Երևան
12 °C
Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրեց Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Ըստ դիրիժոր Հարություն Արզումանյանի՝ այս ստեղծագործությունը Խաչատրյանի երեք կոնցերտներից ամենաքիչ կատարվողն է, որը հեղինակն առանձնապես շատ էր սիրում։ Այն ունի յուրահատուկ արտահայտչական միջոցներ։
Թավջութակահար Ալեքսանդր Ռամը խոստովանում է, որ Խաչատրյանի երաժշտության հետ խորությամբ առնչվում է Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։ Առաջին անգամ է կատարում Թավջութակի կոնցերտը։ «Ես կարծում եմ՝ իմ բախտը բերել է՝ առաջին անգամ նվագել Խաչատրյանի ստեղծագործությունը հեղինակի անունը կրող փառատոնի ընթացքում և նրա հայրենիքում։ Հրաշալի կոնցերտ է, և այն անպայման մտնելու է իմ երկացանկի մեջ։ Այն վառ, էմոցիոնալ, նաև ազգային կոլորիտով հարուստ ստեղծագործություն է»,- ասում է Ալեքսանդր Ռամը։
Թավջութակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը կայացած է համարում. ինչպես ինքն է ասում, անմիջապես գտան ընդհանուր լեզու՝ ինչպես վայել է պրոֆեսիոնալներին։
Երեկոյի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի «Ձոն Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին» ստեղծագործությունը։ Մաեստրո Հարություն Արզումանյանը, անդրադառնալով այս գործին, նշեց, որ թեև այն մեր օրերում շատ հազվադեպ կատարվող, սակայն բարձրարժեք ստեղծագործություն է։ «Բավականին գեղեցիկ մեղեդի է, քայլերգային մոտիվն անընդհատ զարգացնելով՝ ի վերջո Խաչատրյանն իրեն շատ հատուկ ոճով հասնում է մեծ կուլմինացիայի, և ընդամենը 10 րոպեի ընթացքում ներկայացվում է մի մեծ դրամա։ Շատ հատվածներում այս գործը հիշեցնում է «Սպարտակը», Սպարտակի վերջին ողբերգական էջերը։ Հանճարեղ Խաչատրյանն ինչ նյութի էլ դիպչում էր, ստացվում էր գլուխգործոց»,- ասում է դիրիժորը։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նաև Խաչատրյանի Սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից։
Անդրադառնալով թավջութակահար Ալեքսանդր Ռամի կողմից Թավջութակի կոնցերտի մեկնաբանմանը՝ Հարություն Արզումանյանը նշեց, որ մենակատարը շատ սիրով, ոգեշնչված է ներկայացնում այն՝ իր գույները փոխանցելով ստեղծագործությանը։
Հարություն Արզումանյանն ընդգծեց նաև, որ միշտ հաճույքով է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. «Երաժիշտները շատ ոգևորությամբ են աշխատում, և մեր երկխոսությունը միշտ ստացվում է»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT