Մեր պլանավորածի պես ընթացավ. ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (109 կգ) գոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունից, թեեւ վերադարձել է ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալով: Նոյեմբերի 1-10 Աշխաբադում կայացած մրցաշարում նա փոխչեմպիոն դարձավ՝ երկամարտում գրանցելով 450 կգ: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Զվարթնոց» օդանավակայանում նրան ու օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ), որն Աշխաբադում չեմպիոն դարձավ, դիմավորելու էին եկել մտերիմներն ու մարզասերները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ուրախ է, որ բարելավել է ցուցանիշները հրում վարժությունում:

«Խանգարող ոչինչ չկար: Անձնական քաշս մի քիչ ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունում ավելացրել եմ, ինչը շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ միշտ հրում վարժությունից էի տուժում, հիմա արդեն ուժեղացրել եմ: Գոհ եմ այնքանով, որ հրումում ավելացրի, որովհետեւ երկար ժամանակ՝ օլիմպիական խաղերից հետո չէր ստացվում կրկնել կամ ավելին բարձրացնել»,- ասաց նա:

Աշխարհի առաջնությունում նա հետ մնաց միայն Լաշա Տալախաձեից, որին ոսկին զիջել էր նաեւ Ռիոյի օլիմպիական խաղերում: Այս անգամ Գոռը նրան երկամարտում պարտվեց 24 կգ: Նա, սակայն վստահ է, որ ճիշտ աշխատանքի արդյունքում կկարողանա շրջանցել Տալախաձեին 2020 թ. օլիմպիական խաղերում:

«Եթե ընթանա այնպես, ինչպես պլանավորել ենք, Տոկիո 2020-ում կհաղթեմ նրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս քաշային կարգում իր հիմնական մրցակիցը միայն Տալախաձեն է:

Գոռ Մինասյանը շատ ուրախ էր ընկերոջ համար: Թուրքմենստանի մայրաքաղաքում Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ հավաքականին բերեց վերջին 8 տարվա առաջին ոսկե մեդալն աշխարհի առաջնությունում: Նա նաեւ ռեկորդակիր դարձավ հրում վարժությունում ու երկամարտում:

«Իհարկե ոգեւորում է, որ թիմակիդ, ընկերդ աշխարհի չեմպիոն է դառնում, ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոն են դառնում ու աշխարհի 3-4 ռեկորդ սահմանում»,- ասաց նա:

Այսօր Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին օդանավակայանում դիմավորելու էին եկել Հայաստանի սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: Այնտեղ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարարի պաշտոնակատար Գեւորգ Լոռեցյանը:

Տպել
3102 դիտում

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան