման հեռանկարների հետ: Այսօր, խոսելով Երեւանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա իրականացրած այգու նախկին եւ ներկա աշխատակիցների մասին, ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Լրագրողների դիտարկումը, թե ցուցարարները դժգոհել են տնօրենի գործելաոճից, նշել, որ կենդանասեր չէ եւ ոլորտին չի տիրապետում, Ռուբեն Խաչատրյանը զրպարտանք համարեց: «Ցույցերի ալիքի ետեւում ամեն անգամ տարբեր մարդիկ են: Նրանց արածները եւ ասածները բոլոր կետերով ուղղվելու է իրավապահ մարմիններին՝ որպես զրպարտություն»,-վստահեցրեց կենդանաբանական այգու տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ այսօր բողոքողների թվում են կենդանաբանական այգու աշխատակազմից այն մարդիկ, որոնք նախկինում հեռացվել էին եւ ավելի ուշ, խնդրանքով եւ նորմալ աշխատելու պայմանով հետ վերադարձել: «Այն անձինք, որոնք բողոքարկում են՝ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում այստեղ: Ես պարզապես զարմացած եմ», -ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ աշխատակիցներից մեկը շեշտադրել է, որ աշխատավայրում չկան զուգարաններ եւ համապատասխան պայմաններ, ինչի հետ կապված վերջինս առաջարկեց նայել կոնկրետ այդ բաժինը եւ հատկապես բողոքող անձի բաժինն իր բոլոր տարածքներով: «Ունեն, թե՛ լոգարաններ, թե զուգարաններ, եւ թե առանձին սենյակներ, որոնք կապ չունեն խցերի եւ կենդանիների հետ: Իրենից է պետք  պարզել, թե ինչու է նման ձեւով սուտ խոսում»,-ասաց նա:

Կենդանաբանական այգու տնօրենը նշեց, որ մարդիկ կային, որոնք իրոք բիզնես շահեր են հետապնդել: «Ժամանակին այստեղ տարբեր առիթներով գումար աշխատելու հնարավորություններ են ունեցել, որն այսօր չունեն: Նախկին աշխատողներից մեկը, որն իրոք մասնագետ է, ցավոք սրտի, առանց տնօրինության իմացիության եւ առանց որեւիցե ձեւաչափով քննարկելու, իրեն թույլ էր տվել կոպիտ սխալներ: Այն ձեւաչափով, որով ցուցադրվում էին կենդանիները, եւ այլ նրբություններ, որոնք պարտադիր պետք է պահպանվեին, նա խախտել էր»,-ասաց տնօրենը:

Վերջինիս վստահեցմամբ՝ իր դեմ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ հիմնականում նրանք են, որոնց շահերը համընկել են: «Այդ ակցիաների հետեւում մարդիկ կան կանգնած, որոնք ժամանակին կենդանաբանական այգին օգտագործում էին սեւ շուկայում իրենց բիզնեսն առաջ տանելու համար: Նրանք շահ ունեն նաեւ Երեւանում ձեռնարկել մեծ բիզնեսներ: Նրանց անունները չեմ տալիս, բայց բոլորիդ եւ հատկապես պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այդ հանգամանքի վրա, որպեսզի հետամուտ լինեն»,-ասաց նա:

Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է լայնածավալ ստուգումներ իրականացնել ոչ միայն իր աշխատանքի, այլեւ 2011 թվականից կենդանաբանական այգու գործելաոճի ամբողջ աշխատանքի հետ կապված:

Խոսելով իրենից պահանջվող հրաժարականի մասին՝ Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը ստուգումներ է իրականացնում եւ եթե պարզվի, որ որեւիցե խախտում կա, ապա պատրաստակամ է պատիժը կրելու պատասխանատվությունը վերցնել իր վրա: «Բայց եթե ստացվի, որ այդ ամենը զրպարտանք էր, հորդորելու եմ իրավապահ մարմիններին՝ աշխատանքները տանել մինչեւ վերջ»,-ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2825 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը