Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի բազմաթիվ նոր ծրագրերից մեկը նոր՝ «Ազգային», մարզադաշտ կառուցելն է: Այս մասին նա նշեց երեկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՖՖ ղեկավար կազմի ներկա անդամները նշեցին, որ նոր մարզադաշտ կառուցելը կարեւոր է նրանով, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն անընդհատ խստացնում են չափանիշները, ու մոտ ապագայում գուցե Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը չհամապատասխանի նրանց չափորոշիչներին: «Ազգային» մարզադաշտը լինելու է Երեւանում, տեղավորելու է 33 հազար հանդիսական: Նաեւ մարզադաշտի տարածք է տեղափոխվելու ֆուտբոլի ֆեդերացիան:
Առաջիկայում Վանեցյանը պատրաստվում է հանդիպել ներդրողների հետ: Նախագծի մասին տեղյակ է ու ողջունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Օրեր առաջ Շվեյցարիայում Վանեցյանի հետ կայացած հանդիպման ժամանակ նա նշել է, որ կգա ու ինքը կդնի առաջին քարը:
Երեկ խոսվեց նաեւ «Հրազդան» մարզադաշտի մասին: Այն կրկին ըստ նշանակության օգտագործելը շատ բարդ կլինի: Աշոտ Աղաբաբյանին պատկանող մարզադաշտը HSBC բնակում գրավ է դրված 26 մլն դոլարով: Անգամ եթե գրավից հանվի, վերակառուցելու համար մի քանի տասնյակ մլն դոլար անհրաժեշտ կլինի: Սակայն դրանից հետո էլ հավանականությունը քիչ է, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն այնտեղ հանդիպումներ անցկացնելու իրավունք կտան, քանի որ մի շարք առումներով չի համապատասխանում չափանիշներին, տեղանքը հարմար չէ, ճանապարհները նեղ են եւ այլն:
Վանեցյանի համար կարեւորագույն նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլը զարգացնելն է: Նա դա տեսնում է մարզիչների որակավորման, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացման ճանապարհով: Բացի այդ՝ ֆեդերացիան բանակցում է մի քանի առաջատար մասնագետների հետ, որոնց դիտարկում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Ֆեդերացիան հատկապես կենտրոնացած է իսպանացի հայտնի մասնագետի վրա, որի անունը ղեկավարները երեկ նշել չցանկացան: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ մոտ օրերս հանդիպելու է նրանց հետ:
Ֆեդերացիայի նոր նախագահի համար շատ կարեւոր է նաեւ ֆուտբոլը մարզեր տանելը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Վերակառուցվելու է Եղեգնաձորի մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումները կանցկացնի պատանեկան հավաքականներից մեկը: Նախատեսում են, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության թիմերից մեկը տնային հանդիպումներն անցկացնի Արմավիրում: Մոտ ժամանակներս էլ կլուծվի Կապանի մարզադաշտի հարցը: Վանեցյանի ցանկությունն այն է, որ այս մարզադաշտը գնի «Գանձասար-Կապանը», որը նախկինում այդտեղ էր անցկացնում տնային խաղերը:
Ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են նաեւ մի շարք այլ հարցեր: Օրինակ, փորձում են հասկանալ՝ ինչպես կարելի է լուծել ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների թվի հարցը, արդյոք ճիշտ է սահմանափակումներ դնել եւ եթե այո, ապա ինչ սահմանափակումներ: ՀՖՖ-ն լրջորեն մտածում է նաեւ բանակային ակումբ ստեղծելու հարցը:
Վանեցյանը նշեց, որ այս ընթացքում վերջնականապես լուծվել է մի հարց՝ ինքը չի միջամտում ֆեդերացիայի մյուս աշխատակիցների աշխատանքներին, այդ թվում՝ կազմի ընտրության հարցում չի միջամտում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի որոշումներին: Ամեն մեկը զբաղվում է իր գործով, ինքն էլ՝ իր:
Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվել է սեպտեմբերի 22-ին: Մինչեւ այդ կառույցը 16 տարի ղեկավարել է Ռուբեն Հայրապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT