Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

ՀՀ կառավարությանն ուղղված երկու ուղերձն էլ հեղինակել է Գյումրու ավագանու  «ԳԱԼԱ» խմբակցությունը: Մեկը կապված է մանկապարտեզներն անվճար դարձնելու հնարավորության հետ, երկրորդը վերաբերում է Գյումրին տնակներից ազատելուն եւ անօթեւանության խնդիրը կարգավորելուն:

Ըստ խմբակցության անդամների, ՀՀ-ում մանկապարտեզների մատչելիությունը տարբեր է: Մայրաքաղաքում, մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեի մեծության շնորհիվ, մանկապարտեզներն անվճար են, իսկ Գյումրիում, որտեղ կան համայնքապատկան մանկապարտեզներ՝ վճարովի: Ներկայում Գյումրիում մանկապարտեզ է հաճախում 2459 երեխա: Մեկ երեխայի համար ծնողը վճարում է միջինը 8000 դրամ: Տարեկան կտրվածքով այդ գումարը կազմում է 259 մլն դրամ: Այս պահին մանկապարտեզին ծնողը վճարում է ամսական միջին հաշվով 7-ից 8 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ ՀՀ ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզում առկա է հանրապետության կտրվածքով  ամենաբարձր աղքատության մակարդակը՝ աղքատության գծից ցածր է բնակչության 45%-ը:Ավագանին կառավարությանը խնդրեց ՀՀ պետական բյուջեից կամ այլ հնարավոր միջոցներից տարեկան 259 մլն ՀՀ դրամ սուբվենցիա հատկացնել, որով հնարավոր կլինի մեկ տարի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը: Գյումրու բյուջեն այս պահին նման հնարավորություն չունի: «Այս ուղերձը, ինչքան էլ կարեւոր է, բայց ես մտածում եմ, որ հնարավոր չէ, հարցին կառավարությունը լուծում տա: Եթե լուծում տա, դա կլինի հրաշք: Ինձ թվում է՝ ընտրություններից հետո մի հատ նորից խոսենք, քննարկենք, նոր ուղերձը հղենք, որ չասեն, էս ավագանին կարող է վաղն էլ ասի, մենք չենք աշխատի, եկեք մեզի պահեք: Ողջունում եմ նախաձեռնությունը, բայց կառավարությունն էդ գումարը չի կարող տալ, հավատացեք: Եթե հիմա մեզ տան, Վանաձորը կասի՝ էդ ընդեղի ավագանիները սիրուն են, տվեցի՞ն: Ես ձեռնպահ կմնամ, հարգելի ավագանիներ, ձեր խնդիրն է»,-ասաց Սամվել Բալասանյանը:

«Մեր իրավունքն է՝ դիմել կառավարությանն ու օգնություն խնդրել, որ խտրականություն չլինի: Մի համայնքում մանկապարտեզներն անվճար են, մյուսներում՝ վճարովի: Հիմա կառավարությունը ժամանակավոր է, բայց կա, ու նրանց անընդհատ պիտի հիշեցնել, որ պետք է հավասարեցվի երեխաների կարգավիճակը: Հիմա ճիշտ էն պահն է, որ խորհրդարանում հավակնություն ունեցողներն իրենց ծրագրերում խնդիրն ընդգրկեն, նստեն ու մտածեն, թե ոնց են էս խնդիրը լուծելու»,-ասաց Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լեւոն Բարսեղյանը:Երկրորդ ուղերձում կառավարությանը մեկ անգամ եւս տեղյակ է պահվում, որ 88-ի աղետից 30 տարի անց Գյումրիում մոտավորապես 3000 ընտանիք, այսինքն քաղաքի բնակչության 10 տոկոսը դեռ անօթեւան է: Նրանց մեծ մասն ապրում է ժամանակավոր կացարաններում, որոնք տեղադրված են 90 տնակային ավաններում: Կառավարությանն ուղղված ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց շուրջ 3000 ընտանիք ապրում է ժամանակավոր կացարաններում: ՀՀ պետական կարճաժամկետ ծրագրերում այս ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը արտացոլված չէ:

Այս ընտանիքների անօթևան դառնալու պատճառները տարբեր են, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածներ, երկրաշարժից ի վեր բնական աճ ունեցած ընտանիքներ, որոնց բնակարանային փոխհատուցումը ՀՀ կառավարության 1999 թվականի թիվ 432 որոշման պատճառով անբավարար է եղել ընտանիքի բոլոր անդամներին բնակարանով ապահովելու համար, բնակարաններ ստացած և տարբեր սոցիալական պատճառներով բնակարանը օտարած և տնակներում ապաստանած ընտանիքներ, զանազան պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներ: Գյումրեցի անօթևան ընտանիքների հարցը լրջորեն սերտաճած է եղել քաղաքական և համապետական մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ պետական կոռուպցիայի, պետական իշխանության վարած տարածքային խտրական քաղաքականության, անարդյունավետ ծախսումների, աղքատության և այլ խնդիրների հետ:

Ապրիլյան հեղափոխությունից հետո երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում է իրականացվելու, ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կարիքավոր, անապահով և չքավոր խավերի խնդիրների լուծմանը, հնարավորություն է ստեղծվելու պետական հատկացումների շնորհիվ արժանապատիվ կերպով լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը»:

Նախ պետք է վստահելի հանձնաժողով ձևավորել և գույքագրել Գյումրու տնակային տնտեսությունը՝ պարզելով ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների անօթևան դառնալու հանգամանքները: Ըստ Սամվել Բալասանյանի, սա շատ լուրջ խնդիր է: «Էսօր մարդը մնում է տնակի մեջ միայն այն բանի համար, որ նպաստ ստանա, մարդուն բնակարան ես տալիս, չի դուրս գալիս տնակից, որ շարունակի նպաստառու մնալ: Բայց սա անթույլատրելի է: Եկեք ուղերձը հղենք, բայց հստակ տնակների թիվը չնշենք, որովհետեւ մեզ մոտ կա մի ցուցակ 1014 հոգանոց, որոնք անօթեւան են համարվում, բայց պետությունն ասում է՝ անօթեւան չեն: Բացի դրանից, եղել են բազմանդամ ընտանքիներ, որոնց կառավարությունը թույլ է տվել, որ ընտանիքի մի մասը տեղափոխվի քարաշեն բնակարան, մյուսները մնան տնակի մեջ: Ուղերձը ճիշտ ձեւակերպենք, որ հստակ հասկանանք, թե ինչպիսի տնակներ կան, որոնք ընդհանրապես անօթեւանության խնդրի հետ կապ չունեն: Գյումրիում այսօր 450 տնակ կա, որոնք բնակիչներ չունեն ընդհանրապես: 30 տարի է՝ դրած են, ոչ լույսի վարձ են մուծել, ոչ գազի, ապրող չկա, դրանց հանենք ցուցակից, կամ տնակներ կան 2 հարկանի, քարաշեն են, դրանց հանենք, մենք արդեն նմանատիպ 100 տնակ սեփականաշնորհելու թույլտվություն ենք տվել: Այսինքն, ուղերձը հղենք, բայց քննարկման տեղ թողնենք: Իմպերատիվ թվեր չգրենք»,-ասաց քաղաքապետը:

Այս խնդրի կարգավորումը, տարբեր մասնագետների գնահատմամբ, կարող է արժենալ 14-ից 18 մլրդ դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքն ինքնուրույն խնդիրը կարգավորելու հնարավորություն չունի, Գյումրու ավագանին ՀՀ կառավարությանն է առաջարկում ձեռնարկել և իրականացնել ծրագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3436 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ